ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2011 թվականի N 77-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
1. Հաստատել`
1) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8 դեկտեմբերի 2010 թվականի, ՀՕ-192-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8 դեկտեմբերի 2010 թվականի, ՀՕ-187-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 2011 թ. փետրվարի 3 | 
| Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2011 թ. փետրվարի 3-ի N 77-Ա որոշման | 
Ց Ա Ն Կ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
| NN | Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը | Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը | Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը | Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը | 
| 1. | «Հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքը հարկային մարմիններ ներկայացնելու կարգը սահմանելու մասին»  | ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե | 2011 թ. | ՀՀ պետական բյուջե | 
| 2. | «Ավելացված արժեքի հարկ վճարողների հաշվառման կարգը սահմանելու մասին»  | ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե 
 ՀՀ ֆինանսների նախարարություն | 2011 թ. | ՀՀ պետական բյուջե | 
| 3. | «Հարկային հաշիվների թղթային ձևերի` հարկային մարմնի կողմից տրամադրման, դուրսգրման, պահպանման, ստացված հարկային հաշիվների ձևերի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու, խոտանված, անվավեր ճանաչված և չօգտագործված հարկային հաշիվների ձևերի վերադարձման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ | ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե 
 ՀՀ ֆինանսների նախարարություն | 2011 թ. | ՀՀ պետական բյուջե | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| Հավելված N 2 | 
Ց Ա Ն Կ
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
| NN | Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը | Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը | Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը | Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը | 
| 1. | «Անձնական հաշվի քարտից հատուկ անձնական հաշվի քարտ (և հակառակը) հաշվանցումներ կատարելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ | ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ ֆինանսների նախարարություն | 2011 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ | ՀՀ պետական բյուջե | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
 
                