«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հոկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10507368
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
| 2 հոկտեմբերի 2007 թ ք. Երևան | N 315-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 23-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով`
Հրամայում եմ՝
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքի վարման կարգը և Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 23-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
հրամանի «բ» կետով հաստատված Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքի հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Ա. Հարությունյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար (հանձնաժողովի նախագահ), | 
| Ժ. Վարդանյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի տնօրեն, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր (հանձնաժողովի նախագահի տեղակալ), | 
| Ն. Խանջյան | Երևանի Հր. Աճառյանի անվան համալսարանի կենսաբանության և էկոլոգիայի ամբիոնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար), | 
| Ա. Զիրոյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ, կենս. գիտ. դոկտոր, | 
| Տ. Դանիելյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության վարչության կենսաբազմազանության և ջրային ռեսուրսների պահպանության բաժնի պետ, կենս. գիտ. թեկնածու, | 
| Է. Գաբրիելյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի կարգաբանության բաժնի վարիչ, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, | 
| Գ. Ֆայվուշ | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի առաջատար գիտ. աշխատող, կենս. գիտ. դոկտոր, | 
| Մ. Հովհաննիսյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի առաջատար գիտ. աշխատող, կենս. գիտ. դոկտոր, | 
| Ա. Ղուկասյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի ավագ գիտ. աշխատող, կենս. գիտ. թեկնածու, | 
| Կ. Թամանյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի առաջատար գիտ. աշխատող, կենս. գիտ. թեկնածու, | 
| Ժ. Հակոբյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի ավագ գիտ. աշխատող, կենս. գիտ. թեկնածու, | 
| Լ. Օսիպյան | Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի պատվավոր վարիչ, ակադեմիկոս, | 
| Ս. Նանագուլյան | Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի վարիչ, կենս. գիտ. դոկտոր»: | 
| Նախարար` | Ա. Հարությունյան | 
 
                