ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7‑րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «փախստականի վկայականի» բառերը փոխարինել «կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ, ինչպես նաև» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ 2-րդ հոդվածը` 2013 թվականի հունվարի 1-ից:
| Հայաստանի Հանրապետության | Ս. Սարգսյան | 
| 
 2010 թ. դեկտեմբերի 30 | 
 
                