ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2015 թվականի |
թիվ 72 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՋ ԱՀԿ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան և «Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» 2011 թվականի մայիսի 19-ի պայմանագրի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ստորաենթադիրքեր՝ 1-ին հավելվածի համաձայն.
բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ներառել ստորաենթադիրքեր՝ 2-րդ հավելվածի համաձայն.
գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ 3-րդ հավելվածի համաձայն.
դ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 36Դ - 38Դ ծանոթագրություններով՝
«36Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը մաքսային արժեքի 7%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 1 հատի համար 2 եվրո. կիրառվում է 2015 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:
37Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը մաքսային արժեքի 7%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 1 հատի համար 1,5 եվրո. կիրառվում է 2015 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:
38Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը մաքսային արժեքի 7%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 1 հատի համար 4 եվրո. կիրառվում է 2015 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:»:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 113 որոշմամբ հաստատված այն ապրանքների և դրույքաչափերի ցանկում, որոնց առնչությամբ Հայաստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվում են Միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝
ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «4011 20 100 1» և «4011 20 100 9» ծածկագրերով դիրքերը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«4011 20 100 0 — 121-ից ոչ ավելի բեռնվածության ցուցանիշով ՄՄՍ դրույքաչափ 10».
բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «4011 20 900 1» և «4011 20 900 9» ծածկագրերով դիրքերը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«4011 20 900 0 — 121-ից ոչ ավելի բեռնվածության ցուցանիշով ՄՄՍ դրույքաչափ 10»:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված այն զգայուն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «6907 90 800 1», «6907 90 800 2» և «6907 90 800 9» ծածկագրերով դիրքերը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«6907 90 800 0 - այլ»:
4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի սեպտեմբերի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հուլիսի 8-ի թիվ 72 որոշման |
ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ,
որոնք հանվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ չափման միավորներ |
4011 20 100 |
- - - 121-ից ոչ ավելի բեռնվածության ցուցանիշով՝ |
|
4011 20 100 1 |
- - - անվադողեր՝ ամբողջամետաղ կորդով |
հատ |
4011 20 100 9 |
- - - այլ |
հատ |
4011 20 900 |
- - 121-ից ավելի բեռնվածության ցուցանիշով՝ |
|
4011 20 900 1 |
- - - անվադողեր՝ ամբողջամետաղ կորդով |
հատ |
4011 20 900 9 |
- - - այլ |
հատ |
6907 90 200 |
- - քարե խեցեղեն (կերամիկա)՝ |
|
6907 90 200 1 |
- - - «շպալտպլատեն» տեսակի երկտակ սալիկ՝ կավից |
մ2 |
6907 90 200 9 |
- - - այլ |
մ2 |
6907 90 800 |
- - - այլ՝ |
|
6907 90 800 1 |
- - - «շպալտպլատեն» տեսակի երկտակ սալիկ՝ խեցեգործական արտադրատեսակներ պատրաստելու նյութերից՝ բացառությամբ կավի |
մ2 |
6907 90 800 2 |
- - - հախճապակի կամ նուրբ խեցեղեն |
մ2 |
6907 90 800 9 |
- - - այլ |
մ2 |
ՀԱՎԵԼՎԱԾ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հուլիսի 8-ի թիվ 72 որոշման |
ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ,
որոնք ներառվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ չափման |
4011 20 100 0 |
- - 121-ից ոչ ավելի բեռնվածության ցուցանիշով |
հատ |
4011 20 900 0 |
- - 121-ից ավելի բեռնվածության ցուցանիշով |
հատ |
6907 90 200 0 |
- - քարե խեցեղեն (կերամիկա) |
մ2 |
6907 90 800 0 |
- - այլ |
մ2 |
ՀԱՎԵԼՎԱԾ 3 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հուլիսի 8-ի թիվ 72 որոշման |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
Ներմուծման |
1604 13 900 0 |
- - - այլ |
12 |
2106 90 200 0 |
- - բաղադրամասային սպիրտային կիսապատրաստուկներ, բացի բուրավետ նյութերի հիմքով մթերքներից, որոնք օգտագործվում են խմիչքների արտադրության մեջ |
10 |
4011 20 100 0 |
- - 121-ից ոչ ավելի բեռնվածության ցուցանիշով |
10 |
4011 20 900 0 |
- - 121-ից ավելի բեռնվածության ցուցանիշով |
10 |
+ 4012 13 000 9 |
- - - այլ |
15 |
4012 19 000 0 |
- - այլ |
15 |
4410 12 100 0 |
- - - չմշակված կամ առանց հետագա մշակման՝ բացի հղկումից |
9,8 |
4410 12 900 0 |
- - - այլ |
9,8 |
4411 94 100 0 |
- - - առանց մեխանիկական մշակման կամ մակերևութային պատվածքի |
7,5 |
6401 10 000 0 |
- կոշիկ՝ պաշտպանիչ մետաղե քթատակով |
3,8՝ ավելացրած 0,74 եվրո՝ 1 զույգի համար |
6402 12 900 0 |
- - - ճտքակոշիկներ՝ ձյունատախտակ քշելու համար |
0,34 եվրո՝ 1 զույգի համար |
6809 11 000 0 |
- - միայն թղթով կամ ստվարաթղթով պատված կամ ամրանավորած |
12,8 |
6809 19 000 0 |
- - այլ |
12 |
6907 90 200 0 |
- - քարե խեցեղեն (կերամիկա) |
12 |
6907 90 800 0 |
- - այլ |
12 |
6908 90 910 0 |
- - - - - - քարե խեցեղեն (կերամիկա) |
7,5 |
6908 90 930 0 |
- - - - - - հախճապակի կամ նուրբ խեցեղեն |
7,5 |
6908 90 990 0 |
- - - - - - այլ |
7,5 |
6912 00 300 0 |
- քարե խեցեղեն (կերամիկա) |
15 |
6912 00 500 0 |
- հախճապակի կամ նուրբ խեցեղեն |
15,2 |
7013 10 000 0 |
- ապակեխեցեղենից |
10 |
7013 37 100 0 |
- - - ամրացված ապակուց |
11,3 |
7013 37 990 0 |
- - - - - այլ |
11,3 |
7013 42 000 0 |
- - - ապակուց՝ 0 0С-ից մինչև 300 0C ջերմաստիճանի միջակայքում 5 x 10-6 Կ-ից ոչ ավելի գծային ընդարձակման գործակցով |
11,3 |
7013 49 100 0 |
- - - ամրացված ապակուց |
11,3 |
7307 93 110 0 |
- - - - - ծունկեր և արմունկներ |
10 |
7307 93 190 0 |
- - - - - այլ |
10 |
7307 93 990 0 |
- - - - - այլ |
10 |
+ 8539 10 000 9 |
- - այլ |
12,5 |
8539 21 300 9 |
- - - - այլ |
12,5 |
9102 11 000 0 |
- - միայն մեխանիկական ցուցանշումով |
736դ) |
9102 19 000 0 |
- - այլ |
737Դ) |
9102 21 000 0 |
- - ավտոմատ ենթալարվածքով |
738Դ) |
9102 29 000 0 |
- - այլ |
738Դ) |
9405 10 210 9 |
- - - - այլ |
15 |
9405 10 500 9 |
- - - այլ |
14 |
9405 10 910 9 |
- - - - այլ |
15 |
9405 30 000 0 |
- լուսավորման սարքավորումների լրակազմեր՝ ամանորյա տոնածառները զարդարելու համար օգտագործվող |
16,3 |
9405 40 100 9 |
- - - այլ |
14 |
9405 40 910 9 |
- - - - - այլ |
15,2 |
9405 40 950 9 |
- - - - - այլ |
15,5 |
9405 40 990 8 |
- - - - - այլ |
14 |
9607 19 000 0 |
- - այլ |
14 |
