ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 335-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) 3-րդ կետը «դրոշմապիտակների» բառից հետո լրացնել «կամ նույնականացման միջոցների» բառերով․
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներով սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանման ճշտությունը.»:
Հոդված 2. Օրենսգրքի 381-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ և 19-րդ կետերով.
«18) նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի վաճառքի դեպքում՝ նույնականացման միջոցների քանակը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների).
19) նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում՝ նույնականացման միջոցների հիման վրա հարկային մարմնի հաստատած ալգորիթմով գեներացվող ստուգիչ համարը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների):»․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ մասերով․
«3.1. Բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ մասում նշված դեպքերի, հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում պարտավոր են hսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով կամ դրան միացված ծրագրային կամ տեխնիկական միջոցներով ապահովել այդ նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան՝ այդ նույնականացման միջոցներն սկանավորելու և հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն տպագրելու միջոցով:
3.2. Կառավարության սահմանած դեպքերում և կարգով նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 396.1-ին հոդվածի 1-ին մասը «համաձայնագրերի հիման վրա հսկիչ (նույնականացման) նշաններով» բառերից հետո լրացնել «(Օրենսգրքում՝ նաև նույնականացման միջոցներով)» բառերով:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 416.1-ին հոդվածով․
«Հոդված 416.1. | Նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվություն չփոխանցելը կամ փոխանցման ենթակա տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն փոխանցելը |
1. Յուրաքանչյուր նույնականացման միջոցի վերաբերյալ տեղեկատվություն չփոխանցելու կամ յուրաքանչյուր փաստացի փոխանցման ենթակա տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն փոխանցելու համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է 30 հազար դրամի չափով: Սույն մասով սահմանված տուգանքների հանրագումարը յուրաքանչյուր հարկային ստուգման ակտով չի կարող գերազանցել 300 հազար դրամը:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում խախտումն առաջին անգամ կատարելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է 30 հազար դրամի չափով: Սույն մասով սահմանված տուգանքների հանրագումարը յուրաքանչյուր հարկային ստուգման ակտով չի կարող գերազանցել 3 միլիոն դրամը:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում խախտումը երկրորդ և ավելի անգամ կատարելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է 30 հազար դրամի չափով: Սույն մասով սահմանված տուգանքների հանրագումարը յուրաքանչյուր հարկային ստուգման ակտով չի կարող գերազանցել 10 միլիոն դրամը:
4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի կիրառության իմաստով՝ խախտումը կատարել է համարվում հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում, մինչև հաջորդ հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը կատարելը:»:
Հոդված 5. Օրենսգրքի 419-րդ հոդվածում՝
1) 9-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Սույն մասի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում, մինչև հաջորդ հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված խախտումը կատարելը:»․
2) 11-րդ մասի «հսկիչ գնման ուսումնասիրության արձանագրության» բառերը փոխարինել «թեմատիկ հարկային ստուգման ակտի» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 424-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «դրոշմապիտակներով» բառից հետո լրացնել «կամ նույնականացման միջոցներով» բառերով․
2) 1-ին մասը «գրանցումներին» բառից հետո լրացնել «կամ նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոններին» բառերով:
Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ և 4-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 22 Երևան ՀՕ-255-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2025 թվական:
