ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի հունիսի 17-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 91-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը «արբիտրաժային տրիբունալի վճիռ» և «արբիտրաժային տրիբունալի վճռի» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում» և «կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ ենթակետը «արբիտրաժային տրիբունալի վճիռ» և «արբիտրաժային տրիբունալի վճռի» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում» և «կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
| Հայաստանի Հանրապետության | Ս. Սարգսյան | 
| 
 | 
 
                