«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2005 թվականի N 755-Ն
2005-2008 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 2005-2008 թվականների հարկային ու մաքսային բարեփոխումների միջոցառումների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել սահմանված ժամկետներում ծրագրով նախատեսված միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| Հայաստանի Հանրապետության  | Ա. Մարգարյան | 
| 
 | 
|  Հավելված | 
Ծ Ր Ա Գ Ի Ր
2005-2008 թվականների հարկային և մաքսային բարեփոխումների միջոցառումների
| ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ | |||
| 
 | Միջոցառումը | Պատասխանատու մարմինը | Կատարման ժամկետը | 
| «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք | |||
| 1. | Հարկային ստուգումների արդյունքում հարկային պարտավորությունների առաջադրման 3 տարվա վաղեմության ժամկետը երկարաձգելու նպատակով համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն | 2005 թվական, | 
| Եկամտահարկ | |||
| 1. | Անհատ ձեռնարկատերերի նվազագույն հարկի հաշվարկման եղանակը և չափը նվազագույն շահութահարկի նման սահմանելու նպատակով «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն | 2005 թվական, | 
| 2. | Գյուղատնտեսության ոլորտի համար սահմանված արտոնությունների վերանայման նպատակով «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն | 2006 թվական, | 
| Սոցիալական ապահովագրության վճարներ | |||
| 1. | Պարզեցված հարկի դաշտում գործող անձանց համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման և վճարման ընդհանուր կարգը կիրառելու նպատակով «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն | 2005 թվական, | 
| 2. | Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այդ թվում՝ արտոնությունների կրճատման) գծով օրենսդրության կատարելագործման նպատակով` «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն | 2005 թվական, | 
| 3. | Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների դրույքաչափերը մեկ հարթ դրույքաչափով փոխարինելու նպատակով «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն | 2006 թվական, | 
| Շահութահարկ | |||
| 1. | Արտարժութային եկամուտների մասով շահութահարկի արտոնությունը, ինչպես նաև նվազեցումների արգելքը վերացնելու նպատակով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն | 2005 թվական, | 
| 2. | Նվազագույն հարկը հաջորդ ժամանակաշրջան տեղափոխելու մասին դրույթը մի քանի տարով սահմանափակելու նպատակով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն | 2005 թվական, | 
| 3. | Հիմնական միջոցների համար ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման խմբակային եղանակի կիրառման նպատակով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն | 2005 թվական, | 
| 4. | Կենտրոնացված կարգով շահութահարկ վճարելու հնարավորությունը վերացնելու նպատակով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն | 2005 թվական, | 
| Ավելացված արժեքի հարկ | |||
| 1. | Ներմուծման պահին մաքսային սահմանին ԱԱՀ-ով չհարկվող ապրանքների ցանկի կրճատման նպատակով համապատասխան օրենքի նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի | 2005 թվական, հունիսի երրորդ տասնօրյակ | 
| 2. | Տարկետման փորձարկային համակարգն ընդլայնելու և գլոբալ տարկետման համակարգը գործարկելու համար (վերահսկելու խոշոր կապիտալ ապրանքների դիմաց ԱԱՀ-ի վճարումը), ինչպես նաև հետագա արտահանման նպատակով ներմուծվող հումքի և միջանկյալ ապրանքների համար ժամանակավոր ներմուծման համակարգը գործարկելու նպատակով համապատասխան օրենքների նախագծերի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն | 2005 թվական, հունիսի երրորդ տասնօրյակ | 
| 3. | Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներմուծման համար մաքսային սահմանին վճարվող ԱԱՀ-ի և մաքսատուրքի գումարի հաստատագրման նպատակով համապատասխան օրենքների նախագծերի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն | 2006 թվական, | 
| 4. | «Ոսկե հարկատու» սխեման ներդնելու եղանակով ԱԱՀ-ի վերադարձի համակարգը պարզեցնելու նպատակով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն | 2006 թվական, | 
| Ակցիզային հարկ | |||
| 1. | Բենզինի, դիզելային վառելիքի և ծխախոտի հաստատագրված վճարները հաստատագրված մաքսատուրքով, սպեցիֆիկ ակցիզային հարկով և արժեքային հիմքով հաշվարկվող ԱԱՀ-ով փոխարինելու կամ հաստատագրված վճարի չափը համարժեքորեն ինդեքսավորելու նպատակով համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերի ներկայացումը ՀՀ կառավարության քննարկմանը | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն | 2006 թվական, | 
| Գույքահարկ | |||
| 1. | «Անշարժ գույքի միասնական հարկի մասին» հայեցակարգի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն | 2006 թվական, | 
| 2. | 3.0 մլն դրամ արժեքից բարձր արժեք ունեցող շինությունների համար գույքահարկի նվազագույն չափ սահմանելու նպատակով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն | 2005 թվական, | 
| 3. | Փոխադրամիջոցների գույքահարկի դրույքաչափերի վերանայման նպատակով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն | 2006 թվական, | 
| ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ | |||
| 1. | ՏՏ համակարգի գործունեության, համակարգչային ծրագրերի (այդ թվում՝ կառավարչական, տեղեկատվական համակարգերի) հետագա զարգացման պլանի և տեխնիկական ապագա պահանջների ծրագրի մշակում | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2005 թվական, դեկտեմբերի երրորդ տասնօրյակ | 
| 2. | Կազմավորել բարձրաստիճան աշխատանքային խումբ՝ 50 խոշոր պարտապաններից ապառքները հավաքագրելու համար` սահմանելով նախանիշներ 2005-2006 թթ. համար | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2005 թվական, | 
| 3. | Հարկային արդյունավետ ստուգումների իրականացման նպատակով (հատկապես խոշոր հարկատուների ստուգումների պարագայում) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2005 թվական,  | 
| 4. | Մշակել և հաստատել ստուգումների ազգային ծրագիր, որը կներառի տեսչությունների առաջնայնությունները և գործունեության նպատակները | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2005 թվական,  | 
| 5. | Մշակել հետագա ռազմավարություն և գործողությունների ծրագիր ԱԱՀ վերադարձի պոտենցիալ հայտերի կուտակումը վերացնելու համար՝ ներառյալ կասկածելի հայտերի մերժման համար իրավական և վարչական ուղիների ուսումնասիրությունը | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2005 թվական, հուլիսի երրորդ տասնօրյակ | 
| 6. | Դոնորների աջակցությամբ կիրառել ռիսկի կառավարման մոտեցումներ ստուգումների, ապառքների գանձման և ԱԱՀ-ի վերադարձի ոլորտներում (ներառյալ ստուգումների համար հարկատուների ընտրությունը և խոշոր հարկատուների ռիսկային պրոֆիլների մշակումը) | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2006 թվական, հունվարի երրորդ տասնօրյակ | 
| 7. | ԱԱՀ-ի վերադարձի ընդհանուր ապառքների պաշարից 2005 թվականի ընթացքում մարել առնվազն 4 մլրդ դրամը, որը ենթակա էր վճարման արտահանող կազմակերպություններին 2004 թվականի վերջի դրությամբ, և ապահովել, որպեսզի 2005 թվականին նոր գերավճարներ չկուտակվեն | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2005 թվական, | 
| 8. | Մշակել հետագա համակարգչային ծրագրեր մշակելու պլան՝ կառավարչական տեղեկատվական համակարգերին տալով առաջնահերթություն | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2005 թվական, դեկտեմբերի երրորդ տասնօրյակ | 
| 9. | Մշակել և տարածել, ինչպես ՀՊԾ-ի ներսում, այնպես էլ նրանից դուրս ռազմավարական ծրագիր, որը սահմանում է հաջորդ 1-3 տարիների առաքելությունը, ռազմավարական խնդիրները, գերակայությունները և նպատակները | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2005 թվական, դեկտեմբերի երրորդ տասնօրյակ | 
| 10. | Վերանայել ՀՊԾ-ի ընթացակարգերը և համակարգերը, որպեսզի հնարավոր լինի գրանցել բոլոր ժամկետանց պարտավորությունները | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2005 թվական, հունիսի երրորդ տասնօրյակ | 
| 11. | Քննարկել և առաջարկություն ներկայացնել հարկատուի պարտքի վճարումը նրա նկատմամբ պարտք ունեցող երրորդ անձանցից պահանջելու նպատակով ՀՊԾ-ին իրավունք վերապահելու համար | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2005 թվական, սեպտեմբերի երկրորդ տասնօրյակ | 
| 12. | ՏՏ-ի համակարգի հետագա զարգացման և պահպանման համար հետամուտ լինել դոնորների շարունակական աջակցությանը՝ ԱՄՆ ՄԶԳ կամ այլ դոնոր գործակալությունների միջոցով | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2005-2006 թթ. | 
| 13. | Կենտրոնացնել վերադարձին նախորդող ստուգման գործողությունները բարձր ռիսկ պարունակող հայտերի վրա` դրանք ուղեկցելով առանձին հետվերադարձի ստուգումներով և վավերացումներով այլ դեպքերում | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2005 թվական, | 
| 14. | Տարածքային տեսչությունների ցանցի վերանայում՝ ռացիոնալացման նպատակով | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2005 թվական, հունիսի երրորդ տասնօրյակ | 
| 15. | Բարելավել տեղեկատվության փոխանակումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի միջև | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2005 թվական, | 
| 16. | Դիմել բյուջեից 2006 թվականի համար աջակցություն ստանալու համար, որպեսզի ՀՊԾ-ն կարողանա վճարել ցանցային ծախսերի և սպառողական պիտույքների (ներառյալ թղթի և քարթրիջների) ծախսերի դիմաց, որպես համակարգի համար ֆիսկալ պատասխանատվություն ստանձնելու առաջին քայլ | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2005 թվական, դեկտեմբերի երրորդ տասնօրյակ | 
| 17. | Մշակել տեղեկատվական համակարգ, որը կնպաստի հարկադիր հավաքագրման ծառայության կառավարմանը և անմիջական գործառույթներին | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2006 թվական, դեկտեմբերի երրորդ տասնօրյակ | 
| 18. | Իրականացնել բիզնեսի վերանայված գործընթացներ և ՏՏ համակարգչային սարքավորությունների և ծրագրային ապահովման ծրագրեր` համաձայն ՏՏ ծրագրի: Ռազմավարական ծրագրի մշակում և գործառնական պլանավորման կատարելագործում` անհրաժեշտության դեպքում վերանայելով նաև առանձին ստորաբաժանումների գործառույթները | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2006 թվական, դեկտեմբերի երրորդ տասնօրյակ | 
| 19. | Վերադաս հարկային մարմնի և հարկային տեսչությունների միջև միասնական համակարգչային ցանցի ստեղծում, անհատական համակարգիչների անհրաժեշտ քանակության հագեցվածության ապահովում | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2006-2007 թթ. | 
| 20. | Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների, հավաքագրված գումարների, ապառքների, ապահովադիրների համակարգչային հաշվառում, միասնական տեղեկատվական բազայի ստեղծում | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2006-2007թթ. | 
| 21. | Հասարակության մեջ հարկերի ճիշտ և ժամանակին վճարման քարոզչության տարեկան աշխատանքային ծրագրի ընդունում | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2005 թվական, նոյեմբերի երրորդ տասնօրյակ | 
| 22. | Հարկային հաշիվների ավտոմատացված մշակում, հանդիպակաց և խաչաձև ստուգումների համատարած կիրառման նպատակով անհրաժեշտ բազայի ստեղծում և շահագործում | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2006-2007 թթ. | 
| 23. | Չհիմնավորված հարկային վնասների հայտարարագրման դեպքերի առավելագույնս բացառում՝ ուժեղացնելով հարկային վնասներ հայտարարագրած կազմակերպությունների կողմից հաշվարկների, հաշվետվությունների ընդունման ժամանակ այդ կազմակերպությունների նկատմամբ հարկային հսկողությունը | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | 2006-2007 թթ. | 
| ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ | |||
| 1. | Համաձայնեցնել մասնագիտացված միջազգային ընկերության կողմից իրականացվելիք` ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի գործառնային դիտարկման պայմանագրի տեխնիկական պայմանները` տենդերային մրցույթ կազմակերպելու և անցկացնելու նպատակով | ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե | 2005 թվական, | 
| 2. | Նախաձեռնել ներմուծվող ապրանքների զննման ընթացքում հայտնաբերված խախտումների գծով մանրամասն վիճակագրության կազմումը՝ ներառելով հարկ վճարողի հաշվառման համարը, ապրանքի ծածկագիրը, արտահանման երկիրը, ապրանքի ծագման երկիրը | ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե | 2005 թվական, | 
| 3. | Հրապարակել տեղեկատվություն «ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» մաքսային ռեժիմի կիրառության ընթացակարգերի մասին | ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե | 2005 թվական, | 
| 4. | Ավարտել միջազգային ընկերության կողմից իրականացվելիք ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի գործառնային դիտարկման տենդերային մրցույթը | ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե | 2005 թվական, սեպտեմբերի երրորդ տասնօրյակ | 
| 5. | Ընդլայնել մաքսային միջնորդական գործունեություն իրականացնող անձանց և արտաքին տնտեսական գործունեության որոշ մասնակիցների համար ինքնահայտարարագրման (մաքսային հայտարարագիրն ինքնուրույնաբար լրացնելու) համակարգի ներդրումը: Ներդնել էլեկտրոնային կապուղիներով մաքսային հայտարարագրի ներկայացման համակարգ | ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե | 2005 թվական, | 
| 6. | Անցնել ներկրողների կողմից ինքնագնահատման կատարմանը, այդ թվում՝ ուղղակի մուտքագրվող առևտրային տվյալներով էլեկտրոնային հայտարարագրերի միջոցով | ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե | 2005 թվական, դեկտեմբերի երրորդ տասնօրյակ | 
| 7. | Մասնագիտացված միջազգային կազմակերպությունների միջոցով ապահովել մաքսային մարմինների գործունեության ուսումնասիրության տեխնիկական առաջադրանքի կատարումը | ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե | 2005 թվական, դեկտեմբերի երրորդ տասնօրյակ | 
| 8. | 5 տոկոսով ավելացնել ներմուծման մաքսային հայտարարագրերի տեսակարար կշիռը, որոնց մաքսային արժեքը որոշվում է գործարքի գնի մեթոդով | ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե | 2005 թվական, | 
| 9. | Գործարկել միասնական համակարգչային համակարգ` մաքսային հայտարարագրերի գրանցման համար ծախսված ժամանակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և փոխանակման համար | ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե | 2005 թվական, | 
| 10. | Ավարտել մաքսային պետական կոմիտեի գործառնային դիտարկումը մասնագիտացված միջազգային ընկերության կողմից | ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե | 2006 թվական, | 
| 11. | Աստիճանաբար կրճատել զննման համար ընտրված դեղին և կարմիր ուղիներով ներմուծվող ապրանքների մակարդակը | ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե | 2006 թվական, | 
| Հայաստանի Հանրապետության | Մ. Թոփուզյան | 
 
                