«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 նոյեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60609385
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
| 
 20 հոկտեմբերի 2009 թ.  | 
N 89-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 40-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 40-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 79-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հանձնաժողովի բոլոր անդամների համաձայնությամբ հանձնաժողովը կարող է ընդունել անհատական որոշումներ նաև հարցման եղանակով:»:
| 
 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝  | 
Գ. Ազարյան |