ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2026 թվականի N 1164-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետում, 4-րդ կետի 2-րդ ենթակետում «գիտությունների դոկտորի (Doctor of Philosophy) կամ դրան հավասարեցված գիտական այլ աստիճան ունեցող» բառերը փոխարինել «դոկտորի կամ գիտությունների թեկնածուի (Doctor of Philosophy) կամ դրան հավասարեցված գիտական այլ աստիճան ունեցող» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա. ավարտել է ծրագրին դիմելու տարում հրապարակված QS համաշխարհային համալսարանների վարկանիշի (QS World University Rankings) առաջատար 400 (չորս հարյուր) ԲՈՒՀ-երից որևէ մեկը և ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ գիտությունների թեկնածուի կամ դոկտորի որակավորում/աստիճան (կամ տվյալ երկրում ընդունված համապատասխան այլ բարձրագույն կրթական որակավորում/աստիճան),».
3) որոշման N 2 հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«13. Նպատակային ծրագրի իմաստով դոկտորի (համարժեք՝ PhD, Doctor of Philosophy) գիտական աստիճան ունեցող ԲՈՈՒՄ է համարվում գիտությունների թեկնածուի (Doctor of Philosophy) կամ գիտությունների դոկտորի կամ դրան հավասարեցված գիտական այլ աստիճան ունեցող ԲՈՈՒՄ-ը»:
2․ Սույն որոշմամբ սահմանված կարգավորումները տարածվում են 2022 թվականի օգոստոսի 9-ից ծագած հարաբերությունների նկատմամբ:
3. Էկոնոմիկայի նախարարությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում իրականացնել վերահաշվարկ և սույն որոշման կարգավորման արդյունքում ապահովել վճարման ենթակա գումարների փոխանցումը շահառուներին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
07.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |