ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2010 թվականի N 788-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1563-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Սևան» ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին» N 1563-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները`
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը» բառերից հետո լրացնել «(լճի ջրի մակարդակի բարձրացման կանխատեսվող հաշվարկային ցուցանիշները նշված են N 3 հավելվածում).» բառերով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Հաստատել Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման կանխատեսվող հաշվարկային ցուցանիշները` համաձայն N 3 հավելվածի».
3) որոշման N 1 հավելվածում «Համայնքներ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համայնքներ` Ծովազարդ, Լճափ, Բերդկունք, Հայրիվանք, Նորատուս, Գավառ, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Լիճք, Ն. Գետաշեն, քաղ. Մարտունի, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ, Ծովինար, Արծվանիստ, Կարճաղբյուր, Լճավան, Ծովակ, Նորակերտ, Գեղամասար, Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ, Ջիլ, Արտանիշ, Շորժա, Աղբերք, Դրախտիկ, Կալավան, Ծովագյուղ, Սևան, Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն».
4) որոշումը լրացնել նոր` N 3 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 Հայաստանի Հանրապետության
 
 
վարչապետՏ. Սարգսյան 
 
 
2010 թ. հունիսի 29
Երևան  
| Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 788-Ն որոշման | 
| «Հավելված N 3 ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշման | 
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
1. Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հաշվարկի մեթոդաբանությունը`
1) Սևանա լճի ակտիվ ջրատվության հաշվարկի մեթոդաբանությունը մշակելիս` ելակետային տվյալներ են հանդիսացել`
ա. մասնագիտացված գիտահետազոտական ինստիտուտների կողմից Սևանա լճի ջրաբանական ցուցանիշների բազմամյա ուսումնասիրությունների արդյունքները,
բ. հիդրոլոգիական, հիդրոմետրիկական և կլիմայական դիտարկումների բազմամյա տվյալները,
գ. լիճ տեղափոխվող ջրերի, լճի ջրի մակարդակի, լճի ջրի ջերմաստիճանի դիտարկումների տվյալները,
դ. լճի մակարդակի հաշվարկային նիշը` 1899.70 մ, 2011թ. հունվարի 1-ի դրությամբ (2010 թ. մայիսի 25-ի դրությամբ լճի մակարդակի բացարձակ նիշը կազմել է 1899.87 մ).
2) հաշվարկի մեթոդաբանությունը մշակելիս` դիտարկվել են լճի մակարդակի վրա ազդող երեք հիմնական գործոնները`
ա. լճի ակտիվ ջրատվությունը,
բ. Արփա-Սևան թունելով լիճ տեղափոխվող ջրի ծավալը,
գ. ոռոգման նպատակով լճի ջրի բացթողումների տարեկան ծավալները.
3) հիմնվելով 1995-2009 թվականների ընթացքում լճի մակարդակի բարձրացման գործընթացի տվյալների վրա` լճի մակարդակի հետագա բարձրացման գործընթացն ընդունվում է 20 սմ ինտենսիվությամբ, որի դեպքում լճի մակարդակի բարձրացումը 3.8 մ մինչև հաշվարկային 1903.5 մ նիշը տեղի կունենա 19 տարիների ընթացքում.
4) Արփա-Սևան թունելով ջրի տեղափոխումը լիճ ընդունվել է 2011-2013 թթ., 140-160 մլն մ3, կապված թունելի վերականգնողական աշխատանքների հետ, իսկ հաջորդ տարիներին նախագծային հզորությունը` 250 մլն մ3.
5) ոռոգման նպատակով ջրի բացթողումն առաջին հինգ տարիներին (2011-2013 թթ.) նախատեսվում է 150 մլն մ3, իսկ հետագա տարիներին` ոռոգելի հողերի ընդլայնման հետ կապված, ընդունվել է 170 մլն մ3.
6) համաձայն հաշվարկի, լիճ մուտք գործող ջրի ծավալը 19 տարիների ընթացքում կկազմի 8430 մլն մ3, ոռոգման նպատակով բաց կթողնվի 3170 մլն մ3 և մակարդակի նիշը կհասցվի 1903.5 մ և լճի ծավալը կավելանա 5260 մլն մ3 - ով.
7) աղյուսակում լճի մակարդակի բարձրացման բոլոր ցուցանիշները հաշվարկային են և ենթակա են եռամյա ճշգրտման` կապված լճի ջրատվության և այլ ցուցանիշների փաստացի տվյալներից, հաշվի առած 1.5 մ ալիքի ազդեցության գոտին:
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ (հաշվարկային)
| Տարե-թվերը | Լճի ջրի մակարդակի ծրագրա-վորվող բարձրա-ցումը | Լճի ջրի մակարդակի բարձրացման համար պահանջվող ջրի ծավալը | Լճի ակտիվ ջրատվու-թյունը | Արփա-Սևան թունելով լիճ տեղափոխ- | Ընդամենը լիճ մուտք գործող ջրի ծավալը | Ոռոգման նպատակով լճից բաց թողնվող ջրի ծավալը | Ջրածածկ-ման նիշը` հաշվի առած 1.5մ ալիքի բարձրու-թյունը | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 
| 2011 | 0.2 | 255 | 245 | 160 | 405 | 150 | 1901.4 | 
| 2012 | 0.2 | 255 | 245 | 160 | 405 | 150 | 1901.6 | 
| 2013 | 0.2 | 255 | 245 | 160 | 405 | 150 | 1901.8 | 
| 2014 | 0.2 | 315 | 235 | 250 | 485 | 170 | 1902.0 | 
| 2015 | 0.2 | 305 | 225 | 250 | 475 | 170 | 1902.2 | 
| 2016 | 0.2 | 300 | 220 | 250 | 470 | 170 | 1902.4 | 
| 2017 | 0.2 | 300 | 220 | 250 | 470 | 170 | 1902.6 | 
| 2018 | 0.2 | 295 | 215 | 250 | 465 | 170 | 1902.8 | 
| 2019 | 0.2 | 290 | 210 | 250 | 460 | 170 | 1903.0 | 
| 2020 | 0.2 | 285 | 205 | 250 | 455 | 170 | 1903.2 | 
| 2021 | 0.2 | 285 | 205 | 250 | 455 | 170 | 1903.4 | 
| 2022 | 0.2 | 280 | 200 | 250 | 450 | 170 | 1903.6 | 
| 2023 | 0.2 | 280 | 200 | 250 | 450 | 170 | 1903.8 | 
| 2024 | 0.2 | 270 | 190 | 250 | 440 | 170 | 1904.0 | 
| 2025 | 0.2 | 270 | 190 | 250 | 440 | 170 | 1904.2 | 
| 2026 | 0.2 | 260 | 180 | 250 | 430 | 170 | 1904.4 | 
| 2027 | 0.2 | 260 | 180 | 250 | 430 | 170 | 1904.6 | 
| 2028 | 0.2 | 250 | 170 | 250 | 420 | 170 | 1904.8 | 
| 2029 | 0.2 | 250 | 170 | 250 | 420 | 170 | 1905.0 | 
| Ընդա-մենը | 3.8 | 5260 | 3950 | 4480 | 8430 | 3170 | 
 | 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
 
 
Դ. Սարգսյան 
 
                