ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
24 մարտի 2025 թվականի |
թիվ 30 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՉՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Կատարել փոփոխություններ «Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորության կատարման ապահովումը չտրամադրելու դեպքերի դասակարգչի մեջ» (Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման թիվ 28 հավելված)՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2025 թվականի ապրիլի 2-ից ոչ շուտ։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի մարտի 24-ի թիվ 30 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորության կատարման ապահովումը չտրամադրելու դեպքերի դասակարգչի մեջ կատարվող
1. 101 ծածկագրով դիրքից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-ին բաժնի անվանումը.
«Բաժին 1. Եվրասիական տնտեսական միության իրավունքով նախատեսված՝ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ապահովումը չտրամադրելու դեպքերը»։
2. 122 ծածկագրով դիրքը հանել։
3. 123 ծածկագրով դիրքից «և (կամ) երրորդ կողմի հետ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով» բառերը հանել։
4. 124 ծածկագրով դիրքը հանել։
5. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-6 բաժիններ.
«Բաժին 2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ապահովումը չտրամադրելու դեպքերը
|
224 |
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ապահովումը չտրամադրելու դեպքերը, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ նախատեսված են երրորդ կողմի հետ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով |
Բաժին 3. Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ապահովումը չտրամադրելու դեպքերը
|
326 |
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող օտարերկրյա ապրանքներն այն ապրանքներն են, որոնք նշված են Բելառուսի Հանրապետության նախարարների խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 14-ի «Արգելապահված ապրանքների և մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարումն ապահովելու մասին» թիվ 1374 որոշման 2-րդ կետի 2․1 ենթակետի առաջին մասի երրորդ պարբերության մեջ տվյալ որոշման 2-րդ կետի 2․1 ենթակետով նախատեսված այլ պայմանների պահպանման դեպքում |
|
327 |
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքները փոխադրվում են «ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման մասին» 1975 թվականի նոյեմբերի 14-ի մաքսային կոնվենցիային համապատասխան |
|
328 |
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքները փոխադրվում են «Ապրանքների ժամանակավոր ներմուծման համար ԱՏԱ կառնետի մասին» 1961 թվականի դեկտեմբերի 6-ի Մաքսային կոնվենցիային համապատասխան |
|
329 |
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող օտարերկրյա ապրանքներն այն ապրանքներն են, որոնք նշված են Բելառուսի Հանրապետության նախարարների խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 14-ի «Արգելապահված ապրանքների և մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարումն ապահովելու մասին» թիվ 1374 որոշման 2-րդ կետի 2․1 ենթակետի առաջին մասի երկրորդ պարբերության մեջ տվյալ որոշման 2-րդ կետի 2․1 ենթակետով նախատեսված այլ պայմանների պահպանման դեպքում |
|
399 |
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ապահովումը չտրամադրելու այլ դեպքեր, որոնք սահմանված են Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ կամ նախատեսված են երրորդ կողմի հետ Բելառուսի Հանրապետության միջազգային պայմանագրերով |
Բաժին 4. Ղազախստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ապահովումը չտրամադրելու դեպքերը
|
430 |
Մաքսային մարմինն ընդունել է որոշում Ղազախստանի Հանրապետության «Ղազախստանի Հանրապետությունում մաքսային կարգավորման մասին» օրենսգրքի 437-րդ հոդվածին համապատասխան այն ապրանքների համար, որոնք ձևակերպվում են «Մաքսային տարանցում» ընթացակարգով |
|
431 |
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքները փոխադրվում են «ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման մասին» 1975 թվականի նոյեմբերի 14-ի մաքսային կոնվենցիային համապատասխան |
|
432 |
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքները փոխադրվում են «Ապրանքների ժամանակավոր ներմուծման համար ԱՏԱ կառնետի մասին» 1961 թվականի դեկտեմբերի 6-ի Մաքսային կոնվենցիային համապատասխան |
|
433 |
Ղազախստանի Հանրապետության «Ղազախստանի Հանրապետությունում մաքսային կարգավորման մասին» օրենսգրքի 354-րդ հոդվածին համապատասխան «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող՝ անձնական օգտագործման ապրանքները ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք Ղազախստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխված կամ Ղազախստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կանդասի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից՝ այդ ճանաչումը կամ այդ կարգավիճակը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու պայմանով |
|
434 |
Ղազախստանի Հանրապետության «Ղազախստանի Հանրապետությունում մաքսային կարգավորման մասին» օրենսգրքի 354-րդ հոդվածին համապատասխան «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող՝ անձնական օգտագործման ապրանքները ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք Ղազախստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվելու, Ղազախստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կանդասի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից՝ այդ մտադրությունը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու պայմանով |
|
498 |
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ապահովումը չտրամադրելու այլ դեպքեր, որոնք սահմանված են Ղազախստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ նախատեսված են երրորդ կողմի հետ Ղազախստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով |
Բաժին 5. Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ապահովումը չտրամադրելու դեպքերը
|
535 |
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ապահովումը չտրամադրելու դեպքերը, որոնք սահմանված են Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ նախատեսված են երրորդ կողմի հետ Ղրղզստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով |
Բաժին 6. Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ նախատեսված՝ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ապահովումը չտրամադրելու դեպքերը
|
636 |
«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները տեղափոխվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան Ռուսաստանի Դաշնության արկտիկական գոտու այն հատվածների միջև, որոնց վրա կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը |
|
637 |
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող օտարերկրյա ապրանքները (բացառությամբ ենթաակցիզային ապրանքների) տեղափոխվում են Կալինինգրադի մարզի տարածքում տեղակայված՝ ժամանման վայրում մաքսային մարմնից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք՝ մինչև ներքին մաքսային մարմին |
|
638 |
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքները մշակութային արժեքներ են, որոնք նախատեսված են պահպանման և պետական, ոչ պետական և մունիցիպալ թանգարանների, գրադարանների և այլ ոչ առևտրային կազմակերպությունների կողմից ցուցահանդեսներում ցուցադրման համար, կամ որոնք ձեռք են բերվել կամ որպես նվիրատվություն են ստացվել պետական և մունիցիպալ թանգարանների կողմից, ինչպես նաև փոխանցվում են որպես նվեր պետական և մունիցիպալ թանգարաններին, ինչի մասին առկա է գործադիր իշխանության այն դաշնային մարմնի հաստատումը, որն իրականացնում է մշակույթի, արվեստի, մշակութային ժառանգության (այդ թվում՝ հնագիտական ժառանգության) և կինեմատոգրաֆիայի ոլորտում պետական քաղաքականության մշակման և իրագործման, ինչպես նաև նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ |
|
639 |
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող օտարերկրյա ապրանքները ներմուծվում են տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում միջազգային համագործակցության շրջանակներում, ինչի մասին առկա է տիեզերական տարածության հետազոտման, յուրացման և օգտագործման ոլորտում լիազորված կառավարման մարմնի հաստատումը |
|
640 |
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող օտարերկրյա ապրանքները ներմուծվում են Ռուսաստանի Դաշնության տարածք ռազմական նշանակության արտադրանքի նմուշները միջազգային ցուցահանդեսներում ցուցադրության և ցուցադրման (գործողության մեջ ցույց տալու) համար Ռուսաստանի Դաշնության տարածքում, ինչպես նաև նախատեսված են նշված ցուցահանդեսները կազմակերպելիս և անցկացնելիս օգտագործման համար, ինչի մասին առկա է համապատասխան ցուցահանդեսի կազմակերպիչ՝ գործադիր իշխանության դաշնային մարմնի հաստատումը |
|
641 |
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող և ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող ապրանքները նախատեսված են Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս գտնվող այն արհեստական կղզիների, կայանքների, կառույցների կամ այլ օբյեկտների շինարարության (ստեղծման, կառուցման) համար, որոնց նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունն ունի բացառիկ իրավազորություն, ինչպես նաև նշված օբյեկտների գործունեության (շահագործման, օգտագործման) և համապատասխան տարածքներում գտնվող անձանց կենսագործունեության ապահովման համար |
|
642 |
Հեռավորարևելյան դաշնային շրջանում տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի ծովային անցակետերի միջոցով Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող ապրանքները փոխադրման պայմանագրերին համապատասխան դրանց առաքման համար օգտագործվող բեռնարկղերով փոխադրվում (տրանսպորտով փոխադրվում) են Ռուսաստանի Դաշնության տարածքով այդ բեռնարկղերով՝ մաքսային տարանցման մաքսային ընթացակարգին համապատասխան՝ երկու տեսակի տրանսպորտի օգտագործմամբ |
|
643 |
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքները փոխադրվում են «ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման մասին» 1975 թվականի նոյեմբերի 14-ի մաքսային կոնվենցիային համապատասխան |
|
644 |
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքները փոխադրվում են «Ապրանքների ժամանակավոր ներմուծման համար ԱՏԱ կառնետի մասին» 1961 թվականի դեկտեմբերի 6-ի Մաքսային կոնվենցիային համապատասխան |
|
697 |
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ապահովումը չտրամադրելու այլ դեպքեր, որոնք սահմանված են Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ կամ նախատեսված են երրորդ կողմի հետ Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերով»։ |