ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մարտի 25-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 10-րդ մասը «Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները և Սփյուռքի գործերի հանձնակատարները պաշտոնատար անձինք չեն:» նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված խորհրդականներին վերաբերելի՝ սույն օրենքի 5-րդ և 6-րդ գլուխներով սահմանված կարգավորումները տարածվում են նաև հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների վրա, բացառությամբ անհամատեղելիության պահանջների վերաբերյալ կարգավորումների:»։
Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «(բացառությամբ պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց),» բառերից հետո լրացնել «սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված խորհրդականները,» բառերով.
2) 3-րդ մասը «Պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված խորհրդականների)» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. ապրիլի 15 Երևան ՀՕ-113-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2026 թվական: