ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2010 թվականի N 925-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 5-րդ կետով և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում կատարված բիզնես գործընթացների նկարագրության արդյունքում առաջացած անհրաժեշտությունից ելնելով`
Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 | 
| Հավելված | 
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ-ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
| Միջոցառման անվանումը | Ակնկալվող արդյունքը | Կատարման պատասխանատուները | Կատարման ժամկետը | 
| 1. «ՀՀ կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի «Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորող առարկաների ներմուծման թույլտվության և ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը և ձևերը սահմանելու մասին» N 1093-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | ՀՀ կառավարության 2007թ. օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշմամբ հաստատված կարգում` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորող առարկաների վերաարտահանման մասով` 1. բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման, արտահանման պահպանման, փոխադրման, իրացման գործընթացների վերահսկում.  | ՀՀ գյուղատնտեսության | 2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ | 
| 2. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2010թ. հունիսի 23-ի «Բուսասանիտարական անձնագրի ձևը հաստատելու մասին» N 116-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում | Գործող հրամանում ներառել առանձին բաժին, որը կներկայացնի բուսասանիտարական անձնագրերի տրամադրման կարգի մանրամասն նկարագրությունը` նշելով գործընթացի հաջորդական քայլերի պատասխանատուներին և ժամկետները: | ՀՀ գյուղատնտեսության | 2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ | 
| 3. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2010թ. հունիսի 23-ի «Բուսասանիտարական հաշվառման կարգը, վկայականի և գրանցամատյանի ձևերը հաստատելու մասին» N 117-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում | Գործող հրամանով հաստատված` բուսասանիտարական հաշվառման կարգի «II. Հաշվառման և հաշվառումից հանման ընթացակարգերը» բաժինը փոփոխել` ներկայացնելով տեսչության կողմից բուսասանիտարական հաշվառման և հաշվառումից հանելու գործընթացների մանրամասն ընթացակարգը` նշելով գործընթացի հաջորդական քայլերի պատասխանատուներին և ժամկետները: | ՀՀ գյուղատնտեսության | 2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ | 
| 4. «Գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում | Մանրամասն սահմանել գործընթացի հաջորդական քայլերը` նշելով պատասխանատուներին և ժամկետները: Առանձին ընթացակարգով պետք է ներկայացվեն նաև գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառումից հանելու և գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրի կամ պետական համարանիշի կորստի դեպքում նորը տրամադրելու գործընթացների հաջորդական քայլերը` նշելով ժամկետները: | ՀՀ գյուղատնտեսության | 2010 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ | 
| 5. « ՀՀ կառավարության 2006թ. հունվարի 19-ի «Գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. մարտի 11-ի N171 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N74-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | 1. Կարգում ներառել գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննություն անցկացնելու համար սեփականատիրոջ կողմից ներկայացվող պահանջվող փաստաթղթերի ցանկը: | ՀՀ գյուղատնտեսության | 2010 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ | 
| 6. «ՀՀ կառավարության 2006թ. հունվարի 19-ի «Տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգման կարգը հաստատելու մասին» N 61-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | 1. Կարգով ամրագրել ներկայացված դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի տեսուչի կողմից ուսումնասիրության ժամկետը, որն առավել նպատակահարմար է իրականացնել դիմումը ներկայացնելիս` անմիջապես: | ՀՀ գյուղատնտեսության | 2011 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ | 
| 7. «Նախարարության ծրագրերի իրականացման վերաբերյալ հաշվետվություն-կատարողականների ընդունման և հաստատման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում | Մշակել և հաստատել նախարարության ծրագրերի իրականացման վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվություն-կատարողականների ընդունման, քննարկման և հաստատման ներքին ընթացակարգ` հստակ սահմանելով գործընթացի հաջորդական քայլերը, պատասխանատուներին և ժամկետները | ՀՀ գյուղատնտեսության | 2010 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ | 
| 8. «Պետական անտառների անտառաշինական նախագծերի հաստատման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում | Մշակել և հաստատել նախարարության կողմից պետական անտառների անտառաշինական նախագծերի հաստատման ներքին ընթացակարգ` հստակ սահմանելով գործընթացի հաջորդական քայլերի պատասխանատուներին և ժամկետները | ՀՀ գյուղատնտեսության | 2011 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ | 
| 9. (9-րդ կետն ուժը կորցրել է 21.03.11 N 202-Ա) | |||
| 10. (10-րդ կետն ուժը կորցրել է 21.03.11 N 202-Ա) | |||
| 11. «Բույսերի պաշտպանության միջոցառումների կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում | Մշակել և հաստատել բույսերի պաշտպանության միջոցառումների կազմակերպման ներքին ընթացակարգ` ըստ գործընթացի հաջորդական քայլերի հստակ սահմանելով պատասխանատուներին և ժամկետները | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ | 
| 12. (12-րդ կետն ուժը կորցրել է 08.09.11 N 847-Ա) | |||
| 13. (13-րդ կետն ուժը կորցրել է 21.03.11 N 202-Ա) | |||
| 14. «ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 14-ի «Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1902-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | Լիցենզավորման կարգում` | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ | 
| 14.1. «ՀՀ կառավարության 2005 թ. օգոստոսի 25-ի «ՀՀ անասնաբուժության բնագավառում օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների` կենսապատրաստուկների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին»  | Լիցենզավորման կարգում` | 2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ | |
| 15. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2008 թ. սեպտեմբերի 1-ի թիվ 157-Ա հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում | Հանձնաժողովի կազմը հաստատող նախարարի հրամանում կատարել փոփոխություն և հանձնաժողովը վերանվանել` «Գյուղատնտեսության ոլորտում լիցենզավորող հանձնաժողով»: | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ | 
| «Գյուղատնտեսության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովի կանոնա-դրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2010 թվականի մայիսի 24-ի N 92-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում | Հաստատել գյուղատնտեսության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովի կանոնադրությունը, այդ թվում`  | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ | 
| 17. «Լիցենզավորման ընթացա-կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում | Մշակել և հաստատել լիցենզավորման ընթացակարգ` սահմանելով գործընթացի հաջորդական քայլերի պատասխանատուներին և ժամ-կետները, այդ թվում`  | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ | 
| 18. «Դատական մարմիններում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչության ապահովման մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում | Մշակել և հաստատել դատական մարմիններում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչության ապահովման գործընթացի ներքին ընթացակարգ` ըստ գործընթացի հաջորդական քայլերի հստակ սահմանելով պատասխանատուներին և ժամկետները | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2010 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ | 
| 19. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2004թ. դեկտեմբերի | Գործող կարգը լրացնել «Վարչական վարույթի նկատմամբ վերահսկողության իրականացում» նոր բաժնով, որտեղ հստակ կսահմանվի վարչական վարույթի նկատմամբ իրականացվող վերահսկողության գործընթացի հաջորդական քայլերը, դրանց պատասխանատուներին և հնարավոր ժամկետները: | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2010 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ | 
| 20. «Հայաստանի Հանրապետու-թյան գյուղատնտեսության նախարարության աշխատակազմում համակարգչային տեխնիկայի սպասարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում | Կարգում ամրագրել համակարգչային տեխնիկայի, կապի միջոցների, էլեկտրասարքավորումների և այլ տեխնիկական անսարքությունների վերացման վերաբերյալ դրույթները և ընթացակարգը | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2010 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ | 
| 21. «Հայաստանի Հանրապետու-թյան գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում | Կարգով ամրագրել ավտոմեքենաների ընթացիկ նորոգման և պահպանման վերաբերյալ դրույթները և ընթացակարգը: | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2010 թվականի նոյեմբերի  | 
| 22. «Գույքի դուրսգրման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում | 1. Մշակել սույն գործընթացի իրականացման կարգ` սահմանելով պատասխանատուներին և ժամկետները:  | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2010 թվականի նոյեմբերի  | 
| 23. «Օտարման ենթակա հիմնական միջոցների (բացառությամբ անշարժ գույքի) օտարման կարգը սահմանելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում | 1. Մշակել սույն գործընթացի իրականացման ներքին ընթացակարգ` սահմանելով պատասխանատուներին և ժամկետները:  | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2010 թվականի նոյեմբերի  | 
| 24. (24-րդ կետն ուժը կորցրել է 21.03.11 N 202-Ա) | |||
| 25. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2005թ. սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում կենդանիների հիվանդությունների նկատմամբ հսկողության տեղեկատվական համակարգի ստեղծման մասին» N163-Ա հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում | Լրամշակել և հաստատել գործող հրամանի հավելված 1-ով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում կենդանիների հիվանդությունների նկատմամբ հսկողության տեղեկատվական համակարգում տվյալների հավաքագրման և փոխանակման կարգը` այն համապատասխանեցնելով գործընթացի փաստացի իրականացվող քայլերին, հստակեցնել տեղեկատվության ստացման աղբյուրները և պարբերականությունը, սահմանել հաջորդական քայլերի պաատասխանատուներին և ժամկետները: | ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն | 2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ | 
| 26. «Գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում | 1. Մշակել մոնիթորինգի իրականացման ընթացակարգ` սահմանելով նպատակները, մեթոդները, ցուցանիշները, իրականացման ժամկետները և պատասխանատուներին: | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2011 թվականի մարտի 1-ին տասնօրյակ | 
| 27. «Տեսչական ստուգումների իրականացման կազմակերպման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում | 1. Մշակել և հաստատել տեսչական ստուգումների անցկացման նախապատրաստական աշխատանքների կազմակերպման ներքին ընթացակարգ` սահմանելով գործընթացի հաջորդական քայլերի ժամկետները և պատասխանատուներին: Ընթացակարգի մշակման համար ուղղորդվել գործընթացի նկարագրության արդյունքում ներկայացված համապատասխան առաջարկություններով, մասնավորապես` | ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն | 2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ | 
| 28. «Գյուղատնտեսության ոլորտում վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերը և հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վիճակագրական ռեգիստրների վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում | Մշակել վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերը` կողմնորոշվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 10.05.2002 թ. «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» N 109 որոշմամբ: Հրամանում պետք է ներառվեն` | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2011 թվականի մայիսի 1-ին տասնօրյակ | 
| 29. «Հայաստանի Հանրա-պետության գյուղատնտեսու-թյան նախարարության պաշ-տոնական ինտերնետային կայքի կառուցվածքի և սպասարկման մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում | Նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի կառուցվածքի և սպասարկման հարցերի կանոնակարգման նպատակով հրամանով սահմանել գործընթացի հաջորդական քայլերի իրականացման ժամկետները և պատասխանատուներին: | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2011 թվականի ապրիլի 2-րդ տասնօրյակ | 
| 30. «Հայաստանի Հանրա-պետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի | Որոշման նախագծով ՀՀ կառավարության 05.09.2002թ.  | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2011 թվականի ապրիլի 2-րդ տասնօրյակ | 
| 31. «ՀՀ ջրային օրենսգրքով նախատեսված գետերի ջրերի վնասակար ներգործության կանխման և վերացման միջոցառումների կազմա-կերպման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում | Ընթացակարգով սահմանել գետերի ջրերի վնասակար ներգործության կանխման և վերացման միջոցառումների կազմակերպման գործընթացի հաջորդական քայլերի պատասխանատուներին և ժամկետները, մոնիթորինգի ցուցանիշները: | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2011 թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ | 
| 32. «Հայաստանի Հանրապե-տության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի  | ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 4-ի «Պետական անտառները համայնքային կազմակերպություններին առանց մրցույթի հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը հաստատելու մասին» N 583-Ն որոշման մեջ փոփոխություններով պետք է`  | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2011 թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ | 
| 33. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի  | ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 24-ի «Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին» N 806-Ն որոշմամբ պետք է սահմանվեն`  | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 2011 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ | 
(Հավելվածը փոփ. 16.02.11 N 107-Ա, փոփ., խմբ., լրաց. 21.03.11 N 202-Ա, փոփ. 01.06.11 N 488-Ա, 08.09.11 N 847-Ա)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
 
                