ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2010 թվականի N 537-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1330-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետը «առաջին» բառից հետո լրացնել «կամ վերջին» բառերով.
2) կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետը «առաջինից» բառից հետո լրացնել «կամ վերջինից», իսկ «առաջին» բառից հետո` «կամ վերջին» բառերով.
3) կարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Յուրաքանչյուր վիճակահանության համար նախատեսված բազային պարգևավճարների հիմնադրամից վիճակահանության արդյունքում շահող կտրոնների բազային պարգևավճարը տրամադրվում է հետևյալ չափերով`
| հատուկ համարի առաջին նիշից սկսած`  | հինգ մլն դրամ | |
| հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած`  | հինգ հարյուր հազ. դրամ | |
| 
 | 
 | |
| հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած`  | հիսուն հազ. դրամ | |
| հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած`  | քսան հազ. դրամ | |
| 
 | 
 | |
| հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ բոլոր չորս թվերը համընկնելու դեպքում` | հինգ հազ. դրամ | |
| հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից  | երկու հազ. դրամ:». | 
4) կարգի 17-րդ կետը «առաջին» բառից հետո լրացնել «կամ վերջին» բառերով և հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ առաջին և վերջին երեք նիշերը միաժամանակ համընկնելու դեպքում պարգևավճարը վճարվում է յուրաքանչյուր համընկնելու համար:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 | 
 
                