ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 8-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 3-րդ հոդվածում «պատշաճ ձևով տեղեկացում կամ փաստաթղթերի ուղարկում» հասկացությունը «կապի այլ միջոցների օգտագործմամբ» բառերից հետո լրացնել «կամ էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «երեք» բառը փոխարինել «հինգ աշխատանքային» բառերով.
2) 3-րդ մասը «անժամկետ» բառից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 27-րդ և 28-րդ հոդվածների 2-րդ մասերը, 30-րդ հոդվածի 5-րդ մասը «կամ փոստով» բառերից հետո լրացնել «կամ էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) առաջին պարբերության «երեք» բառը փոխարինել «հինգ աշխատանքային» բառերով.
2) երրորդ պարբերությունը «ապա» բառից հետո լրացնել «հայտատուն համարվում է լիցենզավորված սույն մասում նշված ժամկետին հաջորդող 5-րդ աշխատանքային օրը և այդ օրվանից իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով, իսկ» բառերով, իսկ «, և լիցենզիան հայտատուին հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից հայտատուն իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով» բառերը հանել:
Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով`
«9. Լիցենզիայի վերաձևակերպման հայտը կարող է լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:»:
Հոդված 6. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
| «Հ/հ | Լիցենզավորման ենթակա  | Լիցեն-զավո-րող մար-մինը | Լիցեն-զիայի տեսակը | Ոլորտ | Փորձա-քննու-թյան պահանջ | Մրցու-թային կար-գով | Որակա-վորման պահանջ | Հաշվե-տվու-թյան պահանջ | Վայրի պա-հանջ | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 
| 1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ | |||||||||
| 1. | Պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրություն | ՀՀԿ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ | 
| 2. | Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտուր և պայթեցման աշխատանքների կատարում | ԿՄ | Բ | - | - | Ո | Հ | Վ | |
| 3. | Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր | ԿՄ | Պ | - | - | - | - | - | - | 
| 4. | Զենքի արտադրություն | ՀՀԿ | Բ | - | Փ | - | - | Հ | Վ | 
| 5. | Զենքի առևտուր | ԿՄ | Բ | - | Փ | - | - | Հ | Վ | 
| 6. | Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների արտադրություն | ՀՀԿ | Բ | - | Փ | Ո | Հ | Վ | |
| 7. | Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների ներմուծում, արտահանում կամ մեծածախ առևտուր | ՀՀԿ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ | 
| 8. | Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում և արտահանում | ԿՄ | Բ | - | Փ | - | - | Հ | - | 
| 9. | Ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրում | ԿՄ | Բ | - | Փ | - | - | Հ | - | 
| 10. | Ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն (ռազմական նշանակության արտադրանքի առևտրի գործընթացում այլ անձանց համար պայմանագրերի կնքման բանակցությունների վարման, ինչպես նաև այդ արտադրանքի ձեռքբերման, փոխանցման և վաճառքի օժանդակման ծառայությունների մատուցում) | ԿՄ | Բ | - | - | - | - | Հ | - | 
| 2. ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ | |||||||||
| 1. | Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում | ԿՄ | Պ | Ա | - | - | - | Հ | - | 
| 3. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ | |||||||||
| 1. | Դեղերի արտադրություն | ԿՄ | Բ | Փ | - | - | Հ | Վ | |
| 2. | Դեղատնային գործունեություն | ԿՄ | Բ | - | - | - | Ո | - | Վ | 
| 3. | Կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացում | ԿՄ | Բ | - | - | - | Ո | - | Վ | 
| 4. | Գենետիկ ինժեներիայի գործունեություն | ՀՀԿ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ | 
| 5. | Բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացում | ԿՄ | Բ | - | Փ | - | - | - | Վ | 
| 4. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ | |||||||||
| 1. | Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք | ԿԲ | Բ | - | - | - | Ո | Հ | Վ | 
| 2. | Արտարժույթի առուվաճառք | ԿԲ | Բ | - | - | - | Ո | Հ | Վ | 
| 3. | Արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպում | ԿԲ | Բ | - | - | - | Ո | Հ | Վ | 
| 5. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ | |||||||||
| 1. | Ներդրումային ծառայությունների մատուցում՝ ըստ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներդրումային ծառայությունների տեսակների | ԿԲ | Բ | - | - | - | Ո | Հ | - | 
| 2. | Կարգավորվող շուկայի օպերատորի գործունեություն | ԿԲ | Բ | - | Փ | - | Ո | Հ | - | 
| 3. | Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեություն | ԿԲ | Բ | - | Փ | - | Ո | Հ | - | 
| 6. ԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ | |||||||||
| 1. | Բանկային գործունեություն | ԿԲ | Բ | - | Փ | - | Ո | Հ | - | 
| 2. | Գրավատների կազմակերպում | ԿԲ | Բ | - | - | - | - | Հ | Վ | 
| 3. | Ինվեստիցիոն հիմնադրամների գործունեություն | ԿԲ | Բ | - | Փ | - | Ո | Հ | - | 
| 4. | Կյանքի ապահովագրության իրականացում` «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դասերով և ենթադասերով | ԿԲ | Բ | - | Փ | - | Ո | Հ | - | 
| 5. | Ոչ կյանքի ապահովագրության իրականացում`«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դասերով և ենթադասերով | ԿԲ | Բ | - | Փ | - | Ո | Հ | - | 
| 6. | Ինկասացիոն ծառայությունների մատուցում | ԿՄ | Բ | - | - | - | Ո | - | - | 
| 7. | Վարկային բյուրոյի գործունեություն | ԿԲ | Բ | - | - | - | - | Հ | - | 
| 8. | Ապահովագրական բրոքերային գործունեություն | ԿԲ | Բ | - | - | - | Ո | Հ | - | 
| 9. | Վարկային կազմակերպության գործունեություն | ԿԲ | Բ | - | - | - | Ո | Հ | Վ | 
| 10. | Դրամական (փողային) փոխանցումների իրականացում | ԿԲ | Բ | - | - | - | Ո | Հ | - | 
| 11. | Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացում | ԿԲ | Բ | - | - | - | Ո | Հ | - | 
| 12. | Կյանքի վերաապահովագրության իրականացում | ԿԲ | Բ | - | Փ | - | Ո | Հ | - | 
| 13. | Ոչ կյանքի վերաապահովագրության իրականացում | ԿԲ | Բ | - | Փ | - | Ո | Հ | - | 
| 7. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ | |||||||||
| 1. | Անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրություն | ԿՄ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ | 
| 2. | Անասնաբուժասանիտարական փորձաքննություն | ԿՄ | Պ | - | Փ | - | Ո | Հ | Վ | 
| 3. | Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրություն և (կամ) վաճառք | ԿՄ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ | 
| 8. ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌ | |||||||||
| 1. | Բնական գազի փոխադրում, բաշխում, ներկրում, արտահանում, փոխադրման և բաշխման ցանցի կառուցում | ՀԾԿՀ | Բ | Ա | - | - | - | Հ | Վ | 
| 2. | Էլեկտրական կայանների կառուցում և վերականգնում, էլեկտրական էներգիայի արտադրություն (ներառյալ` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրությունը), հաղորդում, բաշխում, արտահանում, ներկրում, հաղորդման և բաշխման ցանցի կառուցում | ՀԾԿՀ | Բ | Ա | - | - | - | Հ | Վ | 
| 3. | Ջերմային կայանների կառուցում և վերականգնում, ջերմային էներգիայի արտադրություն, փոխադրում, բաշխում, փոխադրման և բաշխման ցանցի կառուցում | ՀԾԿՀ | Բ | Ա | - | - | - | Հ | Վ | 
| 4. | Էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման համակարգերի օպերատորի ծառայություններ | ՀԾԿՀ | Բ | Ա | - | - | - | Հ | Վ | 
| 5. | Էներգետիկական շուկային մատուցվող ծառայություններ | ՀԾԿՀ | Բ | Ա | - | - | - | Հ | - | 
| 9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ | |||||||||
| 1. | Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում | ԿՄ | Բ | - | - | - | - | - | Վ | 
| 2. | Տարրական հանրակրթական ծրագրերի իրականացում | ԿՄ | Բ | - | - | - | - | - | Վ | 
| 3. | Հիմնական հանրակրթական ծրագրերի իրականացում | ԿՄ | Բ | - | - | - | - | - | Վ | 
| 4. | Միջնակարգ հանրակրթական ծրագրերի իրականացում | ԿՄ | Բ | - | - | - | - | - | Վ | 
| 5. | Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի իրականացում | ԿՄ | Բ | Ա | - | - | - | - | - | 
| 6. | Միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում, բացառությամբ բժշկական միջին մասնագիտական ծրագրերի | ԿՄ | Բ | Ա | - | - | - | - | - | 
| 7. | Բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում, բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի | ԿՄ | Բ | Ա | - | - | - | - | - | 
| 10. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ) ԲՆԱԳԱՎԱՌ | |||||||||
| 1. | Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի | ՀԾԿՀ | Բ | Ա | - | - | Ո | Հ | Վ | 
| 2. | Ձայնային ծառայությունների մատուցում | ՀԾԿՀ | Պ | Ա | - | - | Ո | Հ | Վ | 
| 3. | Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում | ՀԾԿՀ | Պ | Ա | - | - | Ո | Հ | Վ | 
| 4. | Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում | ՀՌԱՀ | Բ | - | - | Մ | - | - | Վ | 
| 11. ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌ | |||||||||
| 1. | Փոստային կապի ծառայությունների (բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների) մատուցում | ԿՄ | Բ | Ա | - | - | - | - | - | 
| 12. ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌ | |||||||||
| 1. | Մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանություն | ԿՄ | Բ | - | - | - | - | Հ | Վ | 
| 2. | Անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացում | ԿՄ | Բ | - | - | - | - | Հ | Վ | 
| 3. | Մաքսային փոխադրողի գործունեություն | ԿՄ | Բ | Ա | - | - | - | Հ | - | 
| 4. | Մաքսային հսկողության տարածքների կազմակերպում | ԿՄ | Բ | - | - | - | - | Հ | Վ | 
| 5. | Ազատ տնտեսական գոտիների կազմակերպում և շահագործում | ԿՄ | Բ | - | - | - | - | Հ | Վ | 
| 13. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ | |||||||||
| 1. | Միջուկային տեղակայանքների կամ ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կամ ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրում կամ նախագծում կամ կառուցում կամ շահագործում կամ շահագործումից հանում | ԱԷՕԲԿՄ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ | 
| 2. | Միջուկային նյութերի կամ ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ ռադիոակտիվ թափոնների ներմուծում կամ արտահանում | ՀՀԿ | Բ | - | - | - | - | Հ | - | 
| 3. | Միջուկային նյութերի արտադրություն կամ օգտագործում կամ փոխադրում կամ պահեստավորում | ԱԷՕԲԿՄ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ | 
| 4. | Ռադիոակտիվ նյութերի արտադրություն կամ օգտագործում կամ փոխադրում կամ պահեստավորում | ԱԷՕԲԿՄ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ | 
| 5. | Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի արտադրություն կամ օգտագործում կամ վերանորոգում կամ մոնտաժում և կարգաբերում կամ փոխադրում կամ պահեստավորում | ԱԷՕԲԿՄ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ | 
| 6. | Գեներացնող ճառագայթման աղբյուրների օգտագործում կամ կարգաբերում | ԱԷՕԲԿՄ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ | 
| 7. | Ռադիոակտիվ թափոնների վերամշակում կամ պահում | ԱԷՕԲԿՄ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ | 
| 8. | Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացում | ԱԷՕԲԿՄ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ | 
| 9. | Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծում կամ պատրաստում | ԱԷՕԲԿՄ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ | 
| 10. | Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննություն | ԱԷՕԲԿՄ | Բ | - | - | - | Ո | Հ | Վ | 
| 11. | Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեություն | ԱԷՕԲԿՄ | Բ | - | - | - | Ո | Հ | Վ | 
| 14. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ | |||||||||
| 1. | Վտանգավոր թափոնների վերամշակում, վնասազերծում, պահպանում, փոխադրում և տեղադրում | ՀՀԿ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ | 
| 15. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ | |||||||||
| 1. | Վիճակախաղերի կազմակերպում | ԿՄ | Բ | - | - | - | - | Հ | - | 
| 2. | Շահումներով խաղերի կազմակերպում | ԿՄ | Բ | - | - | - | - | Հ | Վ | 
| 3. | Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպում | ԿՄ | Պ | Հ | Վ | ||||
| 4. | Խաղատների կազմակերպում | ԿՄ | Բ | - | - | - | - | Հ | Վ | 
| 16. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ | |||||||||
| 1. | Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպում | ԿՄ | Բ | Ա | Փ | - | Ո | Հ | - | 
| 2. | Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն | ԿՄ | Բ | - | Փ | - | - | Հ | Վ | 
| 3. | Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպում | ԿՄ | Բ | - | - | - | - | - | - | 
| 4. | Անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպում | ԿՄ | Բ | - | - | - | - | - | - | 
| 5. | Անհատ ձեռնարկատերերի կողմից մեկից ավելի ավտոմոբիլներով և կազմակերպությունների կողմից (անկախ ավտոմոբիլների քանակից) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպում | ԿՄ | Բ | - | - | - | - | - | - | 
| 17. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ | |||||||||
| 1. | Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) | ԿՄ | Բ | - | - | - | - | - | - | 
| 2. | Շինարարության իրականացում (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) | ԿՄ | Բ | - | - | - | - | - | - | 
| 3. | Շինարարության որակի տեխնիկական հսկողություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) | ԿՄ | Բ | Ո | Հ | ||||
| 4. | Ինժեներական հետազննում | ԿՄ | Բ | - | - | - | Ո | - | - | 
| 5. | Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն | ԿՄ | Բ | - | - | - | Ո | Հ | - | 
| 18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ | |||||||||
| 1. | Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացում | ԿՄ | Բ | - | Փ | - | - | - | - | 
| 2. | Անշարժ գույքի գնահատում | ԿՄ | Պ | Ա | - | - | Ո | - | - | 
| 3. | Թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների), ինչպես նաև 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատատուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն | ԿՄ | Պ | Ա | - | - | - | - | Վ | 
| 4. | «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն | ԿՄ | Պ | Ա | - | - | - | - | Վ | 
| 5. | «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն | ԿՄ | Պ | Ա | - | - | - | - | Վ | 
| 6. | Գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրություն | ԿՄ | Պ | Ա | - | - | - | - | - | 
| 7. | Գարեջրի արտադրություն | ԿՄ | Պ | Ա | - | - | - | - | Վ | 
| 8. | Աուդիտորական ծառայությունների իրականացում | ԿՄ | Բ | - | - | - | Ո | Հ | - | 
| 9. | Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշմում | ԿՄ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ | 
| 10. | Առևտրի իրականացման վայրի կազմակերպում | ԿՄ | Բ | - | - | - | - | Հ | Վ» | 
Հոդված 7.
Օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասի «մրցույթով» բառը փոխարինել «մրցույթի արդյունքում» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
| Հոդված 9. | Անցումային դրույթներ | 
1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա այն գործունեության տեսակները, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործողության մեջ են գտնվել և սույն օրենքով տվյալ գործունեության տեսակները համախմբվել են մեկ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակում, սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում ենթակա են վերաձևակերպման:
Սույն մասով նշված ժամկետում լիցենզիաների վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում: Սույն պարբերությունում նշված ժամկետում լիցենզիաները չվերաձևակերպելու դեպքում լիազոր մարմինը լիցենզիաների գործողությունը դադարեցնելու հայցով դիմում է դատարան:
2. Սույն օրենքի 6-րդ հոդվածի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 1-ին բաժնի 2-րդ կետով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի լիցենզավորումը, մինչև օրենքով սահմանված կարգով որակավորման քննությունների անցկացման կարգը և ծրագիրը հաստատելը, իրականացվում է առանց այդ պահանջի ապահովման:
3. Մինչև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված որակավորման քննությունների անցկացման կարգերի և ծրագրերի հաստատելը, օրենքով սահմանված կարգով սույն օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար տրված լիցենզիաները գործում են սույն օրենքի պահանջների պահպանմամբ:
4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 43-րդ հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար նոր պայմաններ և պահանջներ առաջանալու դեպքում տրամադրված լիցենզիաները ենթակա են վերաձևակերպման` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում:
Սույն մասով նշված ժամկետում լիցենզիաների վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում: Սույն մասում նշված ժամկետում լիցենզիաները չվերաձևակերպելու դեպքում լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիաների գործողությունը:
| Հայաստանի Հանրապետության | Ս. Սարգսյան | 
| 
 2010 թ. դեկտեմբերի 29 | 
 
                