ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
27 հունվարի 2025 թվականի |
թիվ 11 |
քաղ. Մոսկվա |
ԷՔՍՊՐԵՍ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ, ԷՔՍՊՐԵՍ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ, ԷՔՍՊՐԵՍ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԵՎ ԷՔՍՊՐԵՍ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ 11-ՐԴ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-ին կետին և 112-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի, էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի, էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտման և էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի և ձևաչափի 11-րդ աղյուսակում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հունվարի 27-ի թիվ 11 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի, էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի, էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտման և էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի և ձևաչափի 11-րդ աղյուսակում կատարվող
14.3.6.13.4 և 14.3.6.13.5 դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«*.13.4. Փաստաթղթի համարը (сsdо:Dос1d) |
«Նախորդող փաստաթուղթը» վանդակը |
«Նախորդող փաստաթուղթը» վանդակը |
01 |
եթե «Էքսպրես բեռների համար մաքսային հայտարարագրի գրանցման համարը (сасdо:ЕхргеssСаrgоDeclarationIDetails)» վավերապայմանը լրացված չէ, և մինչև էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելը ապրանքները հանձնվել են ժամանակավոր պահպանման, ապա «Փաստաթղթի համարը (сsdо:Dос1d)» վավերապայմանը պետք է լրացվի |
|
*.13.5. Փաստաթղթի ամսաթիվը (csdo:DocCreationDate) |
«Նախորդող փաստաթուղթը» վանդակը |
«Նախորդող փաստաթուղթը» վանդակը |
01 |
եթե «Փաստաթղթի համարը (csdo:DocId)» վավերապայմանը լրացված է, ապա «Փաստաթղթի ամսաթիվը (csdo:DocCreationDate)» վավերապայմանը պետք է լրացվի, այլապես «Փաստաթղթի ամսաթիվը (csdo:Doc CreationDate)» վավերապայմանը չպետք է լրացվի |
|
1 |
եթե «Փաստաթղթի ամսաթիվը (csdo:DocCreationDate)» վավերապայմանը լրացված է, ապա վավերապայմանի արժեքը պետք է համապատասխանի հետևյալ ձևանմուշին՝ УУУУ-ММ-DD»։ |