ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
27 մայիսի 2025 թվականի |
թիվ 46 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 151 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 147-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հոկտեմբերի 24-ի «Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագրի մասին» թիվ 151 որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11 կետով.
«11. Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի 147-րդ հոդվածի 9-րդ կետի կատարումն ապահովող՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացը գործողության մեջ դնելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում, ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում թույլատրվում է այն մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման հավաստագրերի (այսուհետ՝ հավաստագրեր) օգտագործումը, որոնք ձևակերպվել են ««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելուն առնչվող որոշ հարցերի, այդ ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման առանձնահատկությունների և բռնագանձված գումարները փոխանցելու կարգի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագրին համապատասխան, եթե նման հավաստագրերի գործողության ժամկետը չի լրացել՝ պայմանով, որ տարանցիկ փոխադրման հայտարարագրի 52-րդ վանդակի երկրորդ ենթաբաժնում տեղեկություններ նշված լինեն այդպիսի հավաստագրի գրանցման համարի մասին սույն որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագրի լրացման կարգի 19-րդ կետով սահմանված սխեմայով՝ նշելով 3-րդ տարրում հավաստագրի ութանիշ հերթական համարը «Р99ХХХХХ» ձևաչափով, որտեղ ХХХХХ-ն նշված համաձայնագրին համապատասխան ձևակերպված հավաստագրի հերթական համարն է:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |