ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 1994 թ. N 301
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Բյուջետային ոլորտի հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության կարգավորման մասին» N 668 որոշման, Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության տարիֆային ցանցը, համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել ավիաօդերևութաբանական կայանների ղեկավար աշխատողների աշխատանքի վարձատրության խմբերը, համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել հիդրոօդերևութաբանության պետական հիմնարկների աշխատողների ըստ աշխատանքի վարձատրության կարգերը և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները, համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանության վարչությանը`
ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով հաստատել Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության պետական հիմնարկների աշխատողների ըստ պաշտոնների տարիֆաորակավորման բնութագրերը.
բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության, առողջապահության նախարարության և շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների հետ համատեղ, մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով հաստատել վնասակար և ծանր աշխատապայմաններ ունեցող հիդրոօդերևութաբանության պետական հիմնարկների և պաշտոնների ցանկը.
գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության, ֆինանսների նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերում սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
5. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի հունիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 ՀՀ կառավարության 1994 թ. |
ՏԱՐԻՖԱՅԻՆ ՑԱՆՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ
Աշխատանքի վարձատրության կարգերը |
6 7 8 9 10 11 12 13 14 15 16 |
Դրույքաչափերի հաշվարկման գործակիցները | 2,6 3,1 3,3 3,5 3,8 4,0 4,2 4,3 4,5 4,9 5,6 |
Ծանոթագրություն. | Աշխատանքի վարձատրության 1-ին կարգի համար տարիֆային դրույքաչափն ընդունվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձը: Տարիֆային ցանցի մնացած կարգերի համար աշխատողների աշխատավարձի դրույքները սահմանվում են նվազագույն աշխատավարձը համապատասխան հաշվարկման գործակցով բազմապատկելու միջոցով: |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 ՀՀ կառավարության 1994 թ. |
ԱՎԻԱՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԸ
Ավիաօդերևութաբանական կայանները |
Վարձատրության խմբերը |
Օդանավակայանների և միջազգային ավիաուղիների շուրջօրյա սպասարկում իրականացնող, ավիասինոպտիկական նյութեր կազմող կայաններ |
1-ին |
Օդանավակայանների և հանրապետության ավիաուղիների շուրջօրյա սպասարկում իրականացնող, ավիասինոպտիկական նյութեր կազմող կայաններ |
2-րդ |
Օդանավակայանների, ցերեկային ժամերին հանրապետության ավիաուղիների սպասարկում իրականացնող կայաններ |
3-րդ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 3 ՀՀ կառավարության 1994 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՍՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
Պաշտոնների անվանումը |
Վարձատրության կարգերը |
Դրույքաչափերի հաշվարկման գործակիցները |
1 |
2 |
3 |
Ղեկավարներ |
|
|
կենտրոնի պետ |
16 |
5,6 |
ծառայության պետ, ինքնուրույն բաժնի պետ |
15 |
4,9 |
կենտրոնի բաժնի վարիչ |
14 |
4,5 |
ծառայության բաժնի վարիչ |
13 |
4,3 |
ավիաօդերևութաբանական կենտրոնի պետ |
14 |
4,5 |
ավիաօդերևութաբանական կենտրոնի բաժնի վարիչ |
12 |
4,2 |
դիտարանի տնօրեն |
14 |
4,5 |
դիտարանի բաժնի վարիչ |
12 |
4,2 |
հրամայադիսպետչերական կետի պետ |
14 |
4,5 |
մասնագիտացված կայանի պետ |
12 |
4,2 |
հիդրոլոգիական կայանի պետ |
12 |
4,2 |
օդերևութաբանական կայանի պետ |
10 |
3,3 |
ռազմականացված ջոկատի պետ |
13 |
4,3 |
կրակակետի հրամանատար |
8 |
3,3 |
Ավիաօդերևութաբանական կայանի պետ |
||
աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված կայանի |
13 |
4,3 |
աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված կայանի |
12 |
4,2 |
աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված կայանի |
10 |
3,8 |
Մասնագետներ |
|
|
առաջատար մասնագետ |
12 |
4,2 |
1-ին կարգի մասնագետ |
11 |
4,0 |
2-րդ կարգի մասնագետ |
10 |
3,8 |
մասնագետ |
9 |
3,5 |
Տեխնիկ բոլոր մասնագիտությունների |
||
1-ին կարգի |
8 |
3,3 |
2-րդ կարգի |
7 |
3,1 |
առանց կարգի |
6 |
2,6 |
Հիդրոօդերևութաբանական դիտակետի դիտող |
|
|
լրիվ ծրագրով աշխատող |
6 |
2,6 |
ոչ լրիվ ծրագրով աշխատող |
5 |
2,3 |
Ռազմականացված ծառայության մարտիկ |
10 |
3,8 |
1-ին կարգի |
7 |
3,1 |
2-րդ կարգի |
6 |
2,6 |
Ծանոթագրություն. |
1. Ղեկավար աշխատողների տեղակալների, գլխավոր օդերևութաբանի, գլխավոր եղանակագետի դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են համապատասխան ղեկավարի դրույքաչափի հաշվարկման գործակցից 0,2-0,5-ով պակաս: 2. Բարձրլեռնային դժվարամատչելի օդերևութաբանական կայանի աշխատողների դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են համապատասխան աշխատողի դրույքաչափի հաշվարկման գործակցից 0,5-1,0-ով ավելի: 3. Վնասակար և ծանր աշխատապայմաններում աշխատողների համար սահմանվում է աշխատանքի լրացուցիչ վարձատրություն` համապատասխան աշխատողի դրույքաչափի հաշվարկման գործակցից 0,3-0,6-ով ավելի: 4. Ատեստավորված ղեկավար աշխատողների և մասնագետների դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են նրանց համապատասխան վարձատրության կարգի գործակցից 0,2-0,5-ով ավելի` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանության վարչության կողմից հաստատված ատեստավորման կարգի: 5. Գիշերային աշխատանքի համար սահմանվում է լրացուցիչ վարձատրություն` համապատասխան աշխատողի դրույքաչափի հաշվարկման գործակցից 0,6-1,0-ով ավելի: |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
