ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
23 մայիսի 2025 թվականի |
թիվ 45 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 877 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի ««Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» թիվ 877 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) 3.2.7 ենթակետի երրորդ պարբերության առաջին նախադասության մեջ «Բելառուսի Հանրապետությունում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում» բառերով, «Բելառուսի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության, Բելառուսի Հանրապետության կառավարության, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի» բառերով
բ) նշված որոշմամբ ընդունված՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) 6-րդ կետի երեսունիններորդ պարբերության մեջ «սեփական կարիքների համար» բառերից հետո ավելացնել «(սեփական կարիքների համար առանձին տրանսպորտային միջոցներ ասելով հասկանում ենք առանձին ավտոտրանսպորտային ու մոտոտրանսպորտային միջոցներ և ավտոտրանսպորտային ու մոտոտրանսպորտային միջոցների կցորդներ, որոնք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվում են որպես սեփական օգտագործման համար տրանսպորտային միջոցներ)»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ սույն որոշման 1 ին կետի «բ» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 90 օրացուցային օր լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |