ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«29» օգոստոս 2025 թ. N 110-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՃՈՒԿԱՅԻՆ ՃՈՂՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել աճուկային ճողվածքով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
29.08.2025 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի N 110-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԱՃՈՒԿԱՅԻՆ ՃՈՂՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում | ||||||
1) |
K40 |
Աճուկային ճողվածք Ներառյալ` գեղձուռուցքը (բուբոնոցելե), աճուկային ճողվածքը (փոշտի ճողվածքը, ԱՀՃ, կրկնակի, ուղիղ, երկկողմանի, թեք աճուկային), փոշտի ճողվածք | ||||||
2) |
K40.0 |
Երկկողմանի աճուկային ճողվածք` անանցանելիությամբ և առանց գանգրենայի | ||||||
3) |
K40.1 |
Երկկողմանի աճուկային ճողվածք` գանգրենայով (փտախտով) | ||||||
4) |
K40.2 |
Երկկողմանի աճուկային ճողվածք` առանց անանցանելիության կամ գանգրենայի Երկկողմանի աճուկային ճողվածք՝ ԱՀՃ | ||||||
5) |
K40.3 |
Միակողմանի կամ չճշտված աճուկային ճողվածք` անանցանելիությամբ և առանց գանգրենայի Աճուկային ճողվածք (միակողմանի)`
| ||||||
6) |
K40.4 |
Միակողմանի կամ չճշտված աճուկային ճողվածք` գանգրենայով Աճուկային ճողվածք ԱՀՃ` գանգրենայով | ||||||
7) |
K40.9 |
Միակողմանի կամ չճշտված աճուկային ճողվածք` առանց անանցանելիության կամ գանգրենայի Աճուկային ճողվածք (միակողմանի)՝ ԱՀՃ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ, անհետաձգելի, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Որովայնային վիրաբույժ, ալգոլոգ, ռադիոլոգ, թերապևտ, կլինիկական ախտորոշման բժիշկ/մասնագետ, անեսթեզիոլոգ, ինտենսիվ թերապևտ |
8) |
Գանգատներ |
Ուժեղ կամ միջին ուժգնության տեղային ցավ, որը կարող է ուժեղանալ հազի, աղիների դատարկման (դեֆեկացիայի), միզարձակման, ֆիզիկական ակտիվության ժամանակ, ծանրության կամ ձգման զգացողություն աճուկային շրջանում, անհարմարություն որովայնի ստորին հատվածում, տեսանելի շոշափվող արտափքում (մշտական կամ ժամանակավոր) աճուկային շրջանում, գանգատները հաճախ ուժեղանում են երեկոյան ժամերին և թեթևանում մեջքի վրա պառկած դիրքում |
9) |
Անամնեզ |
Աճուկային ճողվածքի առաջացման էթիոլոգիական ռիսկի գործոններն են՝ արական սեռը, տարիքային բարձր շեմը, ներորովայնային բարձր ճնշումը, քրոնիկ հազը, ծանրությունների երկարատև բարձրացումները, ասցիտը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը։ Ռիսկի գործոններ են համարվում նաև ժառանգականությունը, շարակցական հյուսվածքի ժառանգական հիվանդությունները, ինչպես նաև ծխելը, որոնք կարող են հանդիսանալ ճողվածքի ախտադարձի (ռեցիդիվի) առաջացման ռիսկի գործոն |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Ռիսկի գործոնների առկայություն: Աճուկային ճողվածքի ախտորոշման ժամանակ տղամարդկանց դեպքում կլինիկական և օբյեկտիվ զննումը ինքնաբավ մեթոդ է, իսկ կանանց դեպքում անհրաժեշտ է կլինիկական, օբյեկտիվ և գործիքային զննման համադրություն (պացիենտների 1/3-ի մոտ հիվանդությունն ընթանում է անախտանիշ) |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Շտապ կամ պլանային վիրահատական բուժում |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Որովայնային վիրաբույժ |
1 |
1 |
2) |
Ալգոլոգ |
- |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
Գործիքային հետազոտություններ | |||||
2) |
Առկա չէ |
Ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ) |
1 |
1 |
Ճողվածքի հայտնաբերում |
3) |
Առկա չէ |
Համակարգչային կամ միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա |
1 |
1 |
Ճողվածքի հայտնաբերում՝ ՈւՁՀ-ից հետո |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 4–ում ․
Ձև 4
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ցանցի տեղադրմամբ պլաստիկա՝ բաց վիրահատություն ըստ Լիխտեյնշտեյնի |
1 |
1 |
2) |
Ցանցի տեղադրմամբ պլաստիկա՝ լապարասկոպիկ վիրահատություն |
1 |
1 |
3) |
Առանց ցանցի բաց վիրահատություն Շոուլդայսի տեխնիկայով |
1 |
1 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1․ /Van Veenendaal, N., Simons, M., Hope, W. et al. Consensus on international guidelines for management of groin hernias. Surg Endosc 34, 2359–2377 (2020)./ Վան Վինենդաալ, Ն., Սիմոնս, Մ., Հոուփ, Վ. և այլք։ Կոնսենսուս աճուկային ճողվածքների կառավարման միջազգային ուղեցույցների վերաբերյալ` https://doi.org/10.1007/s00464 020-07516-5
2. DynaMed. Groin Hernia in Adults and Adolescents. EBSCO Information Services. Accessed January 5, 2022. / Աճուկային ճողվածք մեծահասակների և դեռահասների մոտ: EBSCO տեղեկատվական ծառայություններ` https://www.dynamed.com/condition/groin-hernia-in-adults-and-adolescents
3. Cesare Stabilini, Nadine van Veenendaal, Eske Aasvang, Ferdinando Agresta, Theo Aufenacker, Frederik Berrevoet, Ine Burgmans, David Chen, Andrew de Beaux, Barbora East, Jose Garcia Alamino, Nadia Henriksen, Ferdinand KՓckerling, Jan Kukleta, Maarten Loos, Manuel Lopez-Cano, Ralph Lorenz, Marc Miserez, Agneta Montgomery, Salvador Morales-Conde, Chris Oppong, Maciej Pawlak, Mauro Podda, Wolfgang Reinpold, David Sanders, Alberto Sartori, Hanh Minh Tran, Mireia Verdaguer, Reiko Wiessner, Michael Yeboah, Willem Zwaans, Maarten Simons, Update of the 7 international HerniaSurge guidelines for groin hernia management, BJS Open, Volume 7, Issue 5, October 2023, zrad080/ Չեզարե Ստաբիլինի, Նադին վան Վենենդաալ, Էսկե Աասվանգ, Ֆերդինանդո Ագրեստա, Թեո Աուֆենակեր, Ֆրեդերիկ Բերևոետ, Ինե Բուրգմանս, Դեյվիդ Չեն, Էնդրյու դե Բո, Բարբորա Իսթ, Խոսե Գարսիա Ալամինո, Նադիա Հենրիքսեն, Ֆերդինանդ Կյոքերլինգ, Յան Կուկլետա, Մաարտեն Լոս, Մանուել Լոպես-Կանո, Ռալֆ Լորենց, Մարկ Միզերես, Ագնետա Մոնտգոմերի, Սալվադոր Մորալես-Կոնդե, Քրիս Օպպոնգ, Մասիեյ Պավլակ, Մաուրո Պոդդա, Վոլֆգանգ Ռեյնպոլդ, Դեյվիդ Սանդերս, Ալբերտո Սարտորի, Հան Մին Տրան, Միրեյա Վերդագուեր, Ռեյկո Վիեսներ, Միքայել Յեբոաանս, Վիլեմ Զվանս, Մաարտեն Սիմոնս` ուղեցույցներ աճուկային ճողվածքի կառավարման համար` https://doi.org/10.1093/bjsopen/zrad080
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 սեպտեմբերի 2025 թվական:
