ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 1993 թ. N 461
Քաղ. Երևան
1993 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեի մասին» որոշման 6-րդ կետի «բ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել 1993 թվականին հանրապետության գյուղացիական տնտեսությունների համար եկամտահարկի հաստատագրված վճարումներ։
2. Սահմանել գյուղացիական տնտեսությունների համար եկամտահարկի հաստատագրված վճարումների դրույքաչափերը, համաձայն հավելվածի։
Եկամտահարկի հաստատագրված վճարումների դրույքաչափերը հաշվարկելիս հիմք ընդունել տվյալ հողամասի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը, համաձայն սույն որոշման հավելվածով սահմանված դրույքաչափերի։
3. Հաստատել 1993 թվականին գյուղացիական տնտեսությունների համար եկամտահարկի հաստատագրված վճարումների հաշվարկման և բյուջե վճարման ժամանակավոր կարգը (կցվում է)։
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 15-ի «Ծայրամասային, լեռնային և լքված գյուղական բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 219 և 1991 թվականի ապրիլի 6-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 15-ի «Ծայրամասային, լեռնային և լքված գյուղական բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 219 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 262 որոշումներով հաստատված լքված բնակավայրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ այն բնակավայրերի ժամանակավոր ցանկը հաստատելու մասին, որոնց վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի ապրիլի 18-ի հրամանագրի 1-ին կետի պահանջները» N 306 որոշմամբ հաստատված բնակավայրերի, ինչպես նաև աղետի գոտու ավերված բնակավայրերի գյուղացիական տնտեսություններն ազատվում են 1993 թվականի համար սահմանված եկամտահարկի հաստատագրված վճարումներից:
5. Սահմանել, որ գյուղացիական տնտեսությունները խաղողի և պտղատու այգիների տարածքների համար 1993 թվականին ազատվում են եկամտահարկի հաստատագրված վճարումներից՝ 50 տոկոսի չափով։
6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝ էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված, երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել աղետի գոտու ավերված բնակավայրերի ցանկը։
7. Եկամտահարկի հաստատագրված վճարումների ժամկետ սահմանել մինչև 1993 թվականի նոյեմբերի 15-ը։ Եկամտահարկի հաստատագրված վճարումները սահմանված ժամկետում չկատարելու դեպքում վճարողից գանձվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի 0,2 տոկոսի չափով։
8. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` իրականացնել վերահսկողություն եկամտահարկի հաստատագրված վճարումների դրույքաչափերի ժամանակին հաշվարկման և բյուջե վճարման նկատմամբ։
9. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին՝ ճշտել 1993 թվականին գյուղացիական տնտեսությունների համար եկամտահարկի հաստատագրված վճարումների դրույքաչափերի հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկություններն ըստ տնտեսությունների, և մինչև 1993 թվականի սեպտեմբերի 20-ը այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության համապատասխան մարմիներին։
10. Գյուղացիական տնտեսություններից գանձվող եկամտահարկի մասհանումը կատարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեի մասին» որոշման 4-րդ կետին համապատասխան։
11. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի ապրիլի 16-ի «Բնական արոտների, խոտհարքների և այլ հողատեսքերի վարձակալական վճարումների և օգտագործման կարգի մասին» N 282 որոշման 3-րդ, 9-րդ կետերը, 11-րդ կետի 2-րդ և 3-րդ պարբերությունները և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի ապրիլի 16-ի «Բնական արոտների, խոտհարքների և այլ հողատեսքերի վարձակալական վճարումների և օգտագործման կարգի մասին» N 282 որոշման մեջ փոփոխություն մտցնելու մասին» N 411 որոշումը։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ է ՀՀ կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 13-ի N 461 որոշմամբ |
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳ
1993 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ
1. Եկամտահարկի հաստատագրված դրույքաչափերը որոշվում են ելնելով տվյալ գյուղացիական տնտեսության սեփականությունը հանդիսացող կամ նրա կողմից վարձակալությամբ օգտագործվող հողամասի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտից:
2. Գյուղացիական տնտեսությունների համար եկամտահարկի հաստատագրված վճարումների հաշվարկման համար հիմք են հանդիսանում հողի սեփականության կամ ժամանակավոր օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերը։ Եկամտահարկի հաստատագրված վճարումները հաշվարկվում են սկսած հողակտորի սեփականության, մշտական կամ ժամանակավոր օգտագործման իրավունքի իրականացման ամսվանը հաջորդող ամսից՝ հաշվի առնելով գյուղացիական տնտեսությունների համար օրենսդրությամբ սահմանված երկու տարվա արտոնությունը։
3. Գյուղացիական տնտեսությունների համար եկամտահարկի հաստատագրված վճարումների հաշվարկումը կատարվում է հարկային պետական տեսչության մարմինների կողմից, որոնք մինչև 1993 թվականի հոկտեմբերի 20-ը վճարողներին են հանձնում եկամտահարկի հաստատագրված վճարումների ծանուցագրերը։
4. Գյուղացիական տնտեսությունների կողմից վարձակալական հիմունքներով օգտագործվող հողերի համար եկամտահարկի հաստատագրված վճարումների հաշվարկման ժամանակ վարձակալական պայմանագրով սահմանված վարձավճարի գումարները հանվում են տվյալ տնտեսության համար հաշվարկված եկամտահարկի հաստատագրված վճարումներից։
5. Եկամտահարկի հաստատագրված վճարումների հաշվարկման ժամանակ հարկման ենթակա մակերեսների մեջ մտնում են նաև շինությունների ու կառույցների տակ ընկած տարածքները։
6. Սույն կարգի կիրարկման հրահանգները մշակվում և հաստատվում են հարկային պետական տեսչության կողմից՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, արդարադատության նախարարության և գյուղատնտեսության նախարարության հետ։
|
Հավելված ՀՀ կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 13-ի N 461 որոշմամբ |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
1993 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ՝ ԸՍՏ ՇՐՋԱՆՆԵՐԻ
|
Շրջանների անվանումը |
Գանձվող դրույքաչափը հա/հազ. ռուբլի | ||||||
|
վարելահող |
խաղողի այգի |
պղատու այգի |
բնական | ||||
|
ջրովի |
անջրդի |
հնդավոր |
կորիզավոր |
խոտհարք |
արոտ | ||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
Անիի |
26,3 |
11,3 |
- |
71,0 |
- |
2,6 |
1,3 |
| Աշտարակի |
22,2 |
3,2 |
53,8 |
59,6 |
29,5 |
2,3 |
1,3 |
| Ապարանի |
23,3 |
10,1 |
- |
- |
- |
2,6 |
1,3 |
| Արագածի |
28,2 |
11,7 |
- |
- |
- |
2,6 |
1,6 |
| Արարատի |
50,0 |
4,9 |
108,3 |
46,0 |
52,8 |
1,6 |
1,3 |
| Արթիկի |
25,6 |
9,7 |
- |
59,0 |
- |
1,6 |
1,0 |
| Արտաշատի |
49,0 |
7,1 |
101,5 |
80,4 |
58,4 |
1,3 |
1,3 |
| Բաղրամյանի |
26,3 |
5,2 |
57,4 |
50,6 |
45,1 |
1,0 |
0,3 |
| Գորիսի |
22,4 |
8,8 |
22,7 |
25,0 |
21,4 |
1,6 |
1,3 |
| Եղեգնաձորի |
15,9 |
4,2 |
36,6 |
50,2 |
29,8 |
1,6 |
1,3 |
| Էջմիածնի |
50,6 |
- |
72,6 |
56,1 |
46,7 |
- |
1,0 |
| Թալինի |
28,2 |
7,5 |
61,3 |
72,9 |
41,2 |
1,9 |
1,3 |
| Թումանյանի |
28,9 |
12,0 |
51,2 |
66,5 |
77,8 |
1,6 |
1,3 |
| Իջևանի |
32,1 |
13,6 |
62,2 |
76,2 |
- |
2,6 |
2,3 |
| Կամոյի |
24,6 |
9,1 |
- |
24,6 |
- |
2,6 |
1,6 |
| Կապանի |
20,1 |
6,2 |
35,3 |
20,4 |
- |
1,3 |
1,6 |
| Կոտայքի |
33,1 |
13,6 |
62,2 |
76,2 |
- |
2,6 |
1,6 |
| Կրասնոսելսկի |
25,6 |
10,1 |
- |
- |
- |
2,6 |
1,9 |
| Արմավիրի |
51,9 |
- |
99,9 |
82,0 |
71,0 |
- |
1,0 |
| Հրազդանի |
29,8 |
12,0 |
- |
80,4 |
- |
2,3 |
1,3 |
| Մասիսի |
38,9 |
- |
76,8 |
54,8 |
51,2 |
1,0 |
0,6 |
|
Մարտունու |
23,3 |
11,7 |
- |
57,7 |
- |
2,3 |
1,3 |
| Մեղրու |
14,6 |
4,2 |
36,0 |
30,1 |
26,3 |
2,8 |
1,9 |
| Նաիրիի |
23,0 |
7,5 |
56,4 |
72,9 |
31,1 |
1,9 |
0,6 |
| Նոյեմբերյանի | 33,7 | 11,7 | 77,8 | 78,1 | 105,1 | 2,9 | 2,6 |
|
Շահումյանի |
54,8 |
- | 77,8 | 76,8 | 54,5 | 0,5 | 1,6 |
|
Սևանի |
22,4 |
12,0 |
- | - | - | 2,3 | 2,3 |
|
Սիսիանի |
21,4 |
9,1 |
- |
36,3 |
21,1 |
2,6 | 1,9 |
|
Վայքի |
14,9 |
4,5 |
- |
48,0 |
33,1 | 2,6 | 1,9 |
|
Վարդենիսի |
25,0 |
14,3 | - | 62,9 | - | 2,4 | 1,1 |
|
Տաշիրի |
- |
20,7 |
- |
14,3 |
- | 2,6 | 1,6 |
|
Տաուշի |
32,4 |
13,0 |
73,6 |
76,5 |
92,1 |
2,3 | 1,9 |
|
Ախուրյանի |
27,9 |
10,4 |
- | 61,3 | - | 2,0 | 1,0 |
|
Ամասիայի |
26,3 |
12,0 | - |
23,7 |
- | 2,3 | 1,3 |
|
Աշոցքի |
18,5 |
10,0 |
- |
66,1 |
- | 2,0 | 1,0 |
|
Գուգարքի |
28,5 | 12,0 | - |
41,5 |
- | 2,4 | 1,9 |
|
Սպիտակի |
34,0 | 9,7 | - |
64,5 |
- | 2,6 | 1,3 |
|
Ստեփանավանի |
29,2 |
17,5 |
- |
26,6 |
- | 2,6 | 1,9 |
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |