ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 նոյեմբերի 2007 թ. ք. Երևան |
N 287-Ա հրամանից |
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
Սնանկության կառավարիչ Օհան Ստեփանյանին 25.04.2002 թ. տրված թիվ 01Ա N 00116 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 8-րդ մասով ու հիմք ընդունելով սնանկության գործերով կառավարիչների գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 02.11.2007թ. եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. 2007 թվականի նոյեմբերի 2-ից ուժը կորցրած ճանաչել Օհան Ստեփանյանին 25.04.2002թ. տրված թիվ 01Ա N 00116 սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Մ. Մարտիրոսյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին:
Գ. Դանիելյան
