«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2002 թվականի N 886-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության թանգարաններն ու գրադարանները` համաձայն NN 1 և 2 հավելվածների, վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների` համաձայն NN 3 և 4 հավելվածների:
2. Մինչև վերակազմակերպումը՝ պետական հիմնարկներին Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից տրամադրված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում:
3. Պետական հիմնարկների տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպություններին:
Պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը, դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել վերակազմակերպված համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
4. Սահմանել, որ`
ա) սույն որոշմամբ մշակութային գործունեություն է մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտների) պահպանումը, ստեղծումը, տարածումն ու մեկնաբանումը, մշակութային բարիքների՝ ծառայությունների և արտադրանքի (ապրանքների) մատուցումը և իրացումը.
բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակը և առարկան մշակութային գործունեության իրականացումն է.
գ) պետական ոչ առևտրային կազմակերպություններն օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան սահմանված կարգով իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` արտադրական գործունեության իրականացում, ծառայությունների մատուցում և արտադրանքի (ապրանքների) իրացում, հանրային սննդի կազմակերպում` այնքանով, որքանով այդ գործունեությունը ծառայում ու համապատասխանում է պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման նպատակին և դրա իրականացմանը.
դ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.1. Սահմանել, որ «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են՝
ա) գրադարանային գործունեության իրականացումը.
բ) գրական ժառանգության պահպանման, տարածման ու գրավոր մշակույթի զարգացման նպաստավոր պայմանների ստեղծումը.
գ) ազգային և համաշխարհային դասական ու ժամանակակից լավագույն գրական ստեղծագործություններին հանրությանը հաղորդակից դարձնելը.
դ) հայ դասական ու ժամանակակից գրականության հանրահռչակումն օտարերկրյա պետություններում:
(4.1-ին կետը լրաց. 05.04.18 N 389-Ն)
5. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով և 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
(5-րդ կետը խմբ. 16.12.10 N 1686-Ն, փոփ. 30.04.15 N 441-Ն, 21.11.19 N 1652-Ն)
5.1. (կետն ուժը կորցրել է 30.04.15 N 441-Ն)
6. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների` պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման 3-րդ կետին համապատասխան հանձնվող գույքի գրանցման և հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:
| Հայաստանի Հանրապետության | Ա. Մարգարյան | 
| 
 | 
| Հավելված N 1 | 
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եվ սպորտի նախարարության ենթակայության թանգարանների
| NN | Թանգարանի անվանումը | 
| 1. | Հայաստանի ազգային պատկերասրահ | 
| 2. | Հայաստանի պատմության պետական թանգարան | 
| 3. | Գրականության և արվեստի պետական թանգարան | 
| 4. | Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարան | 
| 5. | Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան | 
| 6. | Սիսիանի պատմության թանգարան | 
| 7. | Հրազդանի երկրագիտական թանգարան | 
| 8. | Փայտարվեստի պետական թանգարան | 
| 9. | Ռուսական արվեստի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) թանգարան | 
| 10. | «Երվանդ Քոչար» թանգարան | 
| 11. | Հովհ. Թումանյանի թանգարան | 
| 12. | Ս. Փարաջանովի թանգարան | 
| 13. | Ա. Իսահակյանի տուն - թանգարան | 
| 14. | Ե. Չարենցի տուն - թանգարան | 
| 15. | Ա. Սպենդիարյանի տուն - թանգարան | 
| 16. | Ա. Խաչատրյանի տուն - թանգարան | 
| 17. | Օրբելի եղբայրների թանգարան | 
| 18. | Մ. Սարյանի թանգարան | 
| 19. | Խ. Աբովյանի տուն - թանգարան | 
| 20. | Ցուցահանդեսային կենտրոն | 
| 21. | Հայաստանի ազգային ֆիլմադարան | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
| Հավելված N 2 | 
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եվ սպորտի նախարարության ենթակայության գրադարանների
| NN | Գրադարանի անվանումը | 
| 1. | Հայաստանի ազգային գրադարան | 
| 2. | Խնկո-Ապոր անվան հանրապետական մանկական գրադարան | 
| 3. | Հանրապետական երաժշտական գրադարան | 
| 4. | Արագածոտնի մարզի հանրապետական գրադարան | 
| 5. | Արարատի մարզի հանրապետական գրադարան | 
| 6. | Արմավիրի մարզի հանրապետական գրադարան | 
| 7. | Գեղարքունիքի մարզի հանրապետական գրադարան | 
| 8. | Լոռու մարզի հանրապետական գրադարան | 
| 9. | Շիրակի մարզի հանրապետական գրադարան | 
| 10. | Կոտայքի մարզի հանրապետական գրադարան | 
| 11. | Սյունիքի մարզի հանրապետական գրադարան | 
| 12. | Վայոց ձորի մարզի հանրապետական գրադարան | 
| 13. | Տավուշի մարզի հանրապետական գրադարան | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
| Հավելված N 3 | 
Ց Ա Ն Կ
պետական ոչ առեվտրային կազմակերպությունների վերակազմակերպված թանգարանների
| NN | Թանգարանի անվանումը | 
| 1. | Հայաստանի ազգային պատկերասրահ | 
| 2. | Հայաստանի պատմության թանգարան | 
| 3. | Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան | 
| 4. | Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան | 
| 5. | (կետն ուժը կորցրել է 02.10.25 N 1387-Ն) | 
| 6. | (կետն ուժը կորցրել է 13.04.23 N 533-Ն) | 
| 7. | (կետն ուժը կորցրել է 14.09.23 N 1537-Ն) | 
| 8. | (կետն ուժը կորցրել է 13.02.20 N 168-Ն) | 
| 9. | Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) | 
| 10. | Երվանդ Քոչարի թանգարան | 
| 11. | Հ. Թումանյանի թանգարան | 
| 12. | Ս. Փարաջանովի թանգարան | 
| 13. | Ա. Իսահակյանի տուն - թանգարան | 
| 14. | Ե. Չարենցի տուն - թանգարան | 
| 15. | Ա. Սպենդիարյանի տուն - թանգարան | 
| 16. | Ա. Խաչատրյանի տուն - թանգարան | 
| 17. | (կետն ուժը կորցրել է 12.06.25 N 744-Ն) | 
| 18. | Մ. Սարյանի տուն - թանգարան | 
| 19. | Խ. Աբովյանի տուն - թանգարան | 
| 20. | (կետն ուժը կորցրել է 24.11.16 N 1204-Ն) | 
| 21. | (կետն ուժը կորցրել է 04.08.05 N 1237-Ն) | 
| 22. | Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան | 
(հավելվածը փոփ. 04.08.05 N 1237-Ն, 20.11.08 N 1343-Ն, 24.11.16 N 1204-Ն, 13.02.20 N 168-Ն, լրաց. 18.06.20 N 998-Ն, փոփ. 13.04.23 N 533-Ն, 14.09.23 N 1537-Ն, 12.06.25 N 744-Ն, 02.10.25 N 1387-Ն)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
| Հավելված N 4 | 
Ց Ա Ն Կ
պետական ոչ առեվտրային կազմակերպությունների վերակազմակերպված գրադարանների
| NN | Գրադարանի անվանումը | 
| 1. | Հայաստանի ազգային գրադարան | 
| 2. | Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան | 
| 3. | (կետն ուժը կորցրել է 24.11.16 N 1204-Ն) | 
| 4. | Վ. Պետրոսյանի անվան Արագածոտնի մարզային գրադարան | 
| 5. | Օ. Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարան | 
| 6. | Արմավիրի մարզային գրադարան | 
| 7. | Վ. Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան | 
| 8. | Լոռու մարզային գրադարան | 
| 9. | Շիրակի մարզային գրադարան | 
| 10. | Կոտայքի մարզային գրադարան | 
| 11. | Սյունիքի մարզային գրադարան | 
| 12. | Վայոց ձորի մարզային գրադարան | 
| 13. | Տավուշի մարզային գրադարան | 
(հավելվածը խմբ. 20.03.03 N 276-Ն, 20.05.04 N 751-Ն, փոփ. 24.11.16 N 1204-Ն)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
 
                