«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2005 թվականի N 1067-Ն
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՆ ՈՒ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին և 9.2-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի,
բ) հաշմանդամների վերականգնման բազային ծրագրի իրականացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| Հայաստանի Հանրապետության | Ա. Մարգարյան | 
| 
 | 
 Հավելված N 1
 
 
 
ՀՀ կառավարության 2005 թվականի 
հուլիսի 28-ի N 1067-Ն որոշման
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
| NN ը/կ | ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵՍԱԿԸ | ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԸ | 
| I. | ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ 
 | |
| 1. | ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՈՒՄ 
 | |
| ա) | վերականգնողական բուժում ամբուլատոր պայմաններում | պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպություններ (պոլիկլինիկաներ և հիվանդանոցներ) | 
| բ) | վերականգնողական բուժում ստացիոնար պայմաններում | |
| 
 | 
 ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ 
 | |
| ա) | վերին և ստորին վերջույթների բոլոր տեսակների և մակարդակների պրոթեզավորման նախապատրաստում | պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպություններ (հիվանդանոցներ) | 
| բ) | շտկողական վիրահատություններ | |
| 3. | 
 ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 
 | |
| ա) | վերին և ստորին վերջույթների բոլոր տեսակների և մակարդակների պրոթեզներ | պետական պատվեր իրականացնող պրոթեզաօրթոպեդիկ օգնություն տրամադրող կազմակերպություններ | 
| բ) | կրծքագեղձի պրոթեզ | |
| գ) | օրթեզներ | |
| դ) | տուտորներ | |
| ե) | ռեկլինատորներ | |
| զ) | սեղմիրաններ | |
| է) | աղեկապեր | |
| ը) թ) | կոշիկներ` պրոթեզի և օրթոպեդիկ ծայրատի ձեռնոց կամ գուլպա | |
| ժ) | վերականգնողական պարագաների վերանորոգում | պետական պատվեր իրականացնող | 
| ժա) | աչքի պրոթեզավորում | պետական պատվեր իրականացնող | 
| ժբ) | ձայնաստեղծ սարք | պրոթեզաօրթոպեդիկ օգնություն տրամադրող կազմակերպություններ | 
| ժգ) | ատամների պրոթեզավորում (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստվածների) | պետական պատվեր իրականացնող ատամնաբուժական կազմակերպություններ | 
| ի) | ատամների պրոթեզավորում (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստվածների) | պետական պատվեր իրականացնող ատամնաբուժական կազմակերպություններ | 
| 4. | 
 ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ 
 | |
| ա) | ձեռնափայտ | պետական պատվեր իրականացնող պրոթեզաօրթոպեդիկ օգնություն տրամադրող կազմակերպություններ | 
| բ) | հենակ | |
| գ) | քայլակ | |
| դ) | սուպինատոր | |
| ե) | լսողական սարքեր | |
| զ) | հաշմանդամի սայլակ | |
| է) | փոքր տրամաչափի սայլակ | |
| II. | 
 ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն, «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալություն | 
| 1. | ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ 
 | |
| 2. | ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 
 | ՀՀ կրթության և գիտության նախարարություն | 
| ա) | հիմնական կրթություն | |
| բ) | միջնակարգ կրթություն | |
| գ) | հատուկ ընդհանուր կրթություն | |
| դ) | միջին մասնագիտական կրթություն | |
| ե) | բարձրագույն կրթություն | |
| զ) | մասնագիտական վերապատրաստում | «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալություն | 
| 3. | ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄ | «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալություն | 
| III. | ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ 
 | |
| ՍՈՑԻԱԼ-ՄԻՋԱՎԱՅՐԱՅԻՆ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄ 
 | ||
| ա) | սոցիալ-իրավական խորհրդատվություն և տեղեկատվությամբ ապահովում | սոցիալական պաշտպանության մարմիններ | 
| բ) | սուրդոթարգմանությամբ ապահովում | պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնած հեռուստառադիոընկերություններ | 
| գ) | հատուկ տառատեսակներով գրքերի (խոսող գրքեր) տրամադրում, ուշ տարիքում տեսողությունը կորցրած անձանց Բրայլի համակարգով լրացուցիչ ուսուցում | ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | 
| դ) | վերականգնողական տեխնիկական և այլ օժանդակ միջոցներից օգտվելու հմտությունների ուսուցում և հարմարեցում | պետական պատվեր իրականացնող պրոթեզաօրթոպեդիկ օգնություն տրամադրող կազմակերպություններ | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
| Հավելված N 2 | 
Կ Ա Ր Գ
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրը պետության կողմից երաշխավորված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող, հաշմանդամներին անվճար տրամադրվող նվազագույն վերականգնողական միջոցառումների, մատուցվող ծառայությունների, հատկացվող տեխնիկական և օժանդակ միջոցառումների ցանկ է։
2. Հաշմանդամների վերականգնումն իր մեջ ներառում է բժշկական վերականգնումը, մասնագիտական վերականգնումը և սոցիալական վերականգնումը։
3. Հաշմանդամների վերականգնման բազային ծրագրում ընդգրկված վերականգնման միջոցառումներն իրականացնում են Հայաստանի Հանրապետությունում պետական պատվեր իրականացնող առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտների կազմակերպությունները։
4. Վերականգնման տեսակների և միջոցառումների իրականացման կարգը, պայմանները և ժամկետները սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
5. Հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրն իրականացվում է հաշմանդամների վերականգնման անհատական ծրագրով հաշմանդամների համար նախատեսված միջոցառումների իրագործմամբ և հաշմանդամների համար ունի երաշխավորական բնույթ։
6. Հաշմանդամների վերականգնման բազային ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։
7. Վերականգնողական միջոցառումների իրագործման վերջնական որոշումը վերապահվում է հաշմանդամին։
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
 
                