ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
7 հուլիսի 2025 թվականի |
թիվ 63 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ`ՄԱՔՍԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՈՒ ՁԵՎԱՉԱՓԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին, 112-րդ հոդվածի 4-րդ ու 6-րդ կետերին և 120-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հոկտեմբերի 1-ից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հուլիսի 7-ի թիվ 63 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 177 որոշմամբ հաստատված՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը` ապրանքների բացթողման վերաբերյալ դիմումի կառուցվածքի և ձևաչափի 10-րդ աղյուսակում՝
ա) 13.12.9.2 դիրքը և 13.12.9.2 դիրքի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
| « |
|
», | ||||||||||||||
բ) 13.12.111 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
| « |
|
»: |
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի, էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի, էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտման և էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի և ձևաչափի 10-րդ ու 101-րդ աղյուսակներում 14.3.6.10.2 դիրքը և 14.3.6.10.2 դիրքի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
| « |
|
»: | ||||||||||||||||
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 75 որոշմամբ հաստատված՝ ապրանքների հայտարարագրի և ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի ու ձևաչափի 3-րդ աղյուսակում՝ «Ծանոթագրություն*» սյունակում՝
ա) 18.13.1, 18.14.11.1, 19.8.13.1, 19.8.14.11.1, 19.9.13.1, 19.9.14.11.1, 19.10.13.1 և 19.10.14.11.1 դիրքերը լրացնել «և պարունակի կապի միջոցի (կապուղու) տեսակի ծածկագիրը՝ կապի միջոցների (կապուղիների) տեսակների ցանկին համապատասխան» բառերով.
բ) 19.18.23.2 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«վավերապայմանը չի լրացվում».
գ) 19.18.23.2 դիրքի «ա» ենթակետում տեքստը հանել
դ) 19.18.28 դիրքում տեքստը հանել
ե) 21.1.3.1 և 23.1.3.1 դիրքերը լրացնել «և պարունակի կապի միջոցի (կապուղու) տեսակի ծածկագիրը՝ կապի միջոցների (կապուղիների) տեսակների ցանկին համապատասխան» բառերով։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 144 որոշմամբ հաստատված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի կառուցվածքի ու ձևաչափի 10-րդ աղյուսակում 12.4.6.12.2 դիրքը և 12.4.6.12.2 դիրքի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
| « |
|
»: | ||||||||||||||||