ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
| 20 դեկտեմբերի 2010 թ.  | N 452-Լ | 
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 20.12.2010թ. կայացած նիստերի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 09.12.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Մարշալ Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0736 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Կա Էն Ֆորեվր Ռիելթի» ՍՊԸ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0729 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
3. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
● «Երիցուկ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետի ժ/պ Ա. Խաչատրյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։
| Կոմիտեի նախագահ` | Ե. Զախարյան | 
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(20.12.2010թ. հր. 452 -Լ)
| Հ/հ | Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն), իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) | Բնակության վայրը, գտնվելու վայրը | Լիցենզիայի համարը | Լիցենզիան տալու ամսաթիվը | Հարկ վճարողի հաշվառման համարը | Գրանցման համարը | Գործունեության տեսակը | Գործու-նեության իրակա-նացման վայրը | Գործո-ղության ժամկետը | Տեղեկու-թյուններ գրանցա-մատյանում լիցենզիայի վերաձևա-կերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին | Այլ տեղեկու-թյուններ | 
| 1 | «Կա Էն Ֆորեվեր Ռիելթի» ՍՊԸ | Ք. Երևան, Օրբելու 4շ.,բն. 26 | ԱԳ0729 | 14.12.07թ. | 00253843 | 725 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկետ | Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով | |
| 2 | «Մարշալ Ռիելթի» ՍՊԸ | Ք. Երևան, Աբովյան 34ա, բն. 33 | ԱԳ0736 | 28.12.07թ. | 01561851 | 732 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկետ | Դադարեցվել է դիմումի համաձայն | |
| 3 | «Երիցուկ» ՍՊԸ | Ք. Աբովյան, | ԱԳ0937 | 20.12.10թ. | 03501587 | 932 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկետ | Լիցենզիայի տրամադրում | 
 
                