ՈՒՂՂՈՒՄ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը՝ խնդրում ենք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 280-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 165-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ առկա տեխնիկական վրիպակների ուղղման նպատակով կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետից հանել «հաշվառման կարգը» հաստատելու մասին» բառերը,
2) Որոշման 2-րդ կետի 8-րդ և 13-րդ ենթակետերում «բառերը փոխարինել «Հաշվետվություն տրամադրող անձանց,» բառերը փոխարինել «բառերից հետո լրացնել «,» բառերով:
Կից ներկայացնում ենք Որոշման տեքստում առաջարկվող ուղղումների տեղեկանքը:
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդ
17.10.2025
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հոկտեմբերի 2025 թվական: