ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2025 թվականի N 746-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին» N 1392-Լ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված «Մթերատվության բարձրացման փորձնական» ծրագրի՝
1) 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«29․ Նախարարությունը, ամփոփելով հաշվետվությունները և ուսումնասիրությունների արդյունքները, 15 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է եզրակացություն մարզպետի աշխատակազմին՝ նախատեսված գումարները կազմակերպություններին փոխանցելու վերաբերյալ։»․
2) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«30․ Մարզպետի աշխատակազմը սույն ծրագրի 14-րդ կետով սահմանված պետական բյուջեի միջոցներով փոխանցման ենթակա գումարը 10 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի կամ բնակավայրի միջոցով փոխանցում է կազմակերպությունների բանկային հաշվեհամարներին՝ մարզպետի աշխատակազմի և համայնքի կամ բնակավայրի միջև կնքված պայմանագրի հիման վրա։ Մարզպետի աշխատակազմը 15 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում վճարման ցուցակները և վճարումները հավաստող փաստաթղթերը։ Յուրաքանչյուր տարի ծրագրի ավարտից հետո տվյալ տարվա ծրագրով նախատեսված, բայց չօգտագործված ֆինանսական միջոցները մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 25-ը վերադարձվում են պետական բյուջե և նախարարություն ներկայացնում տեղեկություն՝ վերադարձված միջոցների վերաբերյալ։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
12.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
