ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
24 մարտի 2025 թվականի |
թիվ 29 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ՀԱՐԿԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2.4 ԵՆԹԱԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԳԱՆՁՈՒՄԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Այն հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչի 2․4 ենթաբաժնում, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին (Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման 9-րդ հավելված), 2.4.14 կետում «ծխախոտային արտադրատեսակների» բառերը փոխարինել «տաքացվող ծխախոտով արտադրատեսակների» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |