ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 4-րդ կետի «ա» ենթակետը «բանկերը» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը)» բառերով.
2) 4-րդ կետի «ը» ենթակետը «հարաբերությունների մասով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ներդրումային ֆոնդերի կառավարումն իրականացնող անձ չունեցող ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերը» բառերով.
3) 4-րդ կետի «ժդ» ենթակետից հանել «և աուդիտորները» բառերը.
4) 4-րդ կետի «ժէ» և «ժը» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
5) 4-րդ կետի «ի»-«իգ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ի. իրավաբանական անձանց գրանցման կամ կառավարման ծառայություններ մատուցող անձինք,
իա. վարկային բյուրոները, որոնց վրա սույն օրենքը տարածվում է միայն սույն օրենքի 6-8-րդ հոդվածներով սահմանված՝ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման պարտականության և հաշվետվության կամ այլ տեղեկությունների տրամադրման կամ չտրամադրման փաստի հրապարակման արգելքի, 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվառման պարտականության և 30-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պատասխանատվության մասերով,
իբ. անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազորված մարմինը, որի վրա սույն օրենքը տարածվում է միայն սույն օրենքի 6-8-րդ հոդվածներով սահմանված հաշվետվությունների տրամադրման պարտականության և հաշվետվության կամ այլ տեղեկությունների տրամադրման կամ չտրամադրման փաստի հրապարակման արգելքի, 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվառման պարտականության և 30-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված պատասխանատվության մասերով,
իգ. իրավաբանական անձանց գրանցող պետական մարմինը (պետական ռեգիստրը), որի վրա սույն օրենքը տարածվում է միայն սույն օրենքի 6-8-րդ հոդվածներով սահմանված հաշվետվությունների տրամադրման պարտականության և հաշվետվության կամ այլ տեղեկությունների տրամադրման կամ չտրամադրման փաստի հրապարակման արգելքի մասով՝ 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում, ինչպես նաև 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվառման պարտականության և 30-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված պատասխանատվության մասերով.».
6) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) ոչ ֆինանսական հաստատությունները կամ անձինք սույն մասի 4-րդ կետի «ժ»-«ի» ենթակետերով սահմանված հաշվետվություն տրամադրող անձինք են: Ընդ որում, սույն օրենքի 4-րդ և 23-րդ հոդվածները ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց վրա տարածվում են միայն 10-ից ավելի աշխատակից ունենալու դեպքում, իսկ սույն օրենքի 25-րդ հոդվածը ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց վրա տարածվում է միայն 10-ից ավելի աշխատակից ունենալու դեպքում.».
7) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) վերահսկող մարմինը հաշվետվություն տրամադրող անձի նկատմամբ տվյալ գործունեությունը կարգավորող ոլորտային օրենսդրության հիման վրա փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող մարմին է.».
8) 10-րդ, 27-րդ, 32-րդ և 34-րդ կետերի «և (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով.
9) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14) իրական շահառուն ֆիզիկական անձ է, որին իրականում (փաստացի) պատկանում է իրավաբանական անձ հաճախորդը, կամ որն իրականում (փաստացի) վերահսկում է հաճախորդին, կամ որի անունից կատարվում է գործարքը: Տրաստի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման իրական շահառու են համարվում տրաստի դեպքում հիմնադիրը, կառավարիչը, շահառուն (այդ թվում՝ շահառուների դասը), շահերի պաշտպանը (առկայության դեպքում) և իրական (փաստացի) վերահսկողություն իրականացնող այլ ֆիզիկական անձինք, իսկ այլ համանման իրավաբանական կազմավորման դեպքում՝ համարժեք կամ համանման գործառույթներ իրականացնող ֆիզիկական անձինք: Իրավաբանական անձի իրական շահառու է համարվում այն ֆիզիկական անձը, որը՝
ա. ուղղակի կամ անուղղակի տիրապետում է տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում,
բ. տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով,
գ. հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ այն դեպքում, երբ առկա չէ սույն կետի «ա» և «բ» ենթակետերի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ.».
10) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16) իրավաբանական անձը Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, ինչպես նաև տրաստ կամ այլ համանման իրավաբանական կազմավորում, եթե համապատասխան դրույթի բովանդակությունից չի բխում, որ դրույթը վերաբերում է միայն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությանը.».
11) 16.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16.1) տրաստը օտարերկրյա իրավաբանական կազմավորում է, որտեղ տրաստի կառավարիչը կատարում է տրաստի հիմնադրի կողմից կառավարման նպատակով փոխանցված գույքի հետ կապված գործարքներ՝ ի շահ տրաստի շահառուի կամ որոշված այլ նպատակով.».
12) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21) բարձր ռիսկի չափանիշը լիազոր մարմնի իրավական ակտերով, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով սահմանված այնպիսի չափանիշ է, որը վկայում է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման բարձր հավանականության մասին.».
13) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23) ցածր ռիսկի չափանիշը լիազոր մարմնի իրավական ակտերով սահմանված այնպիսի չափանիշ է, որը վկայում է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման ցածր հավանականության մասին.».
14) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24) հաճախորդի պարզեցված ուսումնասիրությունը հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաճախորդի պատշաճ ուսումնասիրության գործընթացի սահմանափակ կիրառումն է, որի դեպքում հաշվետվություն տրամադրող անձը կարող է իրականացնել գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրության՝ լիազոր մարմնի իրավական ակտերով սահմանված նվազեցված միջոցառումներ.».
15) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26) չհամապատասխանող երկիրը կամ տարածքը փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի համակարգում զգալի ռազմավարական բացեր ունեցող արտասահմանյան երկիր կամ տարածք է, որը ներառվել է լիազոր մարմնի հրապարակած ցանկերում.».
16) 31-րդ և 32-րդ կետերի «լիազոր մարմնի իրավական ակտերով» բառերը փոխարինել «լիազոր մարմնի հրապարակած ուղեցույցով» բառերով.
17) 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«33) ահաբեկչության հետ կապված անձը այն անձն է, որն ահաբեկչության կամ դրա ֆինանսավորման հետ փոխկապակցվածության հիմքով ներառվել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ լիազոր մարմնի կողմից դրանց համաձայն հրապարակված ցանկերում.».
18) 33.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«33.1) զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձը այն անձն է, որը զանգվածային ոչնչացման զենքի տարածման կամ դրա ֆինանսավորման հետ փոխկապակցվածության հիմքով ներառվել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված ցանկերում.».
19) 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«37) գույքի սառեցումը գույքի փոխանցման, փոխարկման, տնօրինման կամ դրա փաստացի շարժի՝ անորոշ ժամկետով արգելքն է, ինչպես նաև գույք, ֆինանսական կամ դրան առնչվող այլ ծառայություն հասանելի դարձնելու արգելքը.».
20) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«41) հաշվետվություն տրամադրող անձանց խումբը խումբ է, որի կազմում առկա է այնպիսի իրավաբանական անձ, որը ղեկավարում և համակարգում է խմբի այլ անդամների, այդ թվում` դուստր ընկերությունների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեությունը, և որի անդամները ամբողջ խմբի համար կիրառում են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ընդհանուր քաղաքականություն և ընթացակարգեր։».
21) 42-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման ռիսկերի գնահատման նպատակով ֆինանսական հաստատությունները և ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք պետք է հաշվի առնեն ռիսկի բոլոր վերաբերելի գործոնները և դրանց հիման վրա որոշեն ռիսկի ընդհանուր մակարդակը և կիրառման ենթակա զսպման մեխանիզմների բնույթը: Ռիսկերի գնահատման արդյունքում ֆինանսական հաստատությունները և ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք կարող են իրականացնել տարբերակված միջոցառումներ՝ առկա ռիսկերին համապատասխան:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Սույն հոդվածով նախատեսված ռիսկերի գնահատման արդյունքները ֆինանսական հաստատությունների և ոչ ֆինանսական հաստատությունների ու անձանց կողմից ենթակա են պահպանման առնվազն 5 տարի ժամկետով։»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «և աուդիտորները» բառերը և նույն մասը «բացառությամբ այն դեպքերի, երբ» բառերից հետո լրացնել «հաշվետվություն տրամադրող անձը կասկածում է կամ բավարար հիմքեր ունի կասկածելու, որ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 1-ին և 6-րդ մասերի «և (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով.
2) 4-րդ մասի «և (կամ)» բառերը փոխարինել «և» բառով.
3) 4-րդ մասի 1-ին կետից հանել «և աուդիտորների» բառերը.
4) 4-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը «հաճախորդի» բառից հետո լրացնել «դրամական միջոցների, արժեթղթերի կամ այլ» բառերով.
5) 4-րդ մասի 2-րդ կետի «միայն հետևյալ» բառերը փոխարինել «1 միլիոն դրամին հավասար կամ դրան գերազանցող միայն հետևյալ գործարքների (փոխկապակցված միանգամյա գործարքների)» բառերով.
6) 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) իրավաբանական անձանց գրանցման կամ կառավարման ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ` միայն հետևյալ դեպքերում․
ա. իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցելիս որպես հիմնադիր գործակալ (ներկայացուցիչ) հանդես գալը,
բ. որպես ընկերության գործունեության ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ (մարմնի անդամ) ընկերակցության մասնակից հանդես գալը (հանդես գալու իրավասությունն այլ անձի վերապահելը) կամ իրավաբանական անձի կառավարման համանման գործառույթներ իրականացնելը,
գ. իրավաբանական անձին գտնվելու (գործունեության, թղթակցության կամ վարչական) վայր տրամադրելը,
դ. տրաստի կառավարիչ հանդես գալը (հանդես գալու իրավասությունն այլ անձի վերապահելը) կամ այլ համանման իրավաբանական կազմավորման համար համարժեք գործառույթ իրականացնելը,
ե. որպես այլ իրավաբանական անձի իրավասու անվանատեր հանդես գալը (հանդես գալու իրավասությունն այլ անձի վերապահելը).».
7) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) ռիելթորական գործունեություն իրականացնող անձինք` միայն անշարժ գույքի առուվաճառքի գործարքների կամ գործարար հարաբերությունների մասով:».
8) 5-րդ մասի «ֆինանսական խմբի դեպքում՝ ֆինանսական խմբի» բառերը փոխարինել «հաշվետվություն տրամադրող անձանց խմբի դեպքում՝ խմբի» բառերով:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «ամբողջությամբ կամ մասամբ համապատասխանում է» բառերից հետո լրացնել «լիազոր մարմնի պաշտոնական կայքում հրապարակված» բառերով.
2) 3-րդ մասի «ժամկետում» բառը փոխարինել «ժամկետով» բառով:
Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում «և (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով:
Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 9. | Լիազոր մարմնում հաշվառման պարտականությունը |
1. Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է լիցենզավորմանը (նշանակմանը, որակավորմանը կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրելուն) կամ լիցենզավորման պահանջ նախատեսված չլինելու դեպքում սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված գործունեության իրականացումն սկսելուն հաջորդող մեկամսյա ժամկետում հաշվառվել լիազոր մարմնում՝ լիազոր մարմնի սահմանած կարգով:
2. Տրաստի կառավարիչը կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձը, որը բնակվում է Հայաստանի Հանրապետությունում կամ կառավարում է Հայաստանի Հանրապետությունում գտնվող գույք, բնակություն հաստատելուն կամ համապատասխան գույքի կառավարումն սկսելուն հաջորդող եռամսյա ժամկետում պարտավոր է հաշվառվել լիազոր մարմնում՝ լիազոր մարմնի սահմանած կարգով։»։
Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 6-րդ կետի «կասկածելի որակելու, կասեցնելու» բառերը փոխարինել «կասկածելի որակելու հարցը դիտարկելու, գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու» բառերով.
2) 1-ին մասի 7-րդ կետի «այդ թվում՝» բառերը փոխարինել «ինչպես նաև» բառերով, իսկ «հաստատումը» բառը՝ «հրապարակումը» բառով.
3) 1-ին մասի 8-րդ կետից հանել «այլ» բառը.
4) 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) ֆինանսական հաստատությունների կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում արտաքին աուդիտի իրականացում պահանջելը.».
5) 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) սույն օրենքով նախատեսված դեպքերում հաշվետվություն տրամադրող անձանց, ինչպես նաև տրաստի կառավարչի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձի կատարած վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը.».
6) 1-ին մասի 11-րդ կետից հանել «, ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքը սառեցնելը» բառերը.
7) 1-ին մասի 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
8) 1-ին մասի 14-րդ կետից հանել «, ինչպես նաև սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա ֆինանսական հաստատությունների ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցներին որակավորում տալը» բառերը.
9) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին կետով.
«16.1) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համագործակցության նպատակով համաձայնագրեր կնքելը.».
10) 1-ին մասի 17-րդ կետից հանել «միջազգային կառույցների և» և «համագործակցության համաձայնագրեր կնքելը,» բառերը.
11) 1-ին մասի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում գործող միջազգային կառույցների կամ արտասահմանյան երկրների հրապարակած տվյալների հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ չհամապատասխանող երկրների կամ տարածքների ցանկերը հրապարակելը՝ կազմված ցանկը նախապես կարծիքի ուղարկելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմին.».
12) 2-րդ մասի «կանոնադրության և» բառերը փոխարինել «կանոնադրության, ինչպես նաև» բառերով.
13) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիման վրա սույն օրենքով սահմանված իրավական ակտերի ընդունման իրավասությունն իրականացնում է լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմինը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Սույն հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված գործերով վարչական տույժեր նշանակում է լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմինը:».
14) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիման վրա իրավական ակտերի կիրառության ընթացակարգերը պարզաբանող ուղեցույցները մինչև հրապարակումը ենթակա են համաձայնեցման լիազոր մարմնի բարձրագույն պաշտոնատար անձի հետ:».
15) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2-րդ մասով.
«4.2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված իրավասությունների իրականացման շրջանակում լիազոր մարմինը կարող է սահմանել տեղեկությունների տրամադրման կամ հանձնարարականների կատարման պայմաններ և ժամկետներ, որոնք ենթակա են պահպանման հաշվետվություն տրամադրող անձանց կողմից:».
16) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին և ղեկավարի տեղակալին լիազոր մարմնի բարձրագույն պաշտոնատար անձի առաջարկով աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմինը:»:
Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 7-րդ կետը «հաշվետվություն տրամադրող անձի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև տրաստի կառավարչի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձի» բառերով.
2) 13-րդ կետից հանել «որակավորման կարգը և» բառերը.
3) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15) Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերում անձանց ներառելը առաջարկելու կամ անձանց ներառելու, այդպիսի ցանկերից անձանց հանելն առաջարկելու կամ անձանց հանելու, գույքի սառեցումը վերացնելու, սառեցված գույքը համալրելու, ինչպես նաև սառեցված գույքի հաշվին վճարումներ կատարելը թույլատրելու կարգը.»:
Հոդված 10. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «և (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով:
Հոդված 11. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 4-6-րդ մասերի «10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «30-օրյա ժամկետում» բառերով.
2) 7-րդ մասի «և (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով.
3) 8-րդ մասի 2-րդ կետի «արգելադրված գույքի արժեքը» բառերը փոխարինել «արգելադրված գույքի վերաբերյալ տեղեկություններ» բառերով.
4) 8-րդ մասի 5-րդ կետի «բռնագրավված գույքի արժեքը» բառերը փոխարինել «բռնագրավված գույքի վերաբերյալ տեղեկություններ» բառերով.
5) 8-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների, ներկայացված հայցադիմումների և կայացված վճիռների թվի, ինչպես նաև արգելադրված և բռնագանձված գույքի վերաբերյալ տեղեկություններ:»:
Հոդված 12. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «համագործակցում են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում գործող» բառերը փոխարինել «փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև նախորդող հանցագործությունների դեմ պայքարի նպատակով համագործակցում են» բառերով.
2) 2-րդ մասի «փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման» բառերը փոխարինել «փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև նախորդող հանցագործությունների» բառերով:
Հոդված 13. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 3-րդ կետի «արժեթղթեր» բառը փոխարինել «բաժնետոմսեր» բառով.
2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 14. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է իրականացնել հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն սույն հոդվածով նախատեսված կարգով և դեպքերում: Հաշվետվություն տրամադրող անձը կարող է հաճախորդի (այդ թվում՝ լիազորված անձի և իրական շահառուի) ինքնությունը ստուգել գործարար հարաբերություն հաստատելուց հետո ողջամիտ, բայց ոչ ավելի, քան յոթնօրյա ժամկետում, եթե ռիսկն արդյունավետորեն կառավարվում է, և դա անհրաժեշտ է հաճախորդի բնականոն գործարար հարաբերությունները չխափանելու նպատակով:».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հաշվետվություն տրամադրող անձինք սույն հոդվածով սահմանված՝ հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունն իրականացնում են 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործարքների առնչությամբ:».
3) 5-րդ մասի «և (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով.
4) 6.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
5) 7.1-ին մասի «Տրաստի կառավարիչ հանդիսացող հաճախորդը (այդ թվում՝ ոչ ֆինանսական հաստատությունը)» բառերը փոխարինել «Տրաստի կառավարիչ հանդիսացող կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող հաճախորդը» բառերով։
Հոդված 15. Օրենքի 18-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով․ «Բարձր ռիսկի չափանիշի առկայությունը գնահատելիս հաշվետվություն տրամադրող անձը պետք է նաև հաշվի առնի կյանքի ապահովագրության կամ ներդրումային բնույթի այլ ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի՝ շահառուին վերաբերող տվյալները:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է ողջամիտ քայլեր ձեռնարկի հաճախորդի և նրա իրական շահառուի, ինչպես նաև կյանքի ապահովագրության շահառուի, իսկ սույն հոդվածի 4.1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում՝ նաև նրա իրական շահառուի՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձ հանդիսանալու հանգամանքը պարզելու ուղղությամբ։».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է սահմանի և կիրառի գործարար հարաբերություն հաստատելուց հետո հաճախորդի (այդ թվում՝ լիազորված անձի և իրական շահառուի) ինքնության ստուգման դեպքերին առնչվող ռիսկերի կառավարման քաղաքականություն, որը ներառում է առնվազն այն պայմանները (այդ թվում՝ կատարման ենթակա գործարքների սահմանափակ բնույթը, քանակը կամ արժեքը), որոնց առկայության դեպքում հաճախորդը կարող է հաստատված գործարար հարաբերության շրջանակներում գործարքներ կատարել մինչև ինքնության ստուգումը:».
4) 4-րդ մասի «օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ» բառերը փոխարինել «այլ համանման» բառերով.
5) 4.1-ին մասի «ապահովագրական վկայագրի պայմանագրի» բառերը փոխարինել «ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի» բառերով, իսկ նույն մասը «Ընդ որում» բառերից հետո լրացնել «, հաշվետվություն տրամադրող անձը սույն մասով նախատեսված պարտականությունը կատարում է» բառերով.
6) 4.1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) բարձր ռիսկի չափանիշի առկայության դեպքում՝ ողջամիտ քայլեր ձեռնարկելով իրավաբանական անձ շահառուների իրական շահառուին նույնականացնելու և նրա ինքնությունն ստուգելու նպատակով:»:
Հոդված 16. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) փաստաթղթավորի իր և թղթակից հաստատության փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համապատասխան պարտականությունները.»:
Հոդված 17. Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ձեռք բերի և պահպանի» բառերը փոխարինել «ձեռք բերի, պահպանի և փոխանցմանն ուղեկցող վճարման հանձնարարականում ներառի» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) փոխանցում կատարողի և փոխանցումն ստացողի հաշիվների համարները, իսկ եթե գործարքը չի կատարվում՝ փոխանցում կատարողի և փոխանցումն ստացողի հաշվի օգտագործմամբ՝ փոխանցումն ուղեկցող եզակի հղման համարը.».
3) 1-ին մասի 3-րդ կետի «փոխանցում կատարողի կամ» բառերը փոխարինել «նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկը գերազանցող դրամական փոխանցման պահանջի դեպքում՝ նաև փոխանցում կատարողի» բառերով.
4) 2-րդ մասից հանել առաջին նախադասությունը.
5) 3-րդ մասի «հարակից» բառը փոխարինել «համապատասխան» բառով.
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Ֆինանսական հաստատությունը, որը միաժամանակ հանդես է գալիս որպես դրամական փոխանցումն ուղարկող և դրամական փոխանցումն ստացող ֆինանսական հաստատություն կամ վերահսկում է դրամական փոխանցումն ուղարկող և դրամական փոխանցումն ստացող ֆինանսական հաստատությունները՝
1) կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ լիազոր մարմնին հաշվետվություն տրամադրելու հարցը դիտարկելիս պարտավոր է հաշվի առնել փոխանցումը կատարողին և փոխանցումը ստացողին վերաբերող բոլոր տեղեկությունները.
2) անդրսահմանային դրամական փոխանցման դեպքում կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը պարտավոր է, կիրառելի օրենսդրության պահանջներին համապատասխան, տրամադրել բոլոր այն երկրների իրավասու մարմիններին, որոնց առնչվում է կասկածելի դրամական փոխանցումը:»:
Հոդված 18. Օրենքի 22-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ մասի «5 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «5 տարի» բառերով.
3) 4-րդ մասի «վարույթի հանրային մասնակիցների, ինչպես նաև աուդիտորների» բառերը փոխարինել «ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցների» բառերով:
Հոդված 19. Օրենքի 23-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «ունենա և կիրառի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման» բառերով, իսկ նույն մասի «Ֆինանսական խումբը» բառերը փոխարինել «Հաշվետվություն տրամադրող անձանց խումբը» բառերով.
2) 1-ին մասի 7-րդ կետը «ահաբեկչության և զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց» բառերից հետո լրացնել «ցանկերի հետ գործարքի կամ գործարար հարաբերության տվյալների համադրման և» բառերով.
3) 1-ին մասի 11-րդ կետից հանել «կամ նրա ընտանիքի անդամ կամ նրա հետ փոխկապակցված այլ անձ» բառերը.
4) 1-ին մասի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15) հաշվետվություն տրամադրող անձանց խմբի դեպքում` խմբի անդամների միջև տեղեկությունների փոխանակման ընթացակարգը, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների հետ հաճախորդների, հաշիվների կամ գործարքների վերաբերյալ տեղեկությունների, այդ թվում՝ կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ընթացակարգերը, փոխանակված տեղեկությունների օգտագործման և գաղտնիության ապահովման երաշխիքները.».
5) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հաշվետվություն տրամադրող անձը լիազոր մարմնում հաշվառվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, հաստատում և լիազոր մարմին է ներկայացնում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ներքին իրավական ակտերը: Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ներքին իրավական ակտերում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձը դրանք հաստատման պահից մեկշաբաթյա ժամկետում տրամադրում է լիազոր մարմնին:»:
Հոդված 20. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցները պետք է համապատասխանեն լիազոր մարմնի սահմանած մասնագիտական համապատասխանության չափանիշներին:»:
Հոդված 21. Օրենքի 26-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման» բառերը փոխարինել «փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման կամ նախորդող հանցագործության» բառերով.
2) 2-րդ մասը «Լիազոր մարմինն իրավասու է» բառերից հետո լրացնել «փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման կամ նախորդող հանցագործության կասկածի առկայության դեպքում» բառերով:
Հոդված 22. Օրենքի 27-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «օրենքի 16-րդ հոդվածի 1-7-րդ մասերով նախատեսված պարտականությունները» բառերը փոխարինել «օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով, 17-րդ հոդվածով կամ 18-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 4.1-ին մասերով նախատեսված պարտականություններից որևէ մեկը» բառերով.
2) 2-րդ մասի «այդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պարտականությունները» բառերը փոխարինել «հաճախորդի (այդ թվում՝ լիազորված անձի և իրական շահառուի) ինքնության ստուգում» բառերով.
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Դրամական փոխանցում ուղարկող ֆինանսական հաստատությունը պետք է մերժի դրամական փոխանցման պահանջը, եթե հնարավոր չէ իրականացնել սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված պարտականությունները, և դիտարկի գործարքը սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կասկածելի որակելու հարցը:»:
Հոդված 23. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 28. | Ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքի սառեցումը |
1. Յուրաքանչյուր անձ պարտավոր է անմիջապես սառեցնել ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքը՝ առանց նշված անձանց նախապես տեղեկացնելու։ Սառեցման է ենթակա Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ լիազոր մարմնի կողմից դրանց համաձայն հրապարակված ցանկերում ներառված անձանց՝ ամբողջությամբ կամ համատեղ, ուղղակի կամ անուղղակի պատկանող կամ նրանց կողմից ամբողջությամբ կամ համատեղ, ուղղակի կամ անուղղակի վերահսկվող գույքը, այդպիսի գույքից ստացված կամ ձևավորված եկամուտները, ինչպես նաև սույն մասով նախատեսված ցանկերում ներառված անձանց անունից հանդես եկող կամ նրանց ցուցումով գործող անձանց պատկանող գույքը։ Սույն հոդվածի իմաստով պարտադիր չէ, որ սառեցման ենթակա գույքը կապված լինի ահաբեկչական կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման գործողության, ծրագրի կամ սպառնալիքի հետ։
2. Յուրաքանչյուր անձի արգելվում է ուղղակի կամ անուղղակի, ամբողջությամբ կամ համատեղ հասանելի դարձնել գույք, ֆինանսական կամ դրան առնչվող այլ ծառայություն ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց, նրանց ուղղակի կամ անուղղակի պատկանող կամ նրանց կողմից ուղղակի կամ անուղղակի վերահսկվող անձանց, ինչպես նաև նրանց անունից կամ նրանց ցուցումով գործող անձանց։
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված պարտականությունների կատարման նպատակով հաշվետվություն տրամադրող անձինք պետք է ներդնեն և կիրառեն ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերի հետ գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ տվյալների համադրումն ապահովող արդյունավետ մեխանիզմներ:
4. Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում լիազոր մարմինը սեփական նախաձեռնությամբ կամ ներպետական կամ օտարերկրյա իրավասու մարմինների խնդրանքով կազմում, վերանայում և լիազոր մարմնի պաշտոնական կայքում հրապարակում է ահաբեկչության հետ կապված անձանց ներպետական ցանկեր, ինչպես նաև որոշում է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ օտարերկրյա իրավասու մարմինների կողմից դրանց համաձայն հրապարակված ցանկերում անձի ներառելը կամ այդ ցանկերից հանելն առաջարկելու հիմքերի առկայության հարցը: Եթե առկա են Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ օտարերկրյա իրավասու մարմինների կողմից դրանց համաձայն հրապարակված ցանկերում անձի ներառելը կամ այդ ցանկերից հանելն առաջարկելու հիմքեր, լիազոր մարմինը գործընթացը նախաձեռնելու առաջարկով դիմում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմին:
5. Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ լիազոր մարմնի կողմից դրանց համաձայն հրապարակված ցանկերում անձանց ներառելու կամ այդ ցանկերից անձանց հանելու հնարավոր հիմքերի առկայության դեպքում այդ հիմքերին տիրապետող ներպետական և օտարերկրյա իրավասու մարմինները, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձինք համապատասխան տեղեկությունները, այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկությունները, ներկայացնում են լիազոր մարմին։
6. Սառեցումը վերացվում է լիազոր մարմնի որոշմամբ՝ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերից անձին հանելու, ինչպես նաև գույքը սխալմամբ սառեցվելու դեպքերում։
7. Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերում ներառված ցանկացած անձ կարող է լիազոր մարմնի սահմանած կարգով դիմել իրեն ցանկերից հանելու կամ սառեցված գույքի հաշվին ծախսերի դիմաց վճարումներ կատարելը թույլատրելու խնդրանքով:
8. Հաշվետվություն տրամադրող անձը սույն հոդվածի հիման վրա սառեցում կիրառելու դեպքում գործարքը կամ գործարար հարաբերությունը անմիջապես որակում է կասկածելի և տրամադրում է սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն:
9. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված հաշվետվությունն ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում, լիազոր մարմինը սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին տրամադրում է ծանուցում, բացառությամբ լիազոր մարմնի կողմից սառեցումը վերացնելու մասին որոշման կայացման դեպքերի:
10. Սույն հոդվածով նախատեսված իր պարտականությունները բարեխիղճ կատարած անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության սույն հոդվածով նախատեսված պարտականություններից բխող գործողությունների կատարման համար:»:
Հոդված 24. Օրենքի 29-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 29. | Հաշվետվություն տրամադրող անձանց, ոչ առևտրային կազմակերպությունների, տրաստի կառավարչի և այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձի նկատմամբ վերահսկողությունը». |
2) 1-ին մասի «Հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ» բառերը փոխարինել «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից» բառերով, իսկ նույն մասը «վերահսկողություն կարող է իրականացնել լիազոր մարմինը`» բառերից հետո լրացնել «սույն օրենքով և» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Տրաստի կառավարչի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձի կողմից սույն օրենքով նախատեսված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնում է համապատասխան վերահսկողական իրավասություններ ունեցող մարմինը, իսկ այդպիսի մարմին առկա չլինելու դեպքում վերահսկողություն կարող է իրականացնել լիազոր մարմինը` սույն օրենքով և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին գլխով սահմանված կարգով:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Տրաստի կառավարիչը կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձը, որը բնակվում է Հայաստանի Հանրապետությունում կամ կառավարում է Հայաստանի Հանրապետությունում գտնվող գույք, պարտավոր է սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետում պահպանել՝
1) տրաստի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման իրական շահառուներին նույնականացնող տեղեկությունները․
2) այն դեպքում, երբ տրաստի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կողմերը իրավաբանական անձինք կամ իրավաբանական կազմավորումներ են՝ դրանց վերաբերյալ սույն օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունները․
3) տրաստի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման անունից հանդես եկող կամ դրան ծառայություններ մատուցող անձանց նույնականացնող տեղեկություններ։».
5) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Լիազոր մարմինը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցները կարող են ոչ առևտրային կազմակերպություններից, տրաստի կառավարիչ հանդիսացող կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձանցից կամ դրանց գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմիններից պահանջել սույն հոդվածով նախատեսված կամ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակներից բխող այլ արդիական և հավաստի տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր):»:
Հոդված 25. Օրենքի 30-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «4-րդ մասով» բառերը փոխարինել «4-րդ և 4.1-ին մասերով» բառերով.
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Իրավաբանական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների, ինչպես նաև վարկային բյուրոների կողմից սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, բացառությամբ սույն հոդվածի 4.1-ին մասով նախատեսված դեպքերի, յուրաքանչյուր խախտման համար՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հինգհազարապատիկի չափով:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-4.3-րդ մասերով.
«4.1. Իրավաբանական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների և անձանց, ինչպես նաև վարկային բյուրոների կողմից սույն օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը յուրաքանչյուր խախտման համար՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև տասհազարապատիկի չափով:
4.2. Ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև տրաստի իրավաբանական անձ հանդիսացող կառավարչի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող իրավաբանական անձի կողմից սույն օրենքով նախատեսված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
4.3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում նշանակված նախազգուշացմամբ կարող են տրվել նաև խախտումները վերացնելու, շտկելու կամ հետագայում բացառելու հանձնարարականներ` սահմանելով խախտումները վերացնելու կամ շտկելու հանձնարարականների կատարման ժամկետներ կամ միջոցառումներ:».
4) 6-րդ և 7-րդ մասերի «նկատմամբ պատասխանատվության միջոցները կիրառում է» բառերը փոխարինել «կատարած իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում է» բառերով:
Հոդված 26. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 27. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 12-րդ, 13-րդ և 16-րդ կետերը և 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ուժի մեջ են մտնում սույն օրենքի հրապարակման պահից վեց ամիս հետո:
3. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով խմբագրվող՝ Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ենթակա է ընդունման սույն օրենքի հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Սույն օրենքի 7-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով, սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով խմբագրվող՝ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով լրացվող՝ Օրենքի 29-րդ հոդվածի 1․1-ին մասով նախատեսված դրույթները տրաստի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման նկատմամբ գործելու են սույն մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։ Սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով լրացվող՝ Օրենքի 30-րդ հոդվածի 4.2-րդ մասով նախատեսված դրույթը տրաստի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման համար ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
4. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով խմբագրվող՝ Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ենթակա է ընդունման սույն օրենքի հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Մինչև սույն մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելը ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերի կազմումը, վերանայումը և հրապարակումն իրականացվելու են Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով։
5. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով լրացվող՝ Օրենքի 18-րդ հոդվածի 3․1-ին մասով, սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով խմբագրվող՝ Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանաբար 7-րդ և 15-րդ կետերով նախատեսված ներքին իրավական ակտերը հաշվետվություն տրամադրող անձը հաստատում և լիազոր մարմին է ներկայացնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
6. Լիազոր մարմնում չհաշվառված իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատեր հաշվապահները և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք, թանկարժեք մետաղների դիլերները, թանկարժեք քարերի դիլերները, ինչպես նաև իրավաբանական անձանց գրանցման և կառավարման ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են հաշվառվել լիազոր մարմնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 28 Երևան ՀՕ-261-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2025 թվական:
