ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2025 թվականի N 767-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննության անցկացման կարգի մասին» N 765-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման և որոշմամբ հաստատված հավելվածի վերնագիրը «ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ» բառերից հետո լրացնել «, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ» բառերով, իսկ «ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ» բառերից հետո լրացնել «ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ» բառերով.
2) որոշման նախաբանը «6-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերից հետո լրացնել «, 4-րդ մասը, «Լիցենզավորման մասին» օրենքի 12.1-ին հոդվածի 4-րդ մասը» բառերով.
3) որոշման 1-ին կետում «ոչ նյութական արժեքների» բառերից հետո լրացնել «, ռազմական նշանակության արտադրանքի» բառերով, «փորձաքննության անցկացման» բառերից հետո լրացնել «և փորձագիտական եզրակացության կազմման և ներկայացման» բառերով, իսկ «հավելվածի» բառը փոխարինել «հավելված N 1-ի» բառերով.
4) որոշման 2-րդ կետը, ինչպես նաև որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետը, 3-րդ կետի 1-ին պարբերությունը, 3-րդ կետի «ա» և «ե» ենթակետերը, 12-րդ կետի 3-րդ պարբերությունը և 30-րդ կետը «ոչ նյութական արժեքների» բառերից հետո լրացնել «, ռազմական նշանակության արտադրանքի» բառերով.
5) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով՝
«2.1. Սահմանել փորձաքննություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացվող տեղեկատվության օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։».
6) որոշմամբ հաստատված հավելվածը թվագրել որպես հավելված N 1.
7) որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետում «Արտահանման վերահսկողության համար փորձաքննությունն» բառերը փոխարինել «Փորձաքննությունն» բառով, իսկ «ոչ նյութական արժեքներ» բառերից հետո լրացնել «, ռազմական նշանակության արտադրանքի» բառերով.
8) որոշմամբ հաստատված հավելվածի 13-րդ կետը «հսկվող ոչ նյութական արժեքների արտահանման» բառերից հետո լրացնել «և ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման» բառերով.
9) որոշմամբ հաստատված հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ V բաժնով՝
«V. ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
35. Փորձաքննություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությունները հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում ներառված ռազմական նշանակության արտադրանքի փորձաքննության եզրակացությունը կազմելիս, սույն կարգի 4-րդ բաժնով սահմանված տեղեկությունների հետ մեկտեղ, դրանում ներառում են փորձաքննության օբյեկտ համարվող ապրանքի նկարագիրը, մոդելը, մակնիշը, արտիկուլը։
36. Փորձաքննություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությունները հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում ներառված ռազմական նշանակության արտադրանքի փորձաքննության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում ամսական պարբերականությամբ՝ յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրվա ավարտը։ Ամսվա վերջին աշխատանքային օրվա ընթացքում տրամադրված փորձագիտական եզրակացությունների վերաբերյալ տեղեկությունները ներառվում են հաջորդ ամսվա համար տրամադրվող տեղեկությունների մեջ։
37. Փորձաքննություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացնում են միայն այն ապրանքների մասով փորձագիտական եզրակացությունները, որոնք փորձաքննության արդյունքում որակվել են որպես երկակի կամ ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքներ։
38. Փորձաքննություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացվող փորձաքննության եզրակացությանը կից՝ «.xlsx» ձևաչափով՝ սույն որոշմամբ սահմանված օրինակելի ձևին համապատասխան ներկայացնում են նաև տվյալ փորձաքննության օբյեկտ համարվող ապրանքի նկարագրի, հրապարակման ոչ ենթակա և մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ՝ փորձաքննության եզրակացության տրման ամսաթվի, համարի վերաբերյալ տեղեկությունները, փորձագետի կոնտակտային տվյալները և հետևյալ տեղեկություններից առնվազն երկուսը՝
1) մոդելը.
2) մակնիշը.
3) ապրանքատեսակը (արտիկուլ)։
39. Սույն կարգի 38-րդ կետին համապատասխան՝ ապրանքների նկարագիրը պարտադիր ներկայացվում է հայերենով։
40. Փորձագիտական եզրակացությունը և սույն կարգի 38-րդ կետով սահմանված տեղեկատվությունը փորձաքննություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» (trade.gov.am) էլեկտրոնային հարթակում գործող համապատասխան էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով, իսկ մինչև համակարգի գործարկումը՝ էլեկտրոնային եղանակով` secretariat@petekamutner.am էլեկտրոնային փոստի հասցեով։
41. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում չներառված ապրանքների վերաբերյալ տեղեկությունների՝ պաշտոնական կայքում հրապարակման հետ մեկտեղ, հրապարակում է նաև համակարգի միջոցով՝ համակարգի գործարկումից հետո։».
10) որոշումը լրացնել N 2 հավելվածով՝ սահմանելով փորձաքննություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացվող տեղեկատվության օրինակելի ձևը՝ սույն որոշման հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
12.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 12-ի N 767-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2004 թվականի մայիսի 12-ի N 765-Ն որոշման |
Օրինակելի ձև
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
12.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2025 թվական:
