«
Գրանցված է»ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 մայիսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11609198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
| 
 18 մայիսի 2009 թ. ք. Երևան  | 
 N 218-Ն  | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 497-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «2009 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 497-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.
հրամանի հավելվածը 16-րդ կետից հետո լրացնել «16.1» և «16.2» կետերով.
| 
 16.1  | 
 Եվրոպայի խորհրդի 60-ամյակը  | 
 1 նամականիշ  | 
 III եռամսյակ  | 
 280  | 
 30 000  | 
| 
 16.2  | 
 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 50-ամյակը  | 
 1 նամականիշ  | 
 III եռամսյակ  | 
 70  | 
 30 000  | 
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Եվրոպայի խորհրդի 60-ամյակին նվիրված «60 YEARS ANS. COUNCIL OF EUROPE. CONSEIL DE L’ EUROPE. 2009. Եվրախորհրդի 60-ամյակ» նամականիշը, համաձայն N 1 հավելվածի:
2) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 50-ամյակին նվիրված «EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS. COUR EUROPEENNE DES DROITS DE L’ HOMME. 1959●50●2009. Մարդու իրավունքների եվրոպական դատարան» նամականիշը` համաձայն N 2 հավելվածի:
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարար`  | 
Գ. Սարգսյան | 
| 
 Հաստատված է 
 Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2009 թ. մայիսի 18-ի թիվ 218-Ն հրամանի  | 
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմիղեկավար  | 
Վ. Մարության | 
| 
 Հաստատված է 
 Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2009 թ. մայիսի 18-ի թիվ 218-Ն հրամանի  | 
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմիղեկավար  | 
Վ. Մարության |