ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի մայիսի 25-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի երկրորդ մասի` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «7. Գյուղատնտեսության բնագավառ» բաժնում՝
ա) 3-րդ կետի 2-րդ սյունակի «կենսապատվաստուկների, շիճուկների և ախտորոշիչ միջոցների» բառերը փոխարինել «կենսապատրաստուկների» բառով.
բ) 3-րդ կետի 8-րդ սյունակը լրացնել «Ո» տառով.
գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ կետեր`
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 
| «4. | Անասնաբուժասանիտարական փորձաքննություն | ԿՄ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ | 
| 5. | Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրություն և (կամ) վաճառք | ԿՄ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ»: | 
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
| Հայաստանի Հանրապետության | Ռ. Քոչարյան | 
| 
 | 
 
                