ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«21» հոկտեմբերի 2025 թ. |
N 76-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 1242-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝
Հրամայում եմ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգը հաստատելու մասին» N 1242-Ն հրամանի հավելվածում՝
1) 2-րդ կետում՝
ա. «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետ՝
«5) ոչ պետական չհավատարմագրված հաստատության (մասնագիտության) շրջանավարտ - մինչև «Կրթության մասին» օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով գործունեություն ծավալած ոչ պետական հաստատությունն ավարտած անձ:»,
2) 12-րդ կետում «քանակից» բառից հետո լրացնել «,» կետադրական նշանն ու «և սույն կարգի 14.1 կետով սահմանված դեպքերի» բառերը.
3) 14-րդ կետում՝
ա. «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով,
բ. լրացնել հետևյալ բառերը՝ «բացառությամբ ոչ պետական չհավատարմագրված հաստատության (մասնագիտության) շրջանավարտների (2003 թվականը ներառյալ ավարտական փաստաթուղթ ստացած):»,
4) 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1,14.2,14.3, 14.4 և 14.5 կետեր՝
«14.1 Ոչ պետական չհավատարմագրված հաստատության (մասնագիտության) շրջանավարտը կարող է վերականգնել իր ուսանողական իրավունքներն ավարտական փաստաթուղթ շնորհած հաստատությունում, եթե տվյալ հաստատությունը (մասնագիտությունը) ունի հավատարմագրում, իսկ վերջինիս գործունեությունը դադարեցված լինելու դեպքում՝ տվյալ մասնագիտության հավատարմագրում ունեցող այլ ուսումնական հաստատությունում՝ համապատասխան կամ համարժեքացված մասնագիտությամբ բակալավրի կրթական աստիճանում հեռակա ուսուցմամբ՝ վճարովի համակարգում: Չի թույլատրվում ավարտական կուրսերում շրջանավարտի վերականգնումը:
14.2 Տվյալ հաստատությունում ոչ պետական չհավատարմագրված հաստատության շրջանավարտի վերականգնման կուրսը որոշվում է ընդունող հաստատության կողմից` տվյալ մասնագիտության մասնագիտական դասընթացների ցանկի և շրջանավարտի դիպլոմի հավելվածում ներառված դասընթացների ցանկերի համադրությամբ: Շրջանավարտի կողմից դիպլոմի և հավելվածի բնօրինակների ներկայացումը պարտադիր է:
14.3 Սույն կարգի 14.1 կետով վերականգնված ոչ պետական չհավատարմագրված հաստատության շրջանավարտի ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքը վերականգնման պահին հաստատված համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) ուսումնական պլանն ու առարկայական ծրագրերն են։
14.4 Ոչ պետական չհավատարմագրված հաստատության շրջանավարտի վերականգնման և հետագա ուսումնառության գործընթացը կարգավորվում է ընդունող հաստատության սահմանած կարգով, հաստատության ռեկտորի հրամանով հաստատված վերականգնման համար առարկայական տարբերությունների (ոչ ավել, քան 40 կրեդիտ) հանձնման ժամանակացույցով՝ հաշվի առնելով տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի)՝ պարտադիր հանձնման ենթակա դասընթացների ցանկը:
14.5 Ոչ պետական չհավատարմագրված հաստատության շրջանավարտի կողմից առարկայական տարբերությունների հանձնման ժամկետն, ըստ անհրաժեշտության, կարող է սահմանվել մինչև ավարտական կուրսի առաջին կիսամյակի քննաշրջանի ավարտը:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՆԱԽԱՐԱՐ`
10/21/2025 |
Ժ. ԱնդրեասՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հոկտեմբերի 2025 թվական: