ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
13 օգոստոսի 2024 թվականի |
թիվ 97 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի 2-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումների նախապատրաստման կարգի մասին» թիվ 284 որոշմամբ հաստատված կարգում կատարել փոփոխություն՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Բ. Սուլթանով |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի օգոստոսի 13-ի թիվ 97 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումների նախապատրաստման կարգում կատարվող
Կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
|
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 284 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի օգոստոսի 13-ի թիվ 97 որոշման խմբագրությամբ) |
ԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումների նախապատրաստման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 22-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան և սահմանում է Եվրասիական տնտեսական միության՝ Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումների նախապատրաստման կանոնները (այսուհետ համապատասխանաբար՝ Հանձնաժողով, դասակարգման մասին Հանձնաժողովի որոշումներ, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ)՝ ներառյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից (այսուհետ՝ անդամ պետություններ) այդպիսի որոշումներ ընդունելու մասին առաջարկությունները Հանձնաժողով ներկայացնելու, Հանձնաժողովի կողմից դրանք քննարկվելու, Օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան նախապատրաստված՝ դասակարգման մասին Հանձնաժողովի որոշումների նախագծերը նրանց կողմից համաձայնեցվելու մասին տեղեկատվությունը կամ դրանց վերաբերյալ դիտողությունները և առաջարկություններն ուղարկելու կանոնները:
2. Հանձնաժողովի որոշումները՝ դասակարգման վերաբերյալ, ընդունվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի միատեսակ կիրառումն ապահովելու նպատակով:
II. Ապրանքների առանձին տեսակները՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգելու վերաբերյալ առաջարկությունները Հանձնաժողով ներկայացնելը
3. Ապրանքների առանձին տեսակները՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգելու վերաբերյալ առաջարկությունները Հանձնաժողով են ներկայացվում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի, Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի, Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր Պետական մաքսային ծառայության և Դաշնային մաքսային ծառայության կողմից (այսուհետ՝ մաքսային մարմիններ) սեփական նախաձեռնությամբ կամ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի (այսուհետ՝ Միավորված կոլեգիա) որոշման հիման վրա։
Անդամ պետությունների պետական իշխանության այլ մարմիններից (սույն կետի առաջին պարբերության մեջ նշված մարմիններից տարբեր), ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված՝ դասակարգման վերաբերյալ Հանձնաժողովի որոշումների նախապատրաստման հարցերով դիմումները Հանձնաժողովի կողմից ըստ էության չեն քննարկվում։
4. Ապրանքի առանձին տեսակի՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացվում է գրավոր՝ դասակարգման վերաբերյալ Հանձնաժողովի որոշման ընդունման մասին դիմումի ձևով (այսուհետ՝ դիմում)։
5. Մաքսային մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ Հանձնաժողով ներկայացվող դիմումին կցվում են՝
ա) դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագիծը.
բ) տեղեկանքը, որը ներառում է ապրանքների առանձին տեսակի նկարագրությունը՝ կիրառված Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման հիմնական կանոնների, դրա օգտագործման բնագավառի վերաբերյալ տեղեկությունների, հիմնական հատկանիշների, նույնականացման և դասակարգման բնութագրիչների նշումով.
գ) մյուս մաքսային մարմինների նամակները (նամակների օրինակները)՝դասակարգման վերաբերյալ Հանձնաժողովի որոշման նախագծում նշված ապրանքի առանձին տեսակի՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման վերաբերյալ այդ մարմինների մոտեցումների շարադրմամբ կամ այն մաքսային մարմնի հարցման (հարցումների) պատճենը, որը ներկայացվել է մյուս մաքսային մարմինների կողմից՝ դասակարգման վերաբերյալ Հանձնաժողովի որոշման նախագծում նշված ապրանքի առանձին տեսակի՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման վերաբերյալ կիրառվող մոտեցումների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու մասին դիմումը (եթե հարցումը (հարցումները) ուղարկելու ամսաթվից երեք ամսվա ընթացքում գրավոր պատասխան չի ստացվել).
դ) դասակարգման վերաբերյալ Հանձնաժողովի որոշման նախագծի նախապատրաստման ժամանակ որպես օրինակ դիտարկվող ապրանքի նկարագրությունը, դրա ֆունկցիոնալ նշանակությունը և բնութագրերը պարունակող փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են այն՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգելու համար, ինչպես նաև տեղեկություններ դրա օգտագործման բնագավառի և հիմնական հատկանիշների մասին (օրինակ՝ տեխնիկական փաստաթղթեր, ապրանքի քանակական և որակական կազմի վերաբերյալ տեղեկություններ, ապրանքը բնութագրող այլ փաստաթղթեր):
6. Միավորված կոլեգիայի որոշման հիման վրա Հանձնաժողով ներկայացվող դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝ ելնելով Միավորված կոլեգիայի կողմից դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման ընդունումը նախաձեռնելու հիմքերից.
ա) այն դեպքում, երբ Միավորված կոլեգիայի որոշումը հիմնված է դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի կողմից, ըստ Համաշխարհային մաքսային կազմակերպության ներդաշնակեցված համակարգի, ընդունված կարծիքի վրա՝
Հանձնաժողովի որոշման նախագիծը դասակարգման վերաբերյալ.
տեղեկանքը, որը ներառում է ապրանքների առանձին տեսակի նկարագրությունը՝ կիրառված Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման հիմնական կանոնների, դրա օգտագործման բնագավառի վերաբերյալ տեղեկությունների, հիմնական հատկանիշների, նույնականացման և դասակարգման բնութագրիչների նշումով
Միավորված կոլեգիայի որոշումը.
Հանձնաժողովի կարծիքը դասակարգման վերաբերյալ՝ ըստ Համաշխարհային մաքսային կազմակերպության ներդաշնակեցված համակարգի (կից ներկայացնելով ռուսերեն թարգմանությունը)` նշելով տեղեկություններ այն ուժի մեջ մտնելու վերաբերյալ:
բ) այլ դեպքերում՝
սույն Կարգի 5-րդ կետի «ա», «բ» և «դ» ենթակետերում նշված փաստաթղթերը.
Միավորված կոլեգիայի որոշումը։
III. Դասակարգման մասին դիմումների և Հանձնաժողովի որոշումների նախագծերի ուսումնասիրումը
7. Դիմումների և դրանց կցվող փաստաթղթերի ընդունումը, նախնական մշակումը, հաշվառումը, գրանցումը և դրանց հետ աշխատանքն իրականացվում են Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ Հանձնաժողովի ներքին փաստաթղթաշրջանառության կանոններին համապատասխան:
Դիմումները և դրանց կցվող փաստաթղթերը հանձնվում են ուսումնասիրության Հանձնաժողովի այն դեպարտամենտ, որն ապահովում է Հանձնաժողովի գործունեությունը Եվրասիական տնտեսական միությունում մաքսային կարգավորման ոլորտում (այսուհետ՝ դեպարտամենտ):
8. Դեպարտամենտը, Հանձնաժողովի կողմից ստացված դիմումի ուսումնասիրության արդյունքների հիման վրա՝
ա) սույն կարգի համապատասխանաբար 5-րդ կամ 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում, ստացված դիմումը Հանձնաժողովում գրանցելու ամսաթվից՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, դիմումը ներկայացրած մաքսային մարմնին գրավոր տեղեկացնում է դիմումի ուսումնասիրությունը մերժելու մասին՝ բացատրություն ներկայացնելով մերժման պատճառների վերաբերյալ
բ) դիմումին կցվող փաստաթղթերում սույն կարգի համապատասխանաբար 5-րդ կամ 6-րդ կետերով նախատեսված տեղեկատվության բացակայության դեպքում, ստացված դիմումը Հանձնաժողովում գրանցելու ամսաթվից՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, դիմումը ներկայացրած մաքսային մարմնից հարցում է կատարում անհրաժեշտ տեղեկությունների վերաբերյալ.
գ) դիմումը Հանձնաժողովում գրանցելու ամսաթվից՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում (բացառությամբ սույն Կարգի 14-րդ կետով նախատեսված դեպքերի), նախապատրաստում և մաքսային մարմինների քննարկմանն է ուղարկում դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագիծը՝ կցելով տեղեկանքը, ինչպես նաև սույն կարգի 5-րդ կետի «գ» ենթակետում նշված՝ մաքսային մարմինների նամակների պատճենները։
9. Դեպարտամենտի կողմից սույն Կարգի 8-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան հարցված տեղեկատվությունը մաքսային մարմնի կողմից ներկայացվում են համապատասխան հարցումն ստանալու ամսաթվից՝ 30 օրացուցային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստով կամ թղթային կրիչի վրա:
Եթե հարցված տեղեկատվությունը չի ներկայացվում նշված ժամկետում, ապա դեպարտամենտը դիմումը ներկայացրած մաքսային մարմնին գրավոր տեղեկացնում է դիմումի ուսումնասիրումը մերժելու մասին՝ բացատրություն ներկայացնելով մերժման պատճառների վերաբերյալ:
10. Սույն կարգի համապատասխանաբար 5-րդ կամ 6-րդ կետով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների կցմամբ դիմումը մաքսային մարմնից ստանալուց հետո դեպարտամենտն ապահովում է Հանձնաժողովի՝ դասակարգման մասին որոշման նախագծի լրամշակումը (անհրաժեշտության դեպքում):
Ներկայացված դիմումի և կցված փաստաթղթերի և տեղեկությունների ուսումնասիրման արդյունքներով դեպարտամենտը նախապատրաստում և մաքսային մարմինների համաձայնեցմանն է ուղարկում Հանձնաժողովի՝ դասակարգման մասին որոշման նախագիծը:».
11. Մաքսային մարմինները՝ Հանձնաժողովի նախաձեռնությամբ դասակարգման մասին որոշման ստացված նախագիծը գրանցելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստով կամ թղթային կրիչի վրա Հանձնաժողով են ներկայացնում որոշման այդպիսի նախագծի համաձայնեցման մասին նամակները կամ դրա վերաբերյալ դիտողությունները և առաջարկությունները (առկայության դեպքում):
12. Մաքսային մարմինների կողմից՝ դասակարգման վերաբերյալ Հանձնաժողովի որոշման նախագծի քննարկման արդյունքների հիման վրա, Դեպարտամենտն ապահովում է այդ նախագծի լրամշակումը (անհրաժեշտության դեպքում) և Հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանը ներկայացնելը:
Եթե դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագծի քննարկման մասին տեղեկությունները մաքսային մարմնի կողմից չեն ներկայացվել սույն Կարգի 11-րդ կետում սահմանված ժամկետում, ապա այդ նախագիծն առանց այդպիսի մաքսային մարմնի կարծիքը հաշվի առնելու՝ դեպարտամենտի կողմից ներկայացվում է Հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանը:
13. Դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագծի նախապատրաստման ժամանակ դեպարտամենտը՝ ապրանքների առանձին տեսակներին վերաբերող հարցերը ճշգրտելու նպատակով, մաքսային մարմիններից, փորձագիտական կազմակերպություններից, մասնագիտացված ձեռնարկություններից, անդամ պետությունների գործադիր իշխանության մարմիններից կատարում է լրացուցիչ տեղեկատվության հարցում (անհրաժեշտության դեպքում), ինչպես նաև անցկացնում է խորհրդակցություններ (խորհրդատվական հանդիպումներ) այդ մարմինների, կազմակերպությունների և ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:
14. Եթե դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագծի նախապատրաստման ընթացքում դեպարտամենտն անցկացնում է խորհրդակցություններ (խորհրդատվական հանդիպումներ) կամ կատարում է լրացուցիչ տեղեկությունների հարցում՝ սույն Կարգի 8-րդ կետի «բ» ենթակետին և 13-րդ կետին համապատասխան, դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագծի նախապատրաստման համար սույն Կարգի 8-րդ կետի «գ» ենթակետով սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է՝ խորհրդակցությունների (խորհրդատվական հանդիպումների) անցկացումը սկսելու կամ հարցումն ուղարկելու ամսաթվից և վերսկսվում է խորհրդակցությունների (խորհրդատվական հանդիպումների) անցկացումն ավարտելու կամ հարցված լրացուցիչ տեղեկությունները դեպարտամենտի կողմից ստանալու ամսաթվից:
Դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման նախագծի նախապատրաստման ընթացքի կասեցման և վերսկսման մասին տեղեկությունները դեպարտամենտի կողմից ուղարկվում են՝ դիմումը ներկայացրած մաքսային մարմնի գրավոր հարցման հիման վրա։
IV. Հանձնաժողովի նախաձեռնությամբ Հանձնաժողովի՝ դասակարգման մասին որոշումների նախապատրաստումը
15. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմինների ընդունած նախնական որոշումներում, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմինների կողմից Օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան ընդունված որոշումներում կամ պարզաբանումներում Հանձնաժողովի կողմից ապրանքների տարբերվող դասակարգում հայտնաբերվելու դեպքում, Հանձնաժողովն ապրանքների առանձին տեսակի դասակարգման վերաբերյալ որոշումն ընդունում է սեփական նախաձեռնությամբ (այսուհետ՝ Հանձնաժողովի նախաձեռնությամբ դասակարգման մասին որոշում):
Դեպարտամենտը համապատասխան որոշումներում և (կամ) պարզաբանումներում ապրանքների տարբերվող դասակարգումը հաստատելու համար մաքսային մարմիններից պահանջում է այդպիսի որոշումների և (կամ) պարզաբանումների ընդունման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները, որոնք մաքսային մարմինների կողմից ներկայացվում են էլեկտրոնային փոստով և թղթային կրիչով՝ մաքսային մարմնում հարցումը գրանցելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում:
16. Այն դեպքում, երբ պահանջվող փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից չեն ներկայացվել սույն կարգի 15-րդ կետով սահմանված ժամկետում, ապա դեպարտամենտն իրականացնում է Հանձնաժողովի նախաձեռնությամբ դասակարգման մասին որոշման նախագծի նախապատրաստումն առկա տեղեկատվության հիման վրա և այն ուղարկում է մաքսային մարմիններ համաձայնեցման համար՝ սույն կարգի 5-րդ կետի «բ» և «դ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերի կցմամբ:
17. Մաքսային մարմինները ոչ ուշ, քան Հանձնաժողովի նախաձեռնությամբ դասակարգման մասին որոշման ստացված նախագիծը գրանցելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստով կամ թղթային կրիչի վրա Հանձնաժողով են ներկայացնում որոշման այդպիսի նախագծի համաձայնեցման մասին նամակներ կամ դրա վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ (առկայության դեպքում):
18. Մաքսային մարմինների կողմից Հանձնաժողովի նախաձեռնությամբ դասակարգման մասին որոշման նախագծի քննարկման արդյունքներով դեպարտամենտն ապահովում է այդ նախագծի լրամշակումը (անհրաժեշտության դեպքում) և առանց մաքսային մարմինների հետ կրկնակի համաձայնեցման՝ այն ներկայացնելը Հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանը:
Եթե Հանձնաժողովի նախաձեռնությամբ դասակարգման վերաբերյալ որոշման նախագծի քննարկման մասին տեղեկատվությունը մաքսային մարմնի կողմից չի ներկայացվել սույն Կարգի 17-րդ կետում սահմանված ժամկետում, ապա առանց այդպիսի մաքսային մարմնի կարծիքը հաշվի առնելու՝ դեպարտամենտի կողմից այդ նախագիծը ներկայացվում է Հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանը:
19. Հանձնաժողովի նախաձեռնությամբ դասակարգման վերաբերյալ որոշման նախագծի նախապատրաստման ժամանակ դեպարտամենտը՝ ապրանքների առանձին տեսակներին վերաբերող հարցերը ճշգրտելու նպատակով, մաքսային մարմիններից, փորձագիտական կազմակերպություններից, մասնագիտացված ձեռնարկություններից, անդամ պետությունների գործադիր իշխանության մարմիններից կատարում է լրացուցիչ տեղեկությունների հարցում (անհրաժեշտության դեպքում), ինչպես նաև անցկացնում է խորհրդակցություններ (խորհրդատվական հանդիպումներ) այդ մարմինների, կազմակերպությունների և ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:
V. Հանձնաժողովի՝ դասակարգման մասին որոշումներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանցում փոփոխություններ կատարելու կարգը
20. Հանձնաժողովի՝ դասակարգման մասին որոշումները ճանաչվում են ուժը կորցրած կամ դրանցում կատարվում են փոփոխություններ Օրենսգրքի 22-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված հիմքերով:
21. Դեպարտամենտը նախապատրաստում և մաքսային մարմինների համաձայնեցմանն է ուղարկում (բացառությամբ սույն Կարգի 22-րդ կետով նախատեսված դեպքերի) դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշումն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի որոշման նախագիծը՝ կցելով տեղեկանքը:
22. Դեպարտամենտի կողմից նախապատրաստված՝ դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշումն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի որոշման նախագիծը չի ուղարկվում մաքսային մարմիններին և Հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանն է ներկայացվում հետևյալ դեպքերում՝
ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ում փոփոխություն.
բ) դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման մեջ այնպիսի փոփոխություն կատարելու անհրաժեշտություն, որը չի ազդի ապրանքների առանձին տեսակի՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման ծածկագրի վրա.
գ) դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշման՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի կողմից ճանաչումը որպես Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին չհամապատասխանող:
23. Մաքսային մարմինները դասակարգման մասին որոշումն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի որոշման ստացված նախագիծը գրանցելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստով և թղթային կրիչի վրա Հանձնաժողով են ներկայացնում որոշման այդպիսի նախագծի համաձայնեցման մասին նամակները կամ դրա վերաբերյալ դիտողությունները և առաջարկությունները (առկայության դեպքում):
24. Մաքսային մարմինների կողմից դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշումն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի որոշման նախագծի քննարկման արդյունքների հիման վրա՝ դեպարտամենտն ապահովում է այդ նախագծի լրամշակումը (անհրաժեշտության դեպքում) և առանց մաքսային մարմինների հետ կրկնակի համաձայնեցման՝ Հանձնաժողովի կոլեգիայի նիստում այն քննարկման ներկայացումը:
Եթե դասակարգման վերաբերյալ՝ Հանձնաժողովի որոշումն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի որոշման նախագծի քննարկման մասին տեղեկությունները մաքսային մարմնի կողմից չեն ներկայացվել սույն Կարգի 23-րդ կետում սահմանված ժամկետում, ապա առանց այդպիսի մաքսային մարմնի կարծիքը հաշվի առնելու՝ այդ նախագիծը ներկայացվում է Հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանը:»։