ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2008 թվականի N 1207-Ն
ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Կայուն զարգացման ծրագիրը` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության նախարարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին` մինչև 2008 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ Կայուն զարգացման ծրագրի` իրենց իրավասություններին վերաբերող` 2009-2012 թվականների քաղաքականությունների իրականացումն ապահովող միջոցառումների վերաբերյալ։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) մինչև 2008 թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության նախարարություններ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմիններ ներկայացնել Կայուն զարգացման ծրագրի` 2009-2012 թվականների քաղաքականությունների իրականացումն ապահովող միջոցառումները ներկայացնելու օրինակելի ձևը.
2) մինչև 2009 թվականի հունվարի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Կայուն զարգացման ծրագրի իրականացումն ապահովող` 2009-2012 թվականների միջոցառումների նախագիծը.
3) մինչև 2008 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Կայուն զարգացման ծրագրի մոնիթորինգի ցուցանիշների համակարգը և Կայուն զարգացման ծրագրի մոնիթորինգի համակարգի զարգացման միջոցառումների ծրագիրը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 Հայաստանի Հանրապետության վարչապետ   2008 թ. հոկտեմբերի 30 Երևան
 
 
Տ. Սարգսյան 
 
 
  
| 
 | 
ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
(հավելվածը փոփ. 23.04.09 N 437-Ն)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
 
                