«Գրանցված է» 
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
26 դեկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11609469
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
| 
 16 դեկտեմբերի 2009 թ.   | 
 N 764-Ն  | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 497-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «2009 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 497-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
հրամանի հավելվածի 21-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
| 
 21.  | 
 Ամանոր և Սուրբ Ծնունդ  | 
 2 նամականիշ գեղաթերթիկ  | 
 IV եռամսյակ  | 
 120  | 
 50000  | 
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Ամանոր և Սուրբ Ծնունդին նվիրված նամականիշերը, համաձայն N 1 և N 3 հավելվածների.
2) Ամանոր և Սուրբ Ծնունդին նվիրված գեղաթերթիկը, համաձայն N 2 հավելվածի։
3. Գործողության մեջ դնել`
1) Ամանոր և Սուրբ Ծնունդին նվիված նամականիշերը` սահմանելով անվանագինը 120 և 280 դրամ, տպաքանակը` 50000 և 57000 հատ.
2) Ամանոր և Սուրբ Ծնունդին նվիված գեղաթերթիկը` անվանագինը 650 դրամ, տպաքանակը` 30000 հատ.
3) «ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձաններ» թեմային նվիրված «Զվարթնոց տաճար, Վաղարշապատ. Zvartnots Cհսrcհ, 642, Vagհarsհapat», «Սբ. Հռիփսիմե եկեղեցի, Վաղարշապատ. St. Hripsime Cհսrcհ, 618, Vagհarsհapat», «Էջմիածին Մայր տաճար, Վաղարշապատ. Etchmiadzin Catհedral, 301-303, Vagհarsհapat», «Սբ. Գայանե եկեղեցի, Վաղարշապատ. St. Gayane Cհսrcհ, 630, Vagհarsհapat» 4 նամականիշով գեղաթերթիկը` սահմանելով յուրաքանչյուր նամականիշի անվանագինը 70 դրամ, տպաքանակը` 25000 հատ.
4) Հայաստանի կենդանական աշխարհին նվիրված «Անդրկովկասյան գորշ արջ. Ursus arctos syriacսs» և «Կովկասյան ջրասամույր Lutra lսtra meridionalis» նամականիշերը` սահմանելով անվանագինը 160 և 120 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40000 հատ:
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարար`  | 
Գ. Սարգսյան | 
| 
 Հաստատված է 
 Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2009 թ. դեկտեմբերի 16-ի թիվ 764-Ն հրամանի  | 
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար  | 
Վ. Ջիլավյան | 
| 
 Հաստատված է 
 Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2009 թ. դեկտեմբերի 16-ի թիվ 764-Ն հրամանի  | 
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար  | 
Վ. Ջիլավյան | 
| 
 Հաստատված է 
 Հավելված 3 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2009 թ. դեկտեմբերի 16-ի թիվ 764-Ն հրամանի  | 
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար  | 
Վ. Ջիլավյան |