ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2009 թվականի N 974-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի պետական հաշվառման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի պետական հաշվառման ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 | 
 Հավելված N 1
   
 
ՀՀ կառավարության 2009 թվականի
օգոստոսի 13-ի N 974-Ն որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ծրագրից ակնկալվող արդյունքներն են բուսական աշխարհի օբյեկտների հաշվառման համակարգի բարելավումն ու բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և կայուն օգտագործման համար տեղեկատվական հենքի ստեղծումը:
2. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բուսական աշխարհի պետական հաշվառումը (այսուհետ` հաշվառում) ապահովում է վայրի բույսերի տեսակների մասին տեղեկատվության ստացումը, որն անհրաժեշտ է բուսական աշխարհի պետական կադաստրի վարման և մոնիթորինգի իրականացման համար:
3. Հաշվառումն իրականացվում է տվյալ բույսի տեսակի համար գիտականորեն հիմնավորված մեթոդների հիման վրա և արդյունքում ներառում է տեղեկատվություն տեսակի քանակական և որակական փոփոխությունների զարգացման մասին, իսկ հնարավորության սահմաններում ապահովում է նաև տեղեկատվություն տեսակի տարիքաչափսային կառուցվածքի մասին:
II. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
4. Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի պետական հաշվառման ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի կայուն կառավարման, պաշարների շարունակական և արդյունավետ օգտագործման ու պահպանության ապահովումն է:
5. Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի պետական հաշվառման ծրագրի հիմնական խնդիրներն են`
1) Հայաստանի Հանրապետության տարածքի բուսական աշխարհի (բարձրակարգ ու ստորակարգ բույսեր և սնկեր) և նրանց աճելավայրերի պահպանությանն ուղղված ազգային քաղաքականության և դրանց կայուն կառավարմանը նպատակաուղղված գործողությունների իրականացմանը նպաստելը.
2) Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում օգտագործման ենթակա բուսատեսակների չափաքանակների որոշումը և գիտականորեն հիմնավորումը` ելնելով ժամանակակից տվյալներից և բնական ռեսուրսների կայուն օգտագործման սկզբունքներից.
3) բնակչության կողմից առավել օգտագործվող և տարածված օգտակար բույսերի պաշարների գնահատումը և բնակչությանն իրազեկման ապահովումը.
4) ազգային և միջազգային համագործակցությանը խթանելը.
5) ներքին և արտաքին աղբյուրներից ֆինանսական ներդրումներին նպաստելը.
6) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` բուսական աշխարհի պահպանությանը և կայուն կառավարմանը նպաստող այլ գործողություններ իրականացնելը:
III. ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
6. Բուսական աշխարհի հաշվառման ծրագրերն իրականացնում են այն սուբյեկտները, որոնք մրցույթում հաղթող են ճանաչվել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7. Հաշվառման իրականացման փուլերն են` տվյալների հավաքագրումը, գրանցումը և տրամադրումը բուսական աշխարհի պետական կադաստրը վարող և մոնիթորինգ իրականացնող պետական կառավարման լիազոր մարմնին:
8. Տվյալների հավաքագրումը ներառում է ելակետային տեղեկատվության հավաքը (հերբարիումային նյութեր, գրականության տվյալներ և այլն) և դաշտային հետազոտությունները (բուսատեսակների ներկա վիճակի, տարածվածության, աճելավայրերի քանակական և որակական փոփոխությունների ուսումնասիրություն, հերբարիումային նյութերի հավաք, լրացում և այլն):
9. Տվյալները գրանցվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Բուսական աշխարհի պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին» N 1440-Ն որոշման հավելվածի 10-րդ, 11-րդ և 14-րդ կետերի:
10. Տվյալները տրամադրվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Բուսական աշխարհի պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին» N 1440-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգի:
IV. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
11. Բուսական աշխարհի պետական հաշվառման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ միջոցները տրամադրվում են օրենքով չարգելված միջոցների հաշվին:
12. Ոլորտի խնդիրների լուծման նպատակով կարող են ներգրավվել նաև միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցները` դրանք նպատակաուղղելով ոլորտի զարգացմանն ուղղված առաջնահերթ խնդիրների լուծմանը:
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| Հավելված N 2 | 
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
| NN | Միջոցառման անվանումը | Կատարման | Ժամկետը | Ակնկալվող արդյունքները | Ֆինանսա-վորման աղբյուրը | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| 1. | ՀՀ բուսական աշխարհի (բարձրակարգ, ստորակարգ բույսեր և սնկեր) ներկա վիճակի, տարածվածության ուսումնասիրություն` ըստ ֆլորիստիկ շրջանների` | ՀՀ բնապահպանության | 2010-2020 թթ. | ՀՀ բուսական աշխարհի ներկա վիճակի նկարագիր, կենսաբազմազա-նության և կենսառե-սուրսների գնահատում | օրենքով չարգելված միջոցների հաշվին | 
| 2. | Տեղեկատվության մշակում, վերլուծություն, ամփոփում` 1) ստացված ելակետային տեղեկատվության մշակում. 2) դաշտային ուսումնասիրությունների արդյունքների մշակում. 3) ամբողջական տեղեկատվության համեմատական վերլուծություն և ամփոփում. 4) տեղեկատվական բազայի ստեղծում | ՀՀ բնապահպանության նախարարություն | 2010-2020 թթ. | ՀՀ բուսական աշխարհի վիճակի մասին կանո-նակարգված տեղեկատվություն և դրա հիման վրա բուսական պաշարների օգտագործման գիտականորեն հիմնավորված թույլատրելի չափաքանակներ | օրենքով չարգելված միջոցների հաշվին | 
| 3. | Բուսական աշխարհի տեսակային կազմի ճշգրտում` 1) բարձրակարգ, ստորակարգ բուսատեսակների և սնկերի տեսակների ցուցակների կազմում. 2) բուսատեսակների արեալների քարտեզի կազմում. | ՀՀ բնապահպանության նախարարություն | 2012-2015 թթ. | բուսական աշխարհի ճշգրտված տեսակային կազմի առկայություն | օրենքով չարգելված միջոցների հաշվին | 
| 4. | Հայաստանի Հանրապետությունում հանդիպող բուսական տեսակների մասին առկա տեղեկատվության թվայնացում | ՀՀ բնապահպանության նախարարություն | 2016-2020 թթ. | տեղեկատվական բազայի առկայություն | օրենքով չարգելված միջոցների հաշվին | 
| 5. | Հայաստանի Հանրապետությունում հանդիպող բուսական տեսակների վերաբերյալ հանրամատչելի գրքերի, ֆոտոալբոմների, ուղեցույցների պատրաստում, լուսաբանումներ պարբերական մամուլում | ՀՀ բնապահպանության նախարարություն | 2018-2020 թթ. | Հայաստանի Հանրա-պետությունում հանդիպող բուսա-տեսակների մասին հանրամատչելի տեղեկատվության առկայություն | օրենքով չարգելված միջոցների հաշվին | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
 
                