ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգի 143 հոդվածի համաձայն, 1998 թվականի մայիսի 5-ին ժամը 12.00-ին հրավիրել Ազգային Ժողովի արտահերթ նիստ` կից օրակարգով:
|
|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1998 թվականի մայիսի 5-ի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել հետևյալ հարցերը`
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
1 |
2 |
3 |
1. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին (երրորդ ընթերցում) |
Կառավարություն |
Պետական-իրավական |
2. Միջնորդ դատարանների և միջնորդ դատավարության մասին (երրորդ ընթերցում) |
Կառավարություն |
Պետական-իրավական |
3. Դատական ակտերի հարկադիր կատարման մասին (երրորդ ընթերցում) |
Կառավարություն |
Պետական-իրավական |
4. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք (առաջին մաս) (երրորդ ընթերցում) |
Պետական-իրավական |
Պետական-իրավական |
5. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք (երկրորդ և երրորդ մասեր) (երրորդ ընթերցում) |
Կառավարություն |
Պետական-իրավական |
6. ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների համայնքների սեփականություն հանդիսացող բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին (երկրորդ ընթերցում) |
ԱԺ պատգամավոր |
Ֆինանսավարկային, |
7. Քաղաքաշինության մասին (երկրորդ ընթերցում) |
Կառավարություն |
Ֆինանսավարկային, |
8. Դեղերի մասին (երկրորդ ընթերցում) |
ԱԺ պատգամավոր |
Սոցիալական, |
9. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում) |
Կառավարություն |
Ֆինանսավարկային, |
10. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կառավարություն |
Ֆինանսավարկային, |
11. «Երևանի կոնյակի գործարան» պետական ձեռնարկությանը հարկային արտոնություն սահմանելու մասին |
Կառավարություն |
Ֆինանսավարկային, |
|
|
