ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
14 հունվարի 2025 թվականի |
թիվ 2 |
քաղ. Մոսկվա |
ՄԻՆՉԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ 36-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 171 որոշմամբ հաստատված՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ ապրանքների բացթողման մասին դիմումի լրացման կարգի 36-րդ կետն իններորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Դրոշմավորված ենթաակցիզային ապրանքների առնչությամբ յուրաքանչյուր սերիայի համար առանձին նշվում են ակցիզային և (կամ) հատուկ դրոշմանիշների սերիան, համարները և քանակը։
Ակցիզային և (կամ) հատուկ դրոշմանիշների սերիայի, համարների և քանակի մասին տեղեկությունները դիմումի մեջ նշվում են էլեկտրոնային փաստաթղթի ձևով՝ դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններով։
Թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումի մեջ ակցիզային և (կամ) հատուկ դրոշմանիշների սերիայի, համարների և քանակի մասին տեղեկությունները նշվում են բացատներով, իսկ ակցիզային և (կամ) հատուկ դրոշմանիշների համարները՝ «,» բաժանիչ նշանով։
Անընդմեջ հաջորդող ակցիզային և (կամ) հատուկ դրոշմանիշների համարների մասին տեղեկությունները նշվում են դիմումի համապատասխան վավերապայմաններում համապատասխան ընդգրկույթի առաջին և վերջին համարները գրելու միջոցով, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ «-» գծիկ բաժանիչ նշանով։
Հայաստանի Հանրապետությունում նշվում է ակցիզային և (կամ) հատուկ դրոշմանիշների քանակը՝ ըստ յուրաքանչյուր սերիայի, եթե ապրանքները դրոշմավորված են այդպիսի դրոշմանիշներով՝ հարկերի և վճարների ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Բելառուսի Հանրապետությունում նշվում է ակցիզային դրոշմանիշների քանակը.»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2025 թվականի ապրիլի 1-ից ոչ շուտ։
|
Եվրասիական տնտեսական |
Բ. Սագինտաև |