ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
10 դեկտեմբերի 2024 թվականի |
թիվ 139 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 139 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող
1. Ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների դասակարգչում (2-րդ հավելված )՝
ա) 172 և 173 ծածկագրերով դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«172 |
Տարածքային առանձնացված համալիրի («Սկոլկովո» նորարարական կենտրոնի) ստեղծման և գործունեության ապահովման նախագծի մասնակիցների կողմից հետազոտական գործունեություն իրականացնելու և արդյունքներն առևտրականացնելու նպատակով ներմուծվող ապրանքներ (բացառությամբ ենթաակցիզային ապրանքների), որոնց համար տրամադրվում են սուբսիդիաներ որպես ներմուծման մաքսատուրքի և ավելացված արժեքի հարկի վճարման ծախսերի փոխհատուցում (Ռուսաստանի Դաշնության համար) |
|
173 |
Տարածքային առանձնացված համալիրի («Սկոլկովո» նորարարական կենտրոնի) ստեղծման և գործունեության ապահովման նախագծի իրագործման նպատակով տեղափոխվող ապրանքներ՝ բացառությամբ 172 ծածկագրի ներքո նշված ապրանքների (Ռուսաստանի Դաշնության համար)». |
բ) 206 ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.
|
«207 |
Տարածքային առանձնացված համալիրի («Սկոլկովո» նորարարական կենտրոնի) հողամասերի վրա տեղակայված միջազգային բժշկական կլաստերի տարածքում անշարժ գույքի օբյեկտների կառուցման, կահավորման և տեխնիկական զինման ժամանակ օգտագործման նպատակով տեղափոխվող կամ նշված բժշկական կլաստերի գործունեության նպատակներին համապատասխանող գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ ապրանքներ (Ռուսաստանի Դաշնության համար)»։ |
2. Մաքսային վճարների վճարման գծով արտոնությունների դասակարգչում (7-րդ հավելված)՝
ա) 1.1 ենթաբաժինը ГМ ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.
|
«Տրանսֆորմատորների արտադրության համար նախատեսված և Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ղրղզստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4413 00 000 0 և 8535 90 000 8 ծածկագրերով դասակարգվող ապրանքների համար ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում |
ТТ |
|
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8407 90 900 9, 8418 69 000 8, 8481 10 190 8, 8481 10 990 8, 8481 30 910 8, 8481 30 990 8, 8481 40 100 0, 8481 40 900 9, 8481 80 599 0, 8481 80 639 0, 8481 80 690 0, 8481 80 739 9, 8481 80 790 0, 8481 80 819 9, 8481 80 850 8, 8481 80 870 0, 8481 80 990 7, 8505 11 000 0, 8505 19 900 0, 8505 90 200 9 և 8505 90 900 0 ծածկագրերով դասակարգվող և փոքր տոննաժի հեղուկացված բնական գազի արտադրության և իրացման օբյեկտների կառուցման, կահավորման (այդ թվում՝ սարքավորումների արտադրության (հավաքման)) և (կամ) տեխնիկական սպասարկման համար նախատեսված սարքավորումների և մասերի առանձին տեսակների համար ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում |
ПГ». |
բ) 4.2 ենթաբաժնի 4.2.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.
|
«Այն ապրանքների համար ներմուծման մաքսատուրքի չկիրառում, որոնց դրույքաչափերը սահմանված են Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ |
НС». |
գ) 4.4 ենթաբաժնի 4.4.1 կետի ЛО կոդով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.
|
«Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող տոհմային խոշոր եղջերավոր անասունների, տոհմային խոզերի, տոհմային ոչխարների, տոհմային այծերի, տոհմային ձիերի, տոհմային թռչնի (տոհմային ձվի), տոհմային ձկների, տոհմային ցուլերից, տոհմային խոզերից, տոհմային ոչխարներից, տոհմային այծերից, տոհմային հովատակերից ստացված սերմի (սերմնահեղուկի), տոհմային խոշոր եղջերավոր անասուններից, տոհմային խոզերից, տոհմային ոչխարներից, տոհմային այծերից, տոհմային ձիերից ստացված սաղմերի, տոհմային ձկներից ստացված սաղմերի, մանրաձկների նկատմամբ 10 տոկոսի չափով ԱԱՀ-ի դրույքաչափի կիրառում |
ЛЯ»։ |
3. Փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչում (8-րդ հավելված)՝
ա) 1-ին բաժնում՝
01021 ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.
|
«01022 |
Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ավիացիայի հարցերով դեպարտամենտի կողմից տրված՝ քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի և ավիամոդելների՝ Բելառուսի Հանրապետություն ներմուծման թույլտվություն (Բելառուսի Հանրապետության համար) |
|
01027 |
Փաստաթուղթ, որի առկայության դեպքում հատուկ միջոցներն ապրանքների վրա չեն տարածվում (Բելառուսի Հանրապետության համար) |
|
01128 |
Փաստաթուղթ, որը հաստատում է ապրանքների արտահանման համաձայնեցումը (Բելառուսի Հանրապետության համար)». |
01163 ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.
|
«01164 |
Օտարերկրյա պետությունների հետ Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնելու մասին պայմանագրի շրջանակներում ձևակերպված՝ Ռուսաստանի Դաշնություն ներմուծելու (Ռուսաստանի Դաշնությունից արտահանելու) համար նախատեսված ռազմական նշանակության արտադրանքի ցանկից քաղվածք (Ռուսաստանի Դաշնության համար)». |
բ) 9-րդ բաժնի 09057 ծածկագրով դիրքում «ընդգրկելու մասին վկայող» բառերը փոխարինել «ընդգրկումը հաստատող» բառերով։
4. Այն հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչում, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին (9-րդ հավելված)՝
ա) 1-ին բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.
|
«Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների համար մաքսատուրք, որը գանձվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք դրանց ներմուծման կապակցությամբ |
2270». |
բ) 2-րդ բաժնում՝
2.1 ենթաբաժինը 1030 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.
|
«Մաքսավճարներ էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման դիմաց |
1100». |
2.3 ենթաբաժինը 3150 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.
|
«Մաքսատուրք Ռուսաստանի Դաշնությունից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից դուրս արտահանվող՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների համար |
3160». |
2.4 ենթաբաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.4.23-2.4.25 կետերով.
|
«2.4.23. Էթիլային սպիրտի (էթանոլի) դեղագործական բաղադրամասի ակցիզ |
4410 |
|
2.4.24. Նիկոտինի հումքի ակցիզ |
4420 |
|
2.4.25. Նիկոտին պարունակող առանց ծխախոտի տաքացվող խառնուրդի ակցիզ |
4430»։ |
5. Արժույթների դասակարգչում (23-րդ հավելված)՝
ա) 932 ծածկագրով դիրքը լրացնել տողատակի ծանոթագրության «8» նշանով.
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.
«924 ZWG Զիմբաբվեական ոսկյա».
գ) 7-րդ տողատակի ծանոթագրությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ տողատակի ծանոթագրություն.
«8 Չի կիրառվում 2024 թվականի օգոստոսի 31-ից։»։
6. Ճանապարհային տրանսպորտային միջոցների մակնիշների դասակարգիչը (26-րդ հավելված) 758 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.
|
«759 |
BORGWARD |
|
760 |
DENZA |
|
761 |
JMC |
|
762 |
NSU |
|
763 |
YTO |
|
764 |
YUEJIN |
|
765 |
ZOTYE |
|
766 |
TADANO FAUN»։ |