ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի ապրիլի 27-ին
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքում (այսուհետ` Օրենք) ուժը կորցրած ճանաչել 7-րդ հոդվածի «ժգ», «ժդ» և «ժդ1» կետերը, 14-րդ և 15-րդ գլուխները:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ և չորրորդ պարբերությունների «տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի» բառերը փոխարինել «տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 98-րդ հոդվածից հանել «ժգ», «ժդ» թվարկումները:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
| Հայաստանի Հանրապետության | Ս. Սարգսյան | 
| 
 2010 թ. մայիսի 18 Երևան ՀՕ-56-Ն | 
 | 
 
                