ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2025 թվականի N 758-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1886-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարմանն ուղղված 2020-2022, 2023-2026 թվականների միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին» N 1886-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածի 2-րդ «Տեսլական» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25․1-ին կետով․
«25.1. Ռազմավարության տեսլականի իրագործման համար սահմանվում է երկու հիմնական ուղղություն՝ ինտենսիվ բուսաբուծություն և ինտենսիվ անասնաբուծություն, այդ թվում՝ տոհմային».
2) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
3) որոշման 3-րդ կետը «ծրագիրը» բառից հետո լրացնել «և ժամանակացույցը» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
12.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 12-ի N 758-Լ որոշման |
|
ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2023-2026 ԹԹ․ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
