«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2004 թվականի N 529-Ն
«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ԵՎ «ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման 22-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 05 ենթախմբի «07. Տեխնիկական աջակցություն «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներին» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ա. Մարգարյան | 
| 2004 թ. ապրիլի 23 | 
| Հավելված | 
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ԵՎ «ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
| NN ը/կ | Սարքավորման անվանումը (մակնիշը) և ՊՈԱԿ-ները | Չափի միավորը | Ձեռքբերումների ծավալը | Միավորի գինը (հազ. դրամ) | Ֆինանսավորման ծավալը (հազ. դրամ) | 
| տարի | |||||
| 1. | «ՈՒԱԶ» մակնիշի մարդատար ավտոմեքենա` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար | հատ | 1 | 4500,0 | 4500.0 | 
| 2. | Համակարգիչ (հավաքածու` ներառյալ տպիչը)` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար | հատ | 2 | 500,0 | 1000.0 | 
| 3. | Համակարգիչ (հավաքածու`ներառյալ տպիչը)` «Շիկահող» պետական արգելոցի համար | հատ | 2 | 500,0 | 1000.0 | 
| 
 | Ընդամենը | 
 | 
 | 
 | 6500.0 | 
(հավելվածը խմբ. 25.11.04 N 1633-Ն)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
 
                