Официальная инкорпорация
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ Ր Ա Մ Ա Ն
01.02.2000 թ. |
|
N 8/15 |
ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեզվագործածության ասպարեզում միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով
Հրամայում եմ`
Համաձայն լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերի`
հաստատել մարզական մի քանի անվանումների հայերեն համարժեքների ցանկը:
Լ. Գալստյան
Հաստատված է |
ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿ
Հանձնարարվող անվանումը |
Ռուսերեն |
Սահմանումը | ||
մրցափորձ | попытка | մրցումների ժամանակ մարզիկին տրվող փորձի հնարավորությունը | ||
սեպակոշիկ | шип | ներբանի վրա սեպեր ունեցող մարզակոշիկ | ||
վերջնարկ | финиш | մրցության ժամանակ վերջնագիծը հատելու պահը | ||
փորձամրցում | прикидка | մարզիկների միջև անցկացվող ոչ պաշտոնական նախնական ընտրական մրցությունը | ||
գերհսկա ոլորասահք | супергигант слалом |
ոլորասահքի տեսակ | ||
դահուկապար | фристайл | մարզաձև, որ ներառում է դահուկներով գեղասահք, պարեր, ցատկեր, պտույտներ և այլն | ||
դահուկընթաց | лыжные xоды | դահուկորդի տեղաշարժը տարբեր եղանակներով | ||
դարձաշար | сопряженные повороты |
դահուկորդի` իրար հաջորդող մի քանի դարձումները | ||
եզրադարձ | кантование | դահուկները ներսի կամ դրսի եզրերին պահելով` դարձումներ կամ արգելակումներ կատարելը | ||
թեքուղի կողասահք | вираж соскальзывание (боковое) |
մրցուղու թեք հատվածը դահուկի կողմնային մասով լայնակի ուղղությամբ սահքը | ||
հպարգելում | сцепление | ձյան և դահուկի շփումից առաջացած արգելակումը | ||
սահքամարում | выкат | վարժությունն ավարտելուց հետո դահուկորդի ազատ սահքը | ||
փոկամրակ | антабка | սառցակտրիչի` ձեռքին ամրացվող փոկի ամրիչը | ||
ամրակապ | крепление | հարմարանք, որով մարզիկի ոտքն ամրացվում է ոտնակին, դահուկին և այլն | ||
ամրափոկ | ремень туклипса | ոտնաբնի կամ ամրակապի փոկը (կամ փոկանման հարմարանք) | ||
անցկալ | завал | հեծանվավթարի հետևանքով առաջացած` հեծանվորդների և հեծանիվների կուտակումը | ||
հեծականգ | сюрпляс | հեծանվահրապարակային մրցումների ընթացքում մեկնարկից հետո հեծանվորդների կանգնած վիճակը | ||
հեծանվադող | велотрубка | հեծանիվի դողերը | ||
ոտնակում | педалирование | հեծանիվի ոտնակը պտտելը |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2 օգոստոսի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 30400072
Информация
Акт-инфо
Изменения и инкорпорации
Связи
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Номер
N 8/15
Тип
Հրաման
Тип документа
Исходный акт (30.10.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2000.10.20/14(56)
Принимающий орган
Կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետ
Дата принятия
01.02.2000
Место принятия
Երևան
Подписавший орган
Կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետ
Дата подписания
01.02.2000
Дата вступления в силу
30.10.2000
Основной документ
01.02.2000, N 8/15
История изменений
Измененные акты
Изменяющий акт
Инкорпорация
Внес изменения в следующие акты
Соответствующая инкорпорация для каждого изменения
Одновременное наблюдение

Связи
Судебные прецеденты
Официальные разъяснения
Антиконституционный