ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
8 ապրիլի 2025 թվականի |
թիվ 35 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծանոթագրությունների մեջ՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող գործադիր իշխանության լիազորված մարմին» աղյուսակում, «Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և շինարարության նախարարություն» բառերը փոխարինել «Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և շինարարության նախարարություն՝ արդյունաբերության վերահսկվող ճյուղերում. Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարություն՝ քաղաքացիական ավիացիայի ոլորտում» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |