«Գրանցված է» 
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
27 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10306356
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
| 3 հոկտեմբերի 2006 թ. | N 208-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 954-Ն որոշման 2-րդ կետով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման վարչության պետ Ռ. Դայանին, օրենսդրության և իրավաբանական վարչության պետ Թ. Դիլանյանին և ՀՀ որակի տեսչության պետ Ա. Մանուկյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Գ. Բադալյանին:
| Կ. Ճշմարիտյան | 
| Հավելված 1 | 
       
  
Կ Ա Ր Գ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) գործունեության կարգը:
2. Հանձնաժողովն իրականացնում է հայկական կոնյակների իսկության հավաստման և նույնականացման նպատակով հայկական կոնյակների ընտրված նմուշների զգայորոշման ցուցանիշների համտեսում և տալիս եզրակացություն:
3. Հանձնաժողովի գործունեության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը:
4. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են բարձր մասնագիտական որակավորում, գինեգործության ոլորտում բազմամյա աշխատանքային փորձ և հմտություն ունեցող հայկական կոնյակ արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի կազմը բաղկացած է 11 անդամից:
5. Հանձնաժողովը կազմված է նախագահից, քարտուղարից և անդամներից: Հանձնաժողովի քարտուղարը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության որակի տեսչության (այսուհետ` Տեսչություն) ներկայացուցիչը:
6. Հանձնաժողովի նախագահն ընտրվում է Հանձնաժողովի կազմից, Հանձնաժողովի որոշմամբ, բաց քվերակությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
 
7. Հանձնաժողովի խնդիրներն ու նպատակներն են համտեսի միջոցով սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելումը, հայկական կոնյակների իսկության մասին հավաստումը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
 
8. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
9. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
10. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայնի իրավունք:
11. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են Հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը:
12. Հանձնաժողովի նիստը նախագահում է Հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է Հանձնաժողովի անդամներից մեկը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, որի ձայնը դառնում է վճռորոշ:
13. Հանձնաժողովի նախագահը`
ա) հրավիրում է Հանձնաժողովի նիստեր,
բ) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները,
գ) վարում է Հանձնաժողովի նիստերը,
դ) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
14. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) կազմակերպում է Հանձնաժողովի աշխատանքները,
բ) իրականացնում է Հանձնաժողովի նիստում քննարկվելիք նյութերի նախապատրաստումը,
գ) տեղեկացնում է Հանձնաժողովի անդամներին նիստի անցկացման օրվա, ժամի և տեղի մասին,
դ) ներկայացնում է Տեսչության պետին` գլխավոր պետական տեսուչին, սերտիֆիկացման և այլ մարմիններին ու կազմակերպություններին համտեսի արդյունքների հիման վրա տրված Հանձնաժողովի եզրակացությունը,
ե) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
IV. ՀԱՄՏԵՍԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
 
15. Հանձնաժողովի նիստից առաջ Տեսչության պատասխանատու աշխատողի կողմից կատարվում է Հանձնաժողովին ներկայացվելիք նմուշների ծածկագրում` ապահովելով գաղտնիությունը: Յուրաքանչյուր նմուշ պիտակազերծվում և փաթեթավորվում է, կազմվում է ծածկագրման ակտ, որում նշվում է`
ա) նմուշի նշաթիվը,
բ) արտադրանքի անվանումը և խմբաքանակը,
գ) նմուշառման ակտի համարը և թվականը, կնիքի պահպանվածությունը, նմուշի վիճակը: Ծածկագրման ակտը ծրարվում, կնքվում և հանձնվում է Հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին և բացվում է միայն համտեսման ավարտից և արդյունքների քննարկումից հետո:
16. Համտեսին ներկայացվող նմուշների փաստացի ջերմաստիճանը պետք է համապատասխանի հայկական կոնյակների համար նախատեսված ջերմաստիճանային ցուցանիշին (18-200C):
17. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում և անցկացվում են հատուկ կահավորված սենյակում, որտեղ յուրաքանչյուր համտեսողի աշխատատեղը մեկուսացվում է շրջապատող մասնակիցներից և ապահովված է բավարար լուսավորությամբ: Համտեսման սրահում օդի ջերմաստիճանը պետք է լինի 18-200C, բացառվում է օտար հոտերի և հոսանքների առկայությունը: Համտեսման ընթացքում կարծիքների փոխանակում չի թույլատրվում:
18. Հանձնաժողովի մեկ նիստի ժամանակ համտեսի համար առաջարկվող նմուշների քանակը չպետք է գերազանցի 12-ը:
19. Հանձնաժողովի անդամները պետք է ապահովվեն զգայարանները` պարբերաբար թարմացնող չեզոք համի ուտեստներով: Համտեսի սեղաններին պարտադիր են համտեսվող նմուշների քանակին բավարար համտեսի համար նախատեսված անգույն և թափանցիկ բաժակներ և թքամաններ:
20. Անհրաժեշտության դեպքում, աշխատանքները օպերատիվ կազմակերպելու նպատակով, համապատասխան պայմանների առկայության դեպքում Հանձնաժողովը կարող է արտագնա նիստ հրավիրել մեծաքանակ արտադրանմուշ և կուպաժավորված ծավալներ ներկայացնող կազմակերպությունում:
21. Զգայաբանական գնահատականները մասնակիցների կողմից գրանցվում են հայկական կոնյակների համտեսման թերթիկում (Ձև 1-ը կցվում է) և հանձնվում նիստը նախագահողին, որը դուրս է բերում նրանց միջին թվաբանականը: Այնուհետև կազմակերպվում է մասնակիցների միջև տպավորությունների, կարծիքների և առաջարկությունների փոխանակում ու քննարկում: Ստացված միջին թվաբանական գնահատականները և քննարկման եզրակացությունները գրանցվում են Հանձնաժողովի ամփոփաթերթիկում (Ձև 2-ը կցվում է), որը ստորագրում են բոլոր մասնակիցները:
22. Այն դեպքում, երբ առանձին նմուշների համար հաշվարկված միջին թվաբանական բալերը ցածր են ստացվում, համտեսային ամփոփաթերթիկում արձանագրվում է հատուկ բացասական եզրակացություն և կատարվում է նմուշների ապածածկագրում:
23. Նիստի արդյունքներն ամփոփվում և արձանագրվում են:
Արձանագրությունում ներառվում են`
ա) համտեսի անցկացման վայրը և ժամկետը,
բ) նիստին մասնակցած Հանձնաժողովի կազմը (անուն, ազգանուն, պաշտոն),
գ) համտեսի նպատակը,
դ) համտեսված նմուշների ցանկը` նշելով անվանումը, արտադրող կազմակերպությունը, խմբաքանակը կամ կուպաժը,
ե) համտեսված նմուշների միջին բալային գնահատականը,
զ) քննարկումների ժամանակ մասնակիցների կողմից արտահայտված դիտողությունները և առաջարկությունները,
է) Հանձնաժողովի եզրակացությունը համտեսի արդյունքների վերաբերյալ:
Ձև 1
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏԵՍՄԱՆ ԹԵՐԹԻԿ
                                                                                                                                                                                         
___ _______200    թ. N _______
Հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի անդամ (մասնակից) _________________
Համտեսման վայրը __________________________________________________
Հայկական կոնյակների գնահատումը (10 բալային համակարգով) ըստ որակի դասակարգման`
| 
 | - 8.0 բալից ոչ պակաս | 
| 
 | - 8.4 բալից ոչ պակաս | 
| 
 | - 8.7 բալից ոչ պակաս | 
| 
 | - 9.0 բալից ոչ պակաս | 
| 
 | - 9.2 բալից ոչ պակաս | 
| Հ/հ | Նմուշի անվանումը և/կամ նշաթիվը | Թնդությունը | Հնեցման տարիքը | Կուպաժ կամ խմբաքանակ շիշ/հազ. դալ | Գնահատվող ցուցանիշները | Հատուկ կարծիքը | |||||
| Թափանցիկու- թյունը` 0.1-0.5 | Գույնը` 0.1-0.5 | Փունջը` 1.0-3.0 | Համը` 1.0-5.0 | Տիպիկու- թյունը` 0.1-1.0 | Ընդհանուր (ամփոփ) գնահատականը | ||||||
| 1 | |||||||||||
| 2 | |||||||||||
| 3 | |||||||||||
| 4 | |||||||||||
| 5 | |||||||||||
| 6 | |||||||||||
| 7 | |||||||||||
| 8 | |||||||||||
| 9 | |||||||||||
| 10 | |||||||||||
| 11 | |||||||||||
| 12 | |||||||||||
Ստորագրություն     ___________________________
Ձև 2
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՄՓՈՓԱԹԵՐԹԻԿ
___ _______200    թ. N _______
Հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի անդամների կողմից կոնյակի նմուշներին տրված գնահատականների (10 բալային համակարգով) արդյունքները և եզրակացությունները:
Համտեսման վայրը ______________________ ժամկետը ____ ___________ 200 թ.
| Հ/հ | Հանձնաժողովի անդամներ | Ծածկագրեր | Ստորագրությունը | |||||||||||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |||
| 1 | ||||||||||||||
| 2 | ||||||||||||||
| 3 | ||||||||||||||
| 4 | ||||||||||||||
| 5 | ||||||||||||||
| 6 | ||||||||||||||
| 7 | ||||||||||||||
| 8 | ||||||||||||||
| 9 | ||||||||||||||
| 10 | ||||||||||||||
| 11 | ||||||||||||||
| Միջին թվաբանական գնահատականը (բալերով) | ||||||||||||||
Դիտողություններ և առաջարկություններ _____________________________________
_________________________________________________________________
Եզրակացություն _____________________________________________________
__________________________________________________________________
| Հանձնաժողովի նախագահ` | _______________ | _______________ | 
| Հանձնաժողովի քարտուղար` | _______________ | _______________ | 
   
                                                                                                                                                                                                    
 
                