ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 
 18 հոկտեմբերի 2024 թվականի  | 
 թիվ 90  | 
 քաղ. Մոսկվա  | 
ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 1 հավելվածի 6-րդ ծանոթագրության յոթերորդից տասներկուերորդ պարբերություններում «2023 թվականի» բառերը փոխարինել «2025 թվականի» բառերով, «2025 թվականի» բառերը փոխարինել «2026 թվականի» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
| 
 Հայաստանի Հանրապետությունից՝  | 
 Բելառուսի Հանրապետությունից`  | 
 Ղազախստանի Հանրապետությունից`  | 
 Ղրղզստանի Հանրապետությունից՝  | 
 Ռուսաստանի Դաշնությունից՝  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական: