«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 12 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2005 թվականի N 1810-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 793-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» 
N 793-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված` կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին երկարամյա ծառայության համար մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների և աշխատանքային գործունեության տեսակների ցանկի «Կազմակերպության անվանումը» սյունակի 8-րդ կետը «թանգարաններ» բառից հետո լրացնել «(պատկերասրահներ)» բառով, իսկ «Պաշտոնների և աշխատանքային գործունեության տեսակների անվանումները» սյունակի 8-րդ կետը «էքսկուրսավարներ» բառից հետո` «գիտաշխատողներ» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ա. Մարգարյան | 
| 
 | 
 
                