ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ապրիլի 1994 թվականի N 182
քաղ. Երևան
«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածի 2-րդ կետի «թ» ենթակետից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել «փոքր» օբյեկտների տարածքի մեկ քառակուսի մետրի արժեքը և նրա նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
Բնակելի և այլ շենքերի |
Առանձնացված շենքերում |
Տարածքի1 քառ. մետրի նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցների չափերը | ||
նվազագույն |
առավելագույն | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
1 քառ. մ |
20 ԱՄՆ-ի |
40 ԱՄՆ-ի դոլար |
1,0 |
15,0 |
1. Առանձին դեպքերում աղետի գոտու և սահմանամերձ շրջաններում պետական հանձնաժողովի ներկայացմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել մինչև 0,5 ուղղիչ գործակից:
2. Կիսանկուղային տարածքների արժեքի որոշման համար կիրառվում է տարածքի արժեքի նկատմամբ 0.9, իսկ նկուղայինի համար` 0.7 ուղղիչ գործակից:
3. Հինգ մետրից ավելի բարձրություն ունեցող տարածքների արժեքն ավելացվում է 50 տոկոսով:
4. Եթե կառույցի տանիքը նախատեսված է սեզոնային օգտագործման համար, ապա այն գնահատվում է 1 քառ. մ տարածքի արժեքի 30 տոկոսի չափով:
* - ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքը հաշվարկվում է օբյեկտի գնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կուրսով:
